
ՀՅԴ հիմնադրման 125-ամյակին նվիրված հերթական հոբելյանական միջոցառումն այսօր մեկնարկել է Եռաբլուր պանթեոնում: Հարյուրավոր քաղաքացիներ մեկտեղվել էին հերոսական բարձրունքում։ Ներկա էին նաեւ Դաշնակցության ղեկավար մարմինների ներկայացուցիչներ: Հայաստան ժամանած ՀՅԴ կառույցների պաշտոնական պատվիրակություններ՝ աշխարհի 30 երկրներից, ազատամարտիկներ եւ այլք։ Դաշնակցության երիտասարդական միության 125 անդամներ խորհրդանշական ֆլեշ մոբ կազմակերպեցին միջոցառման սկզբում: Նրանք եռագույնով ու ՀՅԴ դրոշներով մեկ րոպե…















