Նորութիւններ

«Պոլի փայտ լինի, ՀՀՇ լինի» նախկինում կիրառվող սկզբունքը կարող է շատ վնասել մեր հեղափոխությանը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը Ազգային ժողովում. «Սիրելի’ հայ ժողովուրդ Այսօր փորձում ենք կառուցել նոր, արդար, մեր ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովող երկիր: Իսկ կառուցել, առաջին հերթին նշանակում է դուրս գալ քանդելու, ստորացնելու տրամաբանությունից, ատելության մթնոլորտից: Մենք իրավունք չունենք չվերանայելու մեր անցած տարիներն ու չխուսափելու արդեն կատարված սխալների կրկնությունից: Մոտ 25 տարի առաջ…

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում պետական և ոչ պետական վերահսկողության անհրաժեշտությունը

Շուրջ մեկ ամիս առաջ հրապարակվել է և շահագրգիռ քննարկումների փուլում է ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը (էլեկտրոնային տարբերակը՝ arfd.info էջում): Նախագծում առարկայական անդրադարձ կա մեր երկրում սոցիալ-աշատանքային իրավունքների պաշտպանության ոլորտին՝ որպես տնտեսության ներառական զարգացման կարևոր նախապայմանի: Այս ոլորտի ռազմավարական բարեփոխումներին վերաբերող հավաքական լուծումներում սկզբունքորեն կարևորված է պետության լիարժեք պարտավորությունների ստանձնման անհրաժեշտությունը: Միանգամից անհրաժեշտ է արձանագրել,…

Բարեփոխումները պետք է համալիր լինեն

Օրերս եկամտային հարկը նվազեցնելու մասին վարչապետի հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել մասնագետների կողմից. ոմանք պնդում են, որ այդ քայլով հնարավոր կլինի պայքարել աշխատաշուկայում գոյություն ունեցող ստվերի դեմ եւ բյուջեն ապահովել մեծ հոսքերով, իսկ ոմանց կարծիքով այն արդյունավետ մեխանիզմ չէ եւ միայն լրացուցիչ բեռ է դառնալու պետական բյուջեի համար: Հիշեցնենք, որ վարչապետը կառավարությանն առաջարկել է մինչեւ…

Մենք լավ գիտենք Երևանի խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները

ՀՅ Դաշնակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանի ելույթը քարոզարշավի մեկնարկին. Սիրելի հայրենակիցներ, ընկերներ Մենք այստեղ ենք ազդարարելու մեր քարոզարշավի սկիզբը: Տեղը պատահական չի ընտրված: 1918 թվականին Արամ Մանուկյանը կարողացավ համախմբել երևանցիներին, մեր ժողովովրդին և հաղթանակ տանել Սարդարապատի հերոսամարտում: Այն ժամանակ դեռ Երևանը Հայաստանի մայրաքաղաք չէր, քանի որ Հայաստանը անգամ անկախ պետություն չէր: Մենք Արամի տեսակն ենք,…

Վստահ ենք, կհաջողենք

Հայ Օգնության միության կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանի ելույթը քարոզարշավի մեկնարկին. Հրագելի հայրենակիցներ, մենք հավաքվել ենք մեկնարկը տալու մեր քարոզարշավի։ Պայմանական է ասել, որ նոր սկսում ենք քարոզարշավը, քանի որ Դաշնակցությունը երբեք էլ չի բացակայել մեր քաղաքացիների բակերից, տներից, շենքերից, մեր Երեւանից, Հայաստանից ու աշխարհի ամենատարբեր հատվածներում բնակվող հայկական համայնքներից։ Մեր համաշխարհային կազմակերպությունն է, որ…

ՀՅԴ-ն քարոզարշավի մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը ՀՅԴ-ն տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից: Բացման խոսքով հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նշեց, որ այսօր Դաշնակցությունը նշում է իր հիմնադրման 128-րդ ամյակը: Այս ընթացքում եղել են ինչպես ուրախ, պայծառ, այնպես էլ մութ, արյունոտ էջեր: «Այս էջը, որը բացում ենք, ճակատագրական, բեկումնային է լինելու Հայաստանի, Արցախի համար:…

Ակնարկ. Թրքական Տրովադայի Ձին` Ռազմավարական Առանցքին Մէջ

Թեհրանի միջնախագահական եռակողմ ժողովը, ըստ էութեան միացեալ զինուորաքաղաքական որեւէ նախաձեռնութիւն առնելու որոշումին չէ յանգած: Կարգախօսաբանութիւնը գերակշիռ է ժողովէն բխած յայտարարութիւններուն, ու տակաւին` անոր մասնակից իւրաքանչիւր նախագահի կողմէ կատարուած հրապարակումներուն մէջ: Նախ նկատելի է, որ սուրիական հիմնահարցին հանգուցալուծման յատկացուած ժողովին բացակայ է ի՛նքը` Սուրիան: Մինչ պաշտօնական Անգարան կը շարունակէ Դամասկոսի կամ սուրիական վարչակարգի հովանաւոր ուժեր եզրաբանութիւնը…

Քաղաքական ապաստան քաղաքական գործչի համար հենց այնպես չեն տալիս

Քաղաքական ապաստան քաղաքական գործչի համար հենց այնպես չեն տալիս, և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքն էլ հենց այդ համատեքստում եմ դիտարկում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝անդրադառնալով ՌԴ տարածքում պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզման չեղարկմանը։ «Մարդկանց քաղաքական ապաստան տալիս են միայն այն…

Արթուր Խաչատրյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին։ Երկու երկրների նախարարները տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև գյուղոլորտում համագործակցության զարգացման առաջնային ուղղությունների և հեռանկարների շուրջ։ Զրուցակիները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև ձևավորված գործակցության ներկա…

Միասին՝ հանուն Երևանի

Ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի ներկայացրած ծրագիրը Հանուն ժամանակակից և զարգացող Երևանի՝ • ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ, • կիրառել անվտանգ երթևեկության ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթևեկությունը, • վերականգնել և զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը, • ավելացնել մետրոյի կայարանների թիվը (Աջափնյակ), • կարգավորել վթարային շենքերի հիմնախնդիրը, ամրապնդել սեյսմիկ անվտանգության մեխանիզմները, • ներդնել բնակֆոնդի արդյունավետ կառավարման մեխանիզմներ, • վերազինել…