Նորութիւններ

Ապրիլյան դեպքերից հետո պետք է վերանայվի նաև մասնագիտությունների ցանկը

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Նախարարը նշեց, որ սա հերթական քննարկումն է` նոր ուսումնական տարվանն ընդառաջ. յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին սկսվում են օգոստոսյան քննարկումները: Բարձրացված հարցադրումները հիմնականում նույնն են` ի՞նչ խնդիրներ ունեն ուսումնական հաստատությունները, ինչպե՞ս են տարին սկսելու, հատկապես ի՞նչ հարցերի վրա պետք է ուշադրություն…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Oգոստոսի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Արմեն Ռուստամյանին, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: Հանդիպման ժամանակ արծարծվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին ու արտաքին կյանքին վերաբերող քաղաքական եւ այլ հարցեր:

Խուսափել անհարկի պարտադրանքներից

ԿԳ նախարարը շրջաբերական է ուղարկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ձեռնարկել համապատասխան քայլեր հանրային դժգոհություն հարուցող երևույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ: Նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում…

Քաղաքացիներն առանց միջնորդի կկարողանան ներմուծում ու արտահանում իրականացնել

Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, մշտապես բարձրաձայնել են, որ իրենք ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք, որպես կանոն, մի քանի անգամ ավելի բարձր են, քան գույքի արժեքը: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն…

Ֆրանսիայի եւ Հոլանդիայի երիտասարդական միության անդամներն այցելել են Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն

Արցախի ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն էին այցելել ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները: Նրանց ընդունել են Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում պատգամավորները ամփոփ տեղեկություններ են ներկայացրել Արցախի…

Թուրքիա – «Տագնապ՝ երկրից ներս, տագնապ երկրից դուրս»

«Խաղաղութիւն՝ երկրի ներսում, խաղաղութիւն՝ աշխարհում» սա Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր՝ Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) յայտնի խօսքերից է: Այս խօսքը տարիներ հիմք էր ծառայում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը վարելու մէջ: 1931 թ.-ին արտայայտւած այս խօսքից անցնում է 85 տարի. ներկայ օրերիս Թուրքիայում չկայ որեւէ խաղաղութեան նշոյլ, վերջերս կատարւած զինւորական ձախող յեղաշրջումից անցնում է երեք շաբաթ եւ երկիրը…

Ակնարկ. Ֆրանսայի Խորհրդարանի Կայքին Կարեւոր Ձեւակերպումը

Ֆրանսայի խորհրդարանի լրատուական կայքին Արցախի նախագահին տուած հարցազրոյցը տեղի տուած է տարատեսակ մեկնաբանութիւններու: Խնդրայարոյց հարցազրոյցի վերածուած այս երեւոյթը հայկական ելեկտրոնային եւ յատկապէս այլընտրանքային լրատուութեան դաշտին մէջ աղմուկ բարձրացուցած է եւ այս ուղղութեամբ գրառումներու եւ հաստատումներու հեղեղի մը առիթ տուած: Նախ, երկու խնդրայարոյց բաժինները մէջբերենք. խորագիրը` «Ազրպէյճանը իր մէջ պէտք է գտնէ կամք` մերժելու ցեղային կարծրատիպերը…

Լևոն Մկրտչյանն արժևորում է մարդկային որակյալ կապիտալի զարգացումը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի կողմից կազմակերպած «Էլեկտրամագնիսական դաշտերի կենսաբանական ազդեցության մեխանիզմներին նվիրված 9-րդ միջազգային գիտաժողով»-ին: Շատ կարևորում եմ այս գիտաժողովի անցկացումը Հայաստանում, քանի որ փոքր երկրները, ինչպիսին մերն է, խնդիրներով և ոչ հարուստ բնական ռեսուրսներով, աշխարհում իր տեղը հաստատելու համար…

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն առաջարկում է սուպերնախագահական մոդել

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ներկայացված 5 խմբակցություններից 2-ը կողմ են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկված՝ նախագահական մոդելին անցում կատարելու դրույթին, 2-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ վերապահումներ ունի ներկայացվածի վերաբերյալ: Կիսանախագահական մոդելից նախագահական մոդելին անցում կատարելու տարբերակին կողմ են ԼՂ ԱԺ մեծամասնություն կազմող «ժողովրդավարություն» ու «Հայրենիք» խմբակցությունները: Դեմ են՝ «Դաշնակցություն» ու «Վերածնունդ» խմբակցությունները, իսկ «Շարժում-88»-ը, թեև կողմ է…

Ավարտվեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կազմակերպած բանակումը

ՀՅԴ Երիտասարդական միությունը օգոստոսի 16-ին ավարտեց Բյուրականում կազմակերպված բանակումը, որին մասնակցում էին ավելի քան 250 երիտասարդներ` հանրապետության տարբեր մարզերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական միության անդամ Հայկ Իգիթյանը նշեց, որ բանակումների ծա գումը ունեցել է մարտական նշանակություն և այդ ամենն առավել պարզ երևաց ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ երիտասարդական միության մի խումբ երիտասարդներ միացան…