Նորութիւններ

Վերականգնո՛ղ Հալէպ

Քանի օրէ ի վեր կը հետեւինք սուրիական բանակին եւ անոր դաշնակիցներուն արագ յառաջընթացին, որուն իբրեւ արդիւնք՝ Հալէպը գրեթէ ամբողջովին ազատագրուեցաւ եւ շուտով «ապահով քաղաք» դառնալու կը պատրաստուի: Ազատագրուած եւ արդէն իսկ ապահով շրջաններէն հասած լուսանկարները աւերին միայն մէկ մասը կը փոխանցեն: Փլած ամէն մէկ շէնք քանի՜ ընտանիքներու ողբերգութիւնը կը փոխանցէ… Ընտանիքներ, որոնք, Աստուա՜ծ գիտէ, այսօր…

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանին առանձնահատուկ գործընկերոջ դեր է վերապահվում

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի կարծիքով՝ զարգացման բավականին լուրջ հեռանկարներ կան հետբանակցային Իրանի և Հայաստանի միջև: Tert.am-ի հետ զրույցում նա ասաց. «Այն համաձայնությունները, որ Իրանն ունեցավ Արևմուտքի հետ, բավականին լուրջ հեռանկարներ են բացում Իրանի համար, և այդ համատեքստում Հայաստանի համար բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում»: Անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցին Հայաստան և…

Ուաշինթընի Մէջ՝ Ամերիկայի Արեւելեան Շրջանի Հայ Դատի Յանձնախումբի Մեծարանքի Տարեկան Հանդիսութիւնը

Շաբաթ, 3 Դեկտեմբերին, Ուաշինկթընի Արլինկթըն շրջանի շքեղ «Ուեսթին» պանդոկի սրահին մէջ տեղի ունեցաւ Ամերիկայի Արեւելեան շրջանի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպած մեծարանքի հանդիսութիւնը: Իւրայատուկ էր այս տարուան ձեռնարկը, որովհետեւ կը նշէր իր տասնամեակը: Այդ պատճառով որոշուած էր զայն կայացնել մայրաքաղաքին մէջ: Ներկայ էին Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց դեսպաններ Գրիգոր Յովհաննիսեան եւ Գրիգոր Աւետիսեան: Օրուան հանդիսավարն էր…

ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Նեպիհ Պըրրիի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը այցելեց խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի: Պատուիրակութեան մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, փոխներկայացուցիչ Աւետիս Կիտանեան եւ Րաֆֆի Աշքարեան: Հանդիպումէն ետք երեսփոխան Բագրատունի յայտնեց, որ խորհրդարանի նախագահին հետ իւրաքանչիւր հանդիպումէ ետք լաւատեսութեամբ կը լեցուինք, որովհետեւ ան միշտ լաւատես է: «Կրնանք ըսել, որ Պըրրի ամենայն անկեղծութեամբ եւ լրջութեամբ…

Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ

Խմբի նախագահ է ընտրվել Տրենտ Ցիմմերմանը, հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը։ Ելույթ ունենալով խորհրդարանում Ցիմմերմանը նշել է, որ ժամանակակից Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Ավստրալիայի համար։ Նրա խոսքով, իր համար մեծ պատիվ է խմբի նախագահ նշանակվելը։ Խորհրդարանականը նաեւ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր օգնել են նման խումբ ստեղծել, մասնավորապես խորհրդարանի անդամներ Ջոն Ալեքսանդրին…

Ծառուկյանին միանալու հարց չի քննարկվել. ՀՅԴ-ն 99.9 տոկոսով ընտրություններին կմասնակցի առանձին

Նախընտրական փուլում տարբեր դաշինքներ են ուրվագծվում, ձևավորվում: Նախօրեին ՀՅԴ խմբակցության ղեկավարը լրագրողների հետ զրույցում չբացառեց ընտրություններին ՀՅԴ-ի՝ դաշինքով մասնակություն ունենալու հավանականությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՅԴ-ն հնարավոր է դաշինք կազմի ոչ թե ՀՀԿ-ի, այլ ԲՀԿ-ի հետ, նշեց. «Մենք միշտ հայտարարել ենք, որ 99,9…

«Ազդակ»ի Խմբագրական. 9 Դեկտեմբերի Հնչեղութիւնը Պահելու Անհրաժեշտութիւնը

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ամէնէն ուշագրաւ եւ քաղաքական նշանակութիւն ունեցող նախաձեռնութիւններէն մէկը ՄԱԿ-ի կողմէ Ցեղասպանութիւններու զոհերու յիշատակի օրուան որդեգրումն է: Պաշտօնական Երեւանի եւ համահեղինակ 83 այլ պետութիւններու կողմէ ներկայացուած բանաձեւը դեկտեմբեր 9-ը կը հռչակէ իբրեւ «Ցեղասպանութեան յանցագործութեան զոհերու յիշատակի եւ արժանապատուութեան եւ այդ յանցագործութեան կանխարգիլման միջազգային օր»: Օրուան ընտրութիւնը պատահական չէ անշուշտ: Դեկտեմբեր 9-ը, 1948-ին,…

Վալի Քալեջի.- «Հայաստանը Իրանի համար ճանապարհ է դէպի քրիստոնեայ աշխարհ»

Թեհրանի Ստրատեգիական ուսումնասիրութիւնների կենտրոնի գիտաշխատող Վալի Քուզեգար Քալեջին, անդրադառնալով դեկտեմբերին սպասւող դոկտ. Հասան Ռոհանիի առաջին պաշտօնական այցին Երեւան, նշեց, որ այն շատ կարեւոր է Հայաստանի եւ Իրանի համար: Նա այցը տրամաբանական համարեց, քանի որ Հայաստանի նախագահը 2013 թւականին մասնակցել էր Հասան Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը: Փորձագէտը «tert.am»-ի հետ զրոյցում յիշատակեց, որ Իրանի նախագահը Երեւան է գալիս…

Պրիւքսելի մէջ մամլոյ ասուլիս Կիլիկիոյ կաթողիկոսութեան Մարդկային իրաւանց եւրոպական դատարանին մօտ բացած դատին առիթով

Պրիւքսել, 7 դեկտեմբեր, 2016.- ​ Նախաձեռնութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ կազմակերպութեամբ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբին, այսօր յետմիջօրէին Պելճիքայի մայրաքաղաք Պրիւքսելի մամլոյ ակումբին մէջ տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս մը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Մարդկային իրաւանց եւրոպական դատարանին (ՄԻԵԴ) մօտ բացած դատին առիթով, որուն նպատակն է պահանջել՝ Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը: Մամլոյ ասուլիսին մասնակցեցան եւ…

Հասունանում է պահը, որ մենք ունենանք արևմտահայ կենտրոն

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Խաչատրյանը հարց ուղղեց կրթության նախարարությանը արևմտահայերենի վերաբերյալ, թե ինչ է իրականացնում նախարարությունը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ կարևոր է արևմտահայ մշակույթը պահպանելու հարցը, քանի որ Հայաստանում են ապրում արաբական երկրներից գաղթած 16 հազար հայեր, որոնք խնդիր ունեն ինտեգրվել Հայաստանի կրթական համակարգում: Լևոն Մկրտչյանը նշեց, որ…