Նորութիւններ

ՀՅԴ անդամները ՏԻՄ ընտրություններում

Հոկտեմբերի 2-ի Տիմ ընտրություններում ՀՅԴ անդամները հաղթել են հետեւյալ համայնքներում. ՀՅԴ-ական երեք գյուղապետեր վերընտրվել են Կապանի ՀՅԴ թեկնածուի շտաբի պետ Սասուն Մանուկյանը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով ՀՅԴ երեք գյուղական համայնքների ղեկավարները վերընտրվել են՝ Նորաշենիկում՝ Ռոմա Ավանեսյանը, Առաջաձորում՝ Դավիթ Մովսեսյանը և Տավրոսում՝ Սլավիկ Կարապետյանը Գուսանագյուղում վերընտրվել է ՀՅԴ-ական գյուղապետը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում երեկ կայացած…

ՀՕՄ-ը կոչ է անում օժանդակել սիրիահայությանը

Հայ Օգնության Միության կոչ է անում միանալ իր Սիրիահայության Օժանդակության ընդհանուր ծրագրին՝ հասնելու համար նորանոր զոհերի եւ նրանց հարազատների անմիջական կարիքներին։ ՀՕՄ-ի կենտրոնական վարչություն կոչումն նշված է. «Ի տես Հալեպի հայաբնակ շրջանների վրա ներկայիս սաստկացող հարձակումների, որոնց հետեւանքով սեպտեմբերի 30, 2016-ին զոհ գացին հինգ հայորդիներ, Հայ Օգնության Միությունը իր խորին ցավակցություններն է հայտննում արդեն իսկ…

Արամ Ա. Կը Հանդիպի Էդուարդ Նալբանդեանին

ԱՆԹԻԼԻԱՍ.- Հինգշաբթի, Սեպտեմբեր 29ի կէսօրին, Արամ Ա. վեհափառ հայրապետը Ուաշինկթընի մէջ հանդիպում մը ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի պաշտօնակատար Էդուարդ Նալբանդեանի հետ՝ ընդառաջելով անոր հրաւէրին: Հանդիպման ներկայ էին Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի առաջնորդ Օշական արք. Չօլոյեան, Ամերիկայի Միացեալ Նահանգներու մօտ Հայաստանի դեսպան Գրիգոր Յովհաննիսեան եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեան: Հանդիպման ընթացքին քննարկուեցան…

Դո՞ւն Ալ Բրուտոս

Անցնող Հինգշաբթի օր, երեւանաբնակ եւ անձնապէս այս յօդուածագրին ծանօթ լրագրող Վարդ Սիմոնեան դիմատետրի իր էջին վրայ, բաւական ընդվզած ոճով մը, գրառում մը կատարած էր՝ խնդրոյ առարկայ դարձնելով Հ.Յ.Դաշնակցութեան (իր բառերով) «արդարամտութիւնը եւ բարոյականութիւնը»։ Իր ընդվզումին պատճառը լուր մըն էր, որուն յղումը եւս տեղադրած էր։ Այս յօդուածագիրը, իբրեւ դաշնակցական հրապարակագիր, բնականաբար պիտի հետաքրքրուէր, թէ «բանն ինչումն…

Հրանտ Մարգարյան. «Հայաստանում պետք է որակական իշխանափոխություն սկսենք հենց Վանաձորից»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Վանաձորում Վանաձորի ավագանու սեպտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի վերջին օրը շուրջ երեք հազար վանաձորցիներ հավաքվել էին քաղաքի կենտրոնական մարզադահլիճում՝ իրենց զորակցությունը հայտնելու Դաշնակցության թեկնածուներին։ Հավաքը թեեւ նախընտրական էր, սակայն ավելի շատ խոսվեց Հայաստանի Հանրապետության անկախացման 25-ամյակի մասին։ Անկախության հոբելյանին ու Վանաձորին իր խոսքում անդրադարձել է նաեւ հավաքին ներկա ՀՅԴ…

Հալէպի Մէջ Բուռն Հրթիռակոծումներ

Կան Հայ Զոհեր Եւ Վիրաւորներ Գանձասար. Այսօր առաւօտեան վաղ ժամերէն զինեալ ահաբեկչական խմբաւորումներ կը հրթիռակոծեն Հալէպի Նոր Գիւղ եւ Վիլլաներ հայաշատ թաղամասերը։ Նոր Գիւղի մէջ գտնուող Ազգ. Պատսպարանի սաները առժամաբար փոխադրուեցան համեմատաբար աւելի ապահով վայրեր։ Վայրկեաններ առաջ զինեալ ահաբեկչական խմբաւորումներ հրթիռակոծեցին վիլլաներ թաղամասը։ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մօտակայքը գտնուող բնակարանի մը վրայ ինկած հրթիռի մը հետեւանքով…

Կոչ եմ անում երկու թեկնածուներին էլ պայքարել հայ համայնքի աջակցության համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի սատարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, քանի որ ո՛չ Քլինթոնը, ո՛չ էլ Թրամփը հստակ հայտարարություն չեն արել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այսպիսի մեկնաբանություն տվեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վարչության անդամ Քենեթ Խաչիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ամերիկահայ համայնքի և հայկական կազմակերպությունների դիրքորոշմանը վերաբերող…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտորին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի Հանրապետության իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը առաջինը պաշտոնապես ճանաչելու համար: «Տարիներ առաջ Ուրուգվայ կատարած իմ այցից լավ հիշողություններ են մնացել, ուրուգվայցիներն իմ վրա ազատ ու հպարտ մարդկանց…

ՀՅԴ երիտասարդականի մասնակցությունը Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հրավիրած ժողովին

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի (The Netherlands Institute for Multiparty Democracy, NIMD ) կողմից  նախաձեռնված հերթական հանդիպումը, որին հրավիրված էր նաև ՀՅԴ երիտասարդականը։ Ժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի  քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ։ Ժողովի նպատակն էր քննարկել նախորդ միջոցառումների արդյունքները և առաջիկա ծրագրերը։ ՀՅԴ Երիտասարդականը նրեկայացնում…

ՀՅԴ-ի դիրքորոշումը ԼՂՀ կարգավորման հարցում տարբերվում է ՀՀԿ-ի կեցվածքից

«Մեր համագործակցության համաձայնագիրը ՀՀԿ-ի հետ Արցախի հարցի լուծման կետեր չի ընդգրկում, դրա համար էլ ՀՅԴ-ի կեցվածքն ընդհանուր առմամբ մեկ է, կարելի է հայտարարությունների մեջ շեշտադրումների տարբերություններ անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Հիշեցնենք, որ Ազգային երեք կուսակցություններ՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության…