
Սահմանադրական բարեփոխումներին նվիրված «Այո և ոչ» իրապատման «Հյուսիս» ուղղության մասնակիցները շարունակում են քարոզարշավը: Նրանք Շիրակի մարզի Ամասիա համայնքի արվեստի դպրոցում են: «Այո»-ի կողմնակից, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը, ներկայացնելով իր դիրքորոշումները, ասաց. «Շուրջ 25 տարի ապրում ենք անկախ Հայաստանում. լինելով հաղթող ազգ՝ Արցախյան ազատամարտից հետո մենք չունեցանք պետական կառավարման այն համակարգը, որը կբերեր բարեկեցության»: «Ընդհակառակը, տեսնում ենք,…















