Նորութիւններ

Մաթևոսյանի արձակը մեր 100-ամյակների պսակն է

Այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան: Վաղ առավոտից մարդկանց հոսքը դեպի Մաթևոսյանի շիրիմ չի ավարտվում: Գրողի հիշատակը հարգելու էին գնացել նաև ՀՅԴ-ականներ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ այսօր գրողի, անհատականության ծննդյան օրն է, որը վերջին 50-60 տարիներին մեր մշակութային հիմքերը ստեղծողներից մեկն է եղել: «Մենք ուղղակի պարտավոր էինք Դաշնակցության ներկայացուցիչներով այցելել Պանթեոն: Այստեղ…

Ադրբեջանական լոբբին հերթական պարտությունը կրեց ԱՄՆ-ում

Ադրբեջանական լոբբին հերթական պարտությունը կրեց ամերիկյան քաղաքական հարթակներում հակահայ արշավում։ Կեսգիշերն անց, Միացյալ Նահանգների Նյու Հեմշիր նահանգի ներկայացուցիչների պալատի օրակարգից հանվել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակը կասկածի տակ դնող բանաձեւի նախագիծը։ Այսպես կոչված` Խոջալուի ողբերգության 23 ամյակը դատապարտող փաստաթղթի նախագծում արձանագրվում էր, թե հայկական ուժերը զավթել են Լեռնային Ղարաբաղը, Խոջալույում սպանվել է 600 խաղաղ…

«Ազդակ»ի Խմբագրական. Խաղաղութեան Պարտադրանքը

(Վարդանանց Տօնին Առիթով) Վարդանանց խորհուրդի մասին հրապարակագրական վերլուծման փորձը, անհրաժեշտ է, որ կեդրոնանայ նաեւ նախապատերազմեան ժամանակաշրջանին Յազկերտ-Վարդանանք բանակցութիւններուն տարբեր հանգրուաններուն, այնտեղ տեսնելու համար հայկական կողմի որդեգրած կեցուածքները, հարցը դիւանագիտական միջոցներով լուծելու կամքը, խաղաղութիւնը նախընտրելը, դրացի երկրին հետ բնականոն յարաբերութիւններ մշակելու ձգտումը: Պարզ խօսքով, պատերազմէն խուսափելու միջոցներու որդեգրման բազմակողմանի ճիգեր թափած է հայկական կողմը. եւ այստեղ…

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ամեն ինչ խառնել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն այսօր ընդարձակ մի հոդված էր տպագրել, որում նա հանգամանքորեն ներկայացնում էր իր վերապահումներն ու քննադատությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունված հռչակագրի մի քանի կետերի կապակցությամբ: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը համաձայն չէր այդ վերապահումների ու դիտարկումների հետ: Մասնավորապես…

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերի տակ կստորագրեն թե՛ Էրդողանը, թե՛ Դավութօղլուն

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ հետ Նախօրեին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դեմ հոդվածով՝ ի ցույց դնելով իր անհանգստությունը, թե ինչպե՞ս կարող է մի հանձնաժողովի հաջողել հանդես գալ այնպիսի հռչակագրով, որի շուրջ հանկարծ համահայկական համախմբում կկայանա: Ու այդ զայրույթից հարձակման…

ՀՅԴ-ն հենց այնպես կոալիցիա չի մտնելու

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: -Վերջին շրջանում ներքաղաքական զարգացումները կարծես թե բավական ակտիվացել են։ Եռյակի մաս կազմող ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համաժողով էր հրավիրել, որտեղ շեշտադրումներ եղան, որոնք և կարծես պայմանավորելու են առաջիկա քաղաքական հիմնական գործընթացները: Խոսքը հատկապես վերաբերում է սահմանադրական փոփոխությունների այն փաթեթին, որի…

«Ազդակ»ի խմբագրական. «Ուլուսալ Քանալ»-ի Մատնած Անհանգստութիւնը

Հասկնալի է ու պարզ, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով հրապարակուած Համահայկական հռչակագիրը աննկատ չէր կրնար անցնիլ Անգարայի կողմէ: Անշուշտ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետութիւն – սփիւռք թրքական տարանջատման խաղերուն տեղ չէ ձգուած, բայց խորքին մէջ ամէնէն անհանգստացնող բաժինները կ՛ենթադրուին ըլլալ Սեւրի պայմանագիրին եւ Ուիլսընի իրաւարար վճիռին կատարուած կարեւոր յղումները: Այս երկու նշումները փաստօրէն 100-ամեակին նախօրեակին…

Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ է մեկ , գոհարն էլ

«Այն ուժերը, որոնք պաշտպանում են Սահմանադրական փոփոխություն կոչված բլեֆը, ովքեր ասում են, որ մեր պրոբլեմները թաղված են սահմանադրական փոփոխությունների մեջ, նրանք զբաղված են բացահայտ դեմագոգիայով»,- ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն…

Իշխանությունները չպետք է նույնանան պետության հետ և չօգտագործեն պետությունն իրենց համար

Հայաստանը միշտ էլ պատերազմի մեջ էր, ինչու այն ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգին կողմ էին այդ նույն մարդիկ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով` ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում…