Նորութիւններ

Քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Ուսումնասիրության փուլում է

Արծվիկ Մինասյանը՝ թուրքական ապրանքների ներկրման մասին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին,թե Թուրքիայից ներկրված պոմիդորը որպես տեղական է վաճառում, ինչը վնասում է տեղական արտադրողներին: «Մենք այդ ինֆորմացիաները հիմա հավաքագրում ենք, արդեն նաև պետակա նեկամուտների կոմիտեից ստացել ենք անհրաժեշտ տեղեկատվությունը, ներկայումս ուսումնասիրության փուլում է, առաջիկայում կներկայացնենք այն հիմնական ապրանքախմբերը, նաև…

Ադրբեջանը խանդավառ չէ այդ հանդիպմամբ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, նշեց, որ այդ հանդիպումից հետո հնչած հայտարարությունները մասամբ էին ականջահաճո: Նա նշեց, որ համանախագահները մի կողմից Հայաստանին փորձեցին տալ այն, ինչը որպես նախապայման դրվել էր Հայաստանի կողմից`առաջիկա բանակցություններին մասնակցելու համար, մյուս…

Կլինեն բոլոր այն հայտնի անունները, որոնց մասին մտածում եք, բայց ես պետք է փաստարկված հիմքեր ունենամ

Արծվիկ Մինասյանը՝ մենաշնորհների մասին Ես մոնոպոլիաների դեմ պայքարի թիվ մեկ ջատագովներից եմ ու զարմանում եմ, որ ավելի բաց ու թափանցիկ իմ աշխատաոճը դարձավ քննադատության առարկա. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներին ուղղված համագործակցության իր կոչին: «Ես բազմիցս եմ դիմել լրագրողներին, ուզո՞ւմ եք համատեղ աշխատենք, աշխատենք, ուզում եք աջակցե՞ք,…

Ակնարկ. Վիեննան Վերահաստատեց 94-ի Համաձայնագիրը

Արցախեան հակամարտութեան վերջին իրադարձութիւններու քննարկման յատկացուած Վիեննայի հանդիպման մասնակիցներու ձեւաչափը արտակարգ է: Հանդիպումը ո՛չ միջնախարարական է, ո՛չ միջնախագահական, ո՛չ ալ կողմերու նախագահներու եւ նախարարներու եւ ԵԱՀԿ Մինսքի խմբակի միջնորդներու մակարդակով միայն: Մասնակիցներու շարքը չէ փակուած նոյնիսկ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչով: Միացեալ Նահանգներու եւ Ռուսիոյ արտաքին գործոց նախարարներն ու Ֆրանսայի եւրոպական հարցերու պետական նախարարը համալրած են…

Հայաստանի կողմից արված նախնական հայտարարությունների հարցում առաջընթաց կա

Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին, խոսքը 1994-95 թվականների զինադադարի պայմանագրերի մասին է. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա չափազանց կարևոր է, քանի որ արդեն իսկ ձևաչափն է հստակեցվում»,- ասաց նա: Մյուս գլխավոր ձեռքբերումը, Ռուստամյանի խոսքով, այն էր, որ, ի վերջո,…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հույս ունի, որ Վիեննայի հանդիպումը կսանձի Ադրբեջանի սրվող ագրեսիան

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունք է համարում միջազգային հանրության հանձնառությունը` սանձելու Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ: Այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի մեկնաբանության տեքստում` Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ: «Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման արդյունքներով Լեռնային Ղարաբաղում հրադադարի…

Կոնսենսուսը պետք է, որպեսզի համապատասխան ֆինանսավորումը լինի

Որեւէ մեկը չի հայտարարում, որ Ընտրական օրնեսգրքի շուրջ տեղի չի ունեցել կոնսենսուս, տեղ են թողնում, մարդիկ անգամ հայտարարում են, որ կարող են արտահերթով դրան անդրադառնալ, ինչը նշանակում է՝ կա պրոցես, որը նպատակ ունի իսկապես հասնելու լիարժեք համաձայնության: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար…

Շնորհավորական ուղերձ` Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության ասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ուղերձում ասվում է. «Սիրելի ուսանողներ և երիտասարդներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: Երևանի պետական համալսարանի՝ մայր բուհի ստեղծման օրը՝ 1919…

Արցախի ճանաչման հարցը միշտ պետք է լինի մեր զինանոցում

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստն է: Այն վարում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվում է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս հարցն արդեն չորրորդ անգամ են քննարկում, և ՀՅԴ տեսակետը մնացել է նույնը: «Մենք միշտ հիմնավորել ենք մեր…