Նորութիւններ

Քաղաքացիների ընդունելություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 30-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։ Սահմանված կարգով հերթագրված թվով 9 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմումներն ու առաջարկները գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես տավարաբուծության զարգացման, անասնաբույժների գործունեության, բույերի պաշտպանության միջոցառումների, գյուղտեխնիկայի պարկի ստեղծման և այլ խնդիրների վերաբերյալ։ Մանրամասնորեն ծանոթանալով քաղաքացիների խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների…

Հաղթելու ենք, և ոչ ոք դրանում թող չկասկածի

Yerkir.am-ի զրուցակիցն է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը: -Պրն. Մանուկյան, երբ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը դուք եք առաջնորդելու, «Ժամանակ» թերթում և ապա 1in.am կայքում նյութ հրապարկվեց, որն ըստ էության, ամբողջովին զրպարտանք էր Ձեր հասցեին: Արդյո՞ք չեք պատրաստվում դատի տալ թերթին և հոդվածի հեղինակին: -Ես չգիտեմ լրագրողին, չգիտեմ…

ԱՆԴՐԱՆԻԿ (Օզանեան, 1866-1927). ­Հա­յոց Ա­զա­տա­մար­տի ան­պար­տե­լի Ար­ծի­ւը

Իբ­րեւ ար­ծիւ սա­ւառ­նում ես լեռ ու ժայռ, Թն­դաց­նում ես եր­կինք, գե­տինք տեն­չա­վառ, Սուրբ ա­նունդ պի­տի յի­շո­ւի դա­րէ դար, Հս­կայ լե­րինք քեզ ա­պաս­տան, Անդ­րա­նիկ: 30 Օ­գոս­տո­սի այս օ­րը, 91 տա­րի ա­ռաջ, Մ. Նա­հանգ­նե­րու ­Քա­լի­ֆոր­նիա նա­հան­գի Ֆ­րեզ­նօ քա­ղա­քին մէջ, բո­ցա­վառ իր աչ­քե­րը յա­ւի­տե­նա­պէս փա­կեց հայ ժո­ղո­վուր­դի նոր ժա­մա­նակ­նե­րու ա­ռաս­պե­լա­տիպ ­Քաջն ու Հե­րո­սը՝ ԱՆԴՐԱՆԻԿ։ Շատ է գրո­ւած ժա­մա­նա­կա­կից…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ օգոստոսի 29-ին: Քննարկվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարությունների կատարման արդյունքները, տրվեցին նոր հանձնարարականներ: Առանձնակի ուշադրություն դարձվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպմանը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանության կազմակերպմանն ու պայմանագրերի կնքմանը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական տաք…

Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին ընդունել է ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին ու նշել, որ Արցախն ունի հարուստ մշակույթ ու չնայած բազում խոչընդոտների՝ հնարավորության դեպքում այն ներկայացվում է եվրոպական տարբեր երկրներում՝ միջազգային փառատոնների, զբոսաշրջային էքսպոների շրջանակում։ Եվրախորհրդարանի պատգամավորները՝ Մարտին Զոնեբորնը, նրա տիկինը՝ Կլաուդիա Թուրսարկիսյանը, Թոմ Հայնթերը…

Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակի առաջին տասնյակը

2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅ Դաշնակցության ցուցակի առաջին տասնյակում ներկայացված են հետևյալ թեկնածուները. 1. Միքայել Մանուկյան՝ ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ 2. Դավիթ Հակոբյան՝ «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն) տնօերն 3 Խաչատուր Ստեփանյան՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ, պատմ. գիտ. դոկտոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ 4 Ալեսյա Բեջանյան՝ Հայաստանի ՓՄՁ…

Անգելա Մերկելը սխալվել է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելության մասին: «Ես շոկի մեջ էի եւ հիմա այստեղ եմ, որպեսզի ուղղեմ տիկին Անգելա Մերկելի սխալը: Նա բացահայտ չի արտասանել «ցեղասպանություն» բառը: Այդ զազրելի իրականությունն ունի անուն՝ ցեղասպանություն՝ հիմնվելով Եվրոպական պառլամենտի…

Աշխատանք, թե՞ շրջակա միջավայրի պաշտպանություն

Արդեն տևական ժամանակ տարբեր ձևաչափերով բարձրացվում են մի շարք հիմնախնդիրներ՝ մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսացող հանքարդյունաբերության հետագա զարգացման վերաբերյալ: Հանրությանն ուղղակի վերաբերող այս հիմնախնդիրները հավաքական իմաստով կարելի է բաժանել երկու խմբերի՝ – շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող բնապահպանական ռիսկեր, – հանքարդյունաբերության ճյուղի ձեռնարկությունների հետագա տնտեսվարման հնարավորություններից կախված՝ աշխատողների համար աշխատանքը և կայուն եկամուտը կորցնելու ռիսկեր:…

Հրազդանում կստեղծվի Հայաստանում չորրորդ ազատ տնտեսական գոտին

Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին հարցը: Ըստ նախագծի՝ մինչև 2043թ. այդ գոտում կներգրավվի 200 շահագործող, մինչև 2021թ.` 50…

Չի կարող հրապարակի որոշումը համարվել ամբողջ ժողովրդի որոշում

Օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ իր խոր մտահոգությունն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա, մասնավորապես անդրադառնալով ՀՀ վարչապետի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հնչեցված ելույթին, շեշտել էր, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական եւ…