Նորութիւններ

Խաղաղությունը միակողմանի ցանկանալով չի լինում

Արմեն Ռուստամյանը` ՀԱԿ-ի մոտեցման մասին Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսին`«Խաղաղություն և բարիդրացիություն», որը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին: «Մենք նման մոտեցմանը դեմ ենք, որովհետև ՀԱԿ-ը կարգախոսը հրապարակ բերելուց առաջ պետք է ասի, Հայաստանը մինչև հիմա այդ ինչ չի արել հաշտեցման համար:Ես վստահ եմ, որ…

ՀՀ դպրոցներում ցեղասպանություն կդասավանդեն

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը եւ Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը ստեղծել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվեց ԿԳ նախարարությունում՝ մարտի 1-ին: Ձեռնարկն ի սկզբանե նախատեսված է եղել Սփյուռքի դպրոցների համար, իսկ 2016-ին ձեռնարկի լրամշակված տարբերակը ԿԳ նախարար Լեւոն…

Արցախյան հիմնահարց. պատերազմի և խաղաղության գինը

Ղարաբաղյան հարցի կարգավորման քարոզչությունը և բուն գործընթացը «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում կազմակերպվող քննարկումների ընթացքում արծարծվում են մեր երկրին, հասարակությանը հուզող բազմաթիվ խորքային հարցեր: Նախընտրական այս շրջանում մեր նպատակն է` ընտրություններից առաջ քաղաքական ուժերի, քաղաքական, տնտեսական և հասարակական գործիչների, փորձագետների մասնակցությամբ քննարկումների միջոցով նպաստել ընտրողների գիտակցված ընտրությանը։ Քննարկումների շարքի աջակիցներն են «Depop» Կառավարման…

Հայաստանի կրթական գործունեության գլոբալ նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն ու մրցունակության բարձրացումն է

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Լոֆթ կենտրոնում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդների հետ, որի ընթացքում նախարարը հանդես է եկել կրթության համակարգի դերի և նշանակության, մասնագիտության ընտրության, աշխատաշուկայի և մասնագիտական կրթության կապի փոխկապակցության և այլ հարցերի մասին դասախոսությամբ: Անդրադառնալով ավագ դպրոցից դեպի համալսարան անցմանը՝ նախարարը նշել է, որ ավագ դպրոցի դասական մոդելի նպատակն…

Ալիևի` Ֆրանսիա կատարելիք այցի օրը հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի օրը` մարտի 14-ին, տեղի հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Ալիևը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահի հետ: Մենք ցույց ենք անցկացնելու, որ դատապարտենք նրա այցելությունը Ֆրանսիա, դատապարտենք Ալիևի ռեժիմը, Ադրբեջանին զինելու գործընթացը, իհարկե, նաև զորավիգ…

«Հայրենիք»ի խմբագրական. Աւատապետական համակարգ

Վերջերս բաւական մը մելան հոսեցաւ սահմանադրական հանրաքուէներու մասին: Արցախի մէջ տեղւոյն բնակչութիւնը քուէարկեց ի նպաստ նախագահական համակարգի, իսկ ամիսներ առաջ, Հայաստանի Հանրապետութեան մէջ կատարուած հանրաքուէին, խորհրդարանական համակարգը փոխարինեց ներկայ նախագահական համակարգին: Ըստ երեւոյթին Ատրպէյճանի մէջ, տարբեր է կացութիւնը: Խորհրդարանական համակարգին մասին խօսիլն անգամ անտեղի է, իսկ նախագահական համակարգը այդչափ ալ գոհունակութիւն չի պատճառեր տասնեակ տարիներու…

Անիծեցինք, Յետո՞յ…

Պատկեր մէկ։ Քանի մը տարի առաջ, Հայաստան տուած այցելութիւններէս մէկուն ընթացքին, այցելեցի Սարի Թաղ բնակող ընկերներէս մէկուն։ Հրաւիրուած էի։ Գիշերը, երբ արդէն պանդոկ պիտի վերադառնայի, տանտէրը հեռաձայնով թաքսի մը կանչեց։ Ուրբաթ կէս գիշեր էր։ Վարորդին հետ ճամբայ ելանք դէպի պանդոկ։ Աչքէս չվրիպեցան վարորդին աննախանձելի արտաքինը՝ «հագուկապը», ինչպէս նաեւ հինցած ֊ մաշած ինքնաշարժը։ Երկուքս ալ լուռ…