Նորութիւններ

Աղվան Վարդանյանը բացառում է միակողմանի զիջումները

«Այն իշխանությունը, որը կգնա միակողմանի զիջումների, ստիպված կլինի հրաժարական տալ», – հայտարարում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ խորհրդարանական խմբկակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանը բացառում է, որ ռուսաստանյան մամուլում վերջին օրերին շրջանառվող ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակն իրականություն դառնա: Ռուսաստանյան մի քանի տպագիր լրատվամիջոցներ, հղում անելով դիվանագիտական աղբյուրների, գրել են, թե, ըստ այդ տարբերակի, այս փուլում Ադրբեջանին…

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սիցիլիայի նահանգային խորհրդարանն ապրիլի 20-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության…

Զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ կարգը մշակվել է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, ասաց, թե կարգը մշակվել է: «Հիմա ներքին շրջանառության մեջ է: Դրանով նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավվել եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում նախ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն՝…

Արա Նռանյանն արձագանքում է ԵՏՄ-ի հասցեին հնչող քննադատություններին

Անկախ իրավիճակից եւ հանգամանքներից, արեւմտյան հովերով տարված կամ գրանտներով սնվող քաղաքական գործիչները եւ հասարակության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում` հակառուսական հիսթերիա բարձրացնել ամեն պատեհ պահի: Ընդ որում` որպես կանոն, այս համատեքստում քննադատության ենթարկելով առաջին հերթին այն, թե Եվրասիական տնտեսական միությունը չի արդարացնում Հայաստանի սպասումները: l Վերջին շրջանում թեման կրկին ակտիվացել է, ինչի վերաբերյալ առիթ ունեցանք…

Մենք չենք կարող առաջնորդվել Մադրիդյան սկզբունքներով

Դիվանագետի մեջ պետք է լինի զինվորի ոգին: Այն զինվորի, որը սահմանի վրա կարողանում է կյանքի գնով, ինչ-որ տեղ նույնիսկ չհաշվարկելով իր տեխնիկան և այլն, անառիկ պահել մեր հայրենիքի սահմանը,- ասում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը: -Ըստ Ձեզ, կայծակնային պատերազմով ի՞նչ խնդիր է փորձել լուծել Ադրբեջանը քաղաքական դաշտում: -Ադրբեջանը կայծակնային պատերազմով ցանկացել…

Երբեք էլ չի եղել, որ Արցախին որեւէ բան հեշտ տրվի, բայց լինելու է

«Երբեք էլ չի եղել, որ Արցախին որևէ բան հեշտ տրվի, բայց լինելու է» այս խոսքերը պետական քաղաքական գործիչ, Գեորգի Պետրոսյանը ուղիղ քսաներեք տարի առաջ հնչեցրել է իր հարցազրույցներից մեկում,երբ ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալն էր: Շատ ջրեր են հոսել, արցախյան պայքարի ողջ երկայնքով հազար ու մի փորձություն հաղթահարած, քաղաքական ոչ մեկ ցնցում ապրած, ամենաճակատագրական պահին…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարարին

Ապրիլի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ պետնախարար Կունի առաջին այցը Հայաստան հնարավորություն կտա երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի: Ներկայացնելով Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ որպես փոքր երկրի` Հայաստանին հետաքրքրում է…

Դաշնակցութիւնը ոչ միայն անելիք ունի, այլեւ աւելին պէտք է անի

Փարիզի «Նոր Յառաջ»ի հարցազրոյցը լրագրող Թաթուլ Յակոբեանի հետ «Նոր Յառաջ»ի հարցազրոյցը «Անի» կեդրոնի տնօրէն, «Սիվիլիթաս»ի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Յակոբեանի հետ ԽՄԲ.- Լրագրող, փորձագէտ եւ գիրքերու հեղինակ Թաթուլ Յակոբեան «Անի» կեդրոնի տնօրէնն է, նաեւ՝ «Սիվիլիթաս»ի վերլուծաբան։ Իր խմբագրութեամբ եւ «Անի» կեդրոնի նախաձեռնութեամբ վերջերս վերհրատարակուած է Հայաստանի Ա. Հանրապետութեան վերջին վարչապետ Սիմոն Վրացեանի «Խարխափումներ» հատորը (190 էջ),…

Ավստրալիայի հայ համայնքն ապրիլի 24-ին պահանջատիրական երթ է անցկացնելու

Ավստրալիայի հայ համայնքը ապրիլի 24-ին պահանջատիրական երթ է անցկացնելու: Այս մասին տեղեկացրեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը: «Ապրիլքսանչորսյան օրերին Ավստրալիայում մի շարք միջոցառումներ են նախատեսված: Մելբուռն քաղաքում կլինի մոմավառություն, Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ: Այնուհետև «Հայդ փարք»-ից երթով կշարժվենք դեպի Նոր Հարավային Ուելսի խորհրդարան, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի շենքի…

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Ապրիլի 19-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած մեծածավալ օժանդակության և օգնության համար` նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, հիմնարար բոլոր ուղղություններով կատարվող բարեփոխումները, տարբեր ոլորտներում նախատեսվող աճը,…