Նորութիւններ

Գանատայի խորհրդարանին մէջ մեծ շուքով նշուեցաւ Հայաստանի անկախութեան 25-ամեակը

Գանատայի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպութեամբ, Սեպտեմբեր 19-ի երեկոյեան, Գանատայի խորհրդարանին մէջ նշուեցաւ Հայաստանի անկախութեան 25-ամեակը, որուն ներկայ գտնուեցան խորհրդարանի աւելի քան 30 անդամներ, Գանատայի Ժառանգութեան նախարար Մելանի Ժոլի, Գանատայի Բնիկներու եւ Հիւսիսային հարցերու նախարար Գարոլայն Պենէթ եւ ՀՀ դեսպան Արմէն Եգանեան։ Օրուան հանդիսավար Գանատայի Հայ Դատի յանձնախումբին Օթթաուայի գրասենեակի գործավար Սեւակ Պելեան հանդիսութեան բացումը կատարեց,…

Պարգեւատրության արարողություն նախագահի նստավայրում ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով,…

Մենք հավատում ենք, որ գործ ունենք անելու` անկախ նրանից ընդդիմություն ենք, թե իշխանություն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ժողովուրդ» օրաթերթին տված ամբողջական հարցազրույցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի փոփոխությանը, ասաց. «Վերջին շրջանում դրա անհրաժեշտությունը շատ կար, և կարծում եմ` վարչապետի փոփոխությունը տեղին էր»: – Պարոն Մարգարյան, մեր երկրում որևէ անգամ ընդդիմությանը չի հաջողվել ընտրություններում հաղթել և այդպիսով երկրում իշխանափոխություն իրականացնել: Եվ հանրության…

ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է նման հանդիպումների նշանակությունը Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար: Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ նման հանդիպումներն արդեն իսկ լավ ազդակ են համագործակցության հետագա…

Կարևոր նշանակություն` լրացուցիչ կրթական ծրագրերին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանին և նույն հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին: Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի դպրոցներում լրացուցիչ կրթության ապահովման ուղղությամբ տարվող Ջինիշյան հիմնադրամի գործունեությունից: «Հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների շրջանակում կարևոր նշանակություն է տրվելու լրացուցիչ…

Անդյան երկրների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Անդյան խորհրդարանը, որն Անդյան երկրների (Չիլի, Բոլիվիա, Պերու, Էկվադոր և Կոլումբիա) Համայնքի ղեկավար մարմինն է, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձև: Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, խորհրդարանի նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Մոնտեվիդեոյում: Նախագիծը հեղինակել է Անդյան խորհրդարանի Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո Դե Լա Կրուզը: Բանաձևում ասվում է, որ 2016 թվականի ապրիլի 24-ին 101-րդ…

Կախարդական Փայտի՞կ, Թէ Ճիպոտ

Նորանշանակ վարչապետ պր. Կարէն Կարապետեան, իր կարգին, կ՛իւրացնէ իր երկու նախորդներու հերթական յիշեցումը, թէ ՀՀ վարչապետը իր ձեռքերուն մէջ չունի «կախարդական փայտիկ», որով կարենայ երկրի տնտեսութեան հարցերուն արագ լուծումներ բերել: Պարզ խօսքով, հասարակութիւնը սկիզբէն իսկ կը զգուշացուի, որ հրաշքներ պէտք չէ ակնկալել նոր կառավարութենէն, քանի որ հրաշագործներ չկան… Կայ մենաշնորհային համակարգի անելներուն մէջ բռնուած մեր…

Երդման արարողություն Արմաղա Լեռան ստորոտին

Սեպտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող Արմաղա լեռան ստորոտում տեղի ունեցած երդման արարողությամբ 48 ընկեր համալրեց ՀՅ Դաշնակցության շարքերը, որոնցից 40-ը` ՀՅԴ Մարտունու Տալվորիկ կոմիտեության: Տեղի ընտրությունը պատահական չէր: Արմաղա լեռան վրա գտնվող Քարանձավ թաքստոցում 1920-30թթ. գումարվել են Դաշնակցության Մարտունու ընդհատակում գործող «Լեռնային կոմիտե» կառույցի ժողովները: Արմաղանի լանջերին հնչում էր ազգային երգը։ Բոլորին հիացրեցին…

Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Մոնթրէալի զօրակցական նուիրահաւաքին գոյացաւ 170 հազար տոլար

Սեպտեմբեր 18-ին, Մոնթրէալի Հայ Կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի զօրակցական նուիրահաւաքի ընդունելութիւնը, որուն ներկայ գտնուեցան աւելի քան 150 Հայ Դատի գործիցներ, համակիրներ եւ զօրակիցներ։ Օրուան հանդիսավար Սօսէ Պէօճեքեանի բարի գալուստի խօսքէն ետք, Գանատայի Հայ Դատի յանձնախումբի գործունէութեան անցեալի եւ ներկայի գործունէութեան զեկոյցն ու յառաջիկայ տարիներու աշխատանքներու ընդհանուր ծիրը համապարփակ ձեւով ներկայացուց ՀՅԴ…

Հանդիսաւոր Եւ Պաշտօնական Նշում` Թեհրանի «Ալիք» Օրաթերթի 85-Ամեակին

«Ալիք»-ի 85-ամեակին նուիրուած տօնակատարութիւնը համախմբեց իրանահայութիւնը, Հայաստանն ու սփիւռքը: 85-ամեայ յոբելեանի գլխաւոր ձեռնարկը տեղի ունեցաւ շաբաթ, 17 սեպտեմբերին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահին մէջ: Ձեռնարկին ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց փոխնախարար Շաւարշ Քոչարեան, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի խորհրդական Գրիգոր Առաքելեան, Իրանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեան, ՀՅԴ Բիւրոյի…