
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը: «Եվրամիության օժանդակությամբ իրականացվող ծրագրերը, որոնք այսօր կյանքի են կոչվում, շատ նպատակային են: Բազմաթիվ այլ լրջագույն խնդիրների շարքում մեր երկիրն ունի տարածքների…















