Նորութիւններ

Թուրքիայի հասարակության հետ շփումը կարևոր է

«Թուրքիան ինչպես որ կա» հաղորդմանը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանի հետ զրուցում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի, թուրքական ժխտողականության, Թուրքիայի բազմաշերտ հասարակության ՝ սեփական պատմությանն առերեսվելու գործընթացի մասին:

Թուրքիայի քայլերի վրա կենտրոնանալու փոխարեն, ավելի շատ պետք է մտածենք մեր անելիքների մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: – Պարոն Դեմիրճյան, երեկ Եվրախորհրդարանը, չնայած Թուրքիայի համառ ջանքերին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց: Կառանձնացնե՞ք բանաձից այն կարևոր դրույթները, որոնք տարբերվում են նախկինում ընդունված բանաձևից: – Նշեմ, որ բանաձևն ընդունվեց Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների կողմից՝ միաձայն: Այս բանաձևը վերահաստատում է 1987 թվականին ընդունված բանաձևը,…

Եվրախորհրդարանի բանաձեւից հետո բոլորի հայացքներն ուղղված են Օբամային

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ողջունում է Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը՝ նշելով, որ այդ պաշտոնական հայտարարության արդյունքում բոլորի ուշադրությունը սեւեռված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից։ «Եվրախորհրդարանի հստակ դիրքորոշումը ընդգծում է, թե ինչպիսի դժվար ընտրության առջեւ է կանգնած Օբաման։ Այս տարվա…

ԱՄՆ Նևադա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 14-ին ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, փաստաթղթում նահանգային խորհրդարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ են անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը: Նահանգային խորհրդարանի երկու…

Ավստրալիայի Ռայդ քաղաքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առաջարկություն է ընդունել

Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը միաձայն առաջարկություն է ընդունել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի կայքը, Ռայդ քաղաքի խորհուրդն Ավստրալիայի առաջին տեղական ինքնակառավարման մարմինն է, որ դեռևս տասը տարի առաջ ճանաչել է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 14-ին ընդունված առաջարկությունը կոչված է հարգելու 1.5 մլն հայ զոհերի հիշատակը, դատապարտում է…

Եթե ճիշտ շարժվենք, կարող ենք օգուտ քաղել Ցեղասպանության շուրջ ստեղծված ալիքից

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին, ասաց, որ մենք այնպիսի վիճակում ենք, որ եթե ճիշտ շարժվենք, կարող ենք բավական օգուտ քաղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ստեղծված ընդհանուր ալիքից։ «Իշխանությունը չպետք է Հայոց ցեղասպանության…

Դաշնակցականների ցույցը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև

Այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց էին հավաքվել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ներկայացուցիչները: Նրանք դեսպանատան աշխատակցին փոխանցեցին պահանջագիր, որում հորդորվում է ամերիկյան կառավարությանը՝ ճնշու, գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջիս ընդունի Հայոց ցեղասպանությունը: Դեսպանատան աշխատակիցը վերցրեց պահանջագիրը և խոստացավ այն փոխանցել հասցեատիրոջը: yerkir.am ՀՅԴ Ուսանողական – Երիտասարդական Միութիւնները Խաղաղ Ցոյցեր Կատարեցին Միացեալ…

Դաշնակցությունը ընդդիմության վրա ճնշում չի գործադրում

Լեռնային Ղարաբաղում իր ընթացքի մեջ է նախընտրական քարոզարշավը: Վերջին շրջանում արցախյան մի քանի ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում են, թե իշխանական կուսակցությունները խախտումներ են կատարում եւ ճնշումներ են գործադրում իրենց վրա: «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը բողոք էր ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետարանին եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ըստ այդ բողոքի՝ «Ազատ հայրենիք» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների՝ նախատեսված…

Մեր անվտանգությունը կապված է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, մեր անվտանգության համար երաշխիքը, այլ Թուրքիայի կողմից ճանաչումը: Միջազգային ճանաչման գործընթացն էլ նպատակ է հետապնդում` Թուրքիային ստիպել ճանաչել»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա համոզմամբ, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որոշակի երաշխիք կլինի, բայց ոչ ամբողջական ու դրա ուղղակի վկայությունն այն էր նաեւ,…

Եվրախորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Ցեղասպանության հիշատակի օր

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդարանը քվեարկության դրեց «Ապրիլի 24-ը ԵՄ-ում Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին» բանաձևը: Բանաձեւը միաձայն ընդունվեց: Այս փաստաթղթով Եվրախորհրդարանը «Եղբայրության, համերաշխության եւ արդարության՝ եվրոպական արժեքների ոգով միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը»: Ըստ նախագածի, Եվրախորհրդարանը շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, առաջարկում է Ցեղասպանության հիշատակի համաեվրոպական մեկ…