
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նպատակն է տարբեր նահանգներում ընդլայնել աջակիցների շրջանակը, որպեսզի Ավստրալիայի նահանգները նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս տարի հանձնախումբը հատուկ ուշադրություն է դարձնելու Արցախի ճանաման հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը: -Պարոն Մարգարյան, Ներկայացուցիչների պալատում հայկական արմատներով ավստրալացի գործիչ Ջո Հոքին փոխարինում է Թրենթ…















