
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է թիվ 196 դպրոցում տեղակայված 5/18 ընտրատեղամասում: Վարդանյանն ընտրատեղամաս էր այցելել որդու, դստեր ու թոռնիկների հետ: «Քվեարկել եմ հանուն իմ պատկերացրած ուժեղ, կազմակերպված, բարեկեցիկ Հայաստանի: Մեր հիմնական ասելիքն այս ընթացքում եղել է այն, որ քաղաքացիներն իրենց ձայնը կարևորեն, լինեն ակտիվ, վստահ լինեն, որ իրենք կարող են…















