Նորութիւններ

Արամին շնորհիւ Վասպուրականի ժողովուրդը կազմակերպուած էր ու պատրաստ՝ իր իրաւունքները պաշտպանելու

Պատմաբան Երուանդ Փամպուքեան «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհանդէսին առիթով ժամանած էր Հալէպ: Այս առիթով «Գանձասար» մտերմիկ հարցազրոյց մը ունեցաւ անոր հետ: Ստորեւ կը ներկայացնենք հարցազրոյցը. Երուանդ Փամպուքեան.- Նամականին կ’ընդգրկէ 1904-1915 թուականներու նամակները: Արամ Մանուկեան առաջին նամակը գրած է Նոյեմբեր 1904-ին, իսկ 1914-1915 թուականներու նամակները սակաւաթիւ են, այդ թուականներէն մեզի հասած Դաշնակցութեան արխիւները ընդհանրապէս սակաւաթիւ են:…

27 Յուլիս 1983. Լիզպոնի Հինգին գերագոյն անձնազոհութեան անմար ոգին

Յուլիս 27ի օրը, հայ ժողովուրդի մերօրեայ պատմութեան մէջ փակուեցաւ գերագոյն անձնազոհութեան հերոսական էջ մը, որպէսզի անոր ներշնչումով մեր սերունդները վերանորոգեն Հայաստանի եւ հայութեան ամբողջական ազատագրութեան համար պայքարելու իրենց անդառնալի ուխտը։ 1983 թուականի յուլիսեան այդ օրը, Փորթուկալի մայրաքաղաք Լիզպոնը ժամադրավայրը դարձաւ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի իրականացման պայքարին զինուորագրուած յեղափոխաշունչ հինգ հայորդիներու, որոնք գերագոյն զոհաբերութեան իրենց…

Երիտասարդական Ջահերթ` Լիզպոնի Հինգ Հերոսներու Յիշատակին

ՀՅԴ ԼԵՄ-ի Կեդրոնական վարչութեան Քարոզչական յանձնախումբին կազմակերպութեամբ, երէկ` հինգշաբթի, 26 յուլիս 2018-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, հարիւրաւոր պատանիներ եւ երիտասարդներ ԼՕԽ-ի «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կեդրոնին առջեւէն ջահերթով ուղղուեցան դէպի Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատուն` իրենց յարգանքի տուրքը մատուցելու 35 տարիներ առաջ իրենց կեանքը հայութեան եւ Հայ դատին մատաղ ըրած Արային, Սիմոնին, Սագոյին, Սեդրակին եւ Վաչէին: Հասնելով գերեզմանատուն,…

ՀՄԸՄ-ի 100-ամեակի Դրոշմաթուղթի Հրապարակում Եւ Պատմութեան Նուիրուած Գիտաժողով` Երեւանի Մէջ

ՀՄԸՄ-ի 100-ամեակի տօնակատարութիւններուն եօթներորդ օրը յատկացուեցաւ պետական արտօնութեամբ յատուկ դրոշմաթուղթի հրապարակման եւ միութեան հիմնադրութեան, կազմաւորման եւ տարածման նուիրուած գիտաժողովին, որոնք տեղի ունեցան սփիւռքի նախարարութեան դահլիճին մէջ, առաւօտեան ժամը 9:30-էն մինչեւ յետմիջօրէի ժամը 3:30: 100-ամեակի Դրոշմաթուղթը 100-ամեակի դրոշմաթուղթի հրապարակման ներկայ գտնուեցան սփիւռքի փոխնախարար Բաբգէն Տէր Գրիգորեան, փոխադրամիջոցներու, կապի եւ տեղեկատուութեան արհեստագիտութեան փոխնախարար Արմէն Արզումանեան, «Հայփոստ»-ի գլխաւոր…

Վահե Հարությունյան. Կենսագրություն եւ անցած ճանապարհ

Կանխահաս մահը վաղ ընդհատեց սիրելի ընկեր Վահե Հարությունյանի կյանքը: Կյանք, որ իմաստնացած էր գաղափարին նվիրումով եւ անքակտելիորեն կապված էր Դաշնակցության ընթացքին: Վահե Հարությունյանը ծնվել է 1958-թվականի, օգոստոսի 6-ին՝ Իրանի Սպահան քաղաքին մաս կազմող, ավանդապաշտ ու հայաշունչ, Նոր Ջուղայում: Այստեղ նա սովորել է Հայոց Ազգային Քանանյան միջնակարգ դպրոցում: Պատանի տարիքից անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության պատանեկան…

Հայտարարություն

Հանգուցյալ ընկ. Վահե Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, 2018թ. հուլիսի 26-ին, ժամը՝ 18:00-20.00: Հուղարկավորությունը տեղի կունենա Շահումյանի գերեզմանատանը՝ հուլիսի 27-ին: Արարողության սկիզբը Սուրբ Հովհաննես եկեղեցուց՝ ժամը 13:00-ին: Հուղարկավորության հանձնախումբ

Կուլ Կու Տանք Դառնահամ Դեղահատի Պէս… (Ընկեր Վահէ Յարութիւնեանի Յիշատակին)

«… Կը ցաւիմ, որ կիրակի օրով տխուր լուր մը պիտի տամ քեզի: Գիտեմ, որ շատ պիտի նեղուիս… Հայաստան… քեզի եւ ինծի սիրելի ընկեր Վահիկը… Կեանքը քեզի… այսօր սրտի սուր տագնապ մը ունեցեր է…»: Հեռաձայնողը Պոսթընէն ընկեր մըն է, նախկին պաշտօնակից մը. կ՛աւելցնէ քանի մը մանրամասնութիւն, եւ հեռաձայնը վար կը դնենք: Փամփուշտով, ռումբի բեկորով, անգա՛մ դաշոյնի…

Հայտարարություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» թափանցիկության ապահովման մասին

Վերջին օրերին դարձյալ ակտիվացել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շուրջ հասարակական և քաղաքական քննարկումները, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս ռազմավարական ծրագրից սպասվող մեծ ակնկալիքներով և վերցված վարկային միջոցների արդյունավետ օգտագործման հրամայականով: 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները» թեմայով վերլուծությունը, որի…

Համաչափութեան թերի սկզբունքը

«Համաչափ» եզրոյթի գործածութիւնը թէ՛ նախորդ իշխանութեան օրով և թէ՛ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի բառապաշարին մէջ անխուսափելիօրէն տեղի կու տայ շփոթի և սխալ մեկնաբանութիւններու ոչ միայն մեր ներքին դաշտի քննարկումներուն մէջ, այլև մեր պետական դիւանագիտութեան։ Նախկին Նախագահ Սերժ Սարգսեան քանի մը առիթներով հրապարակաւ սպառնացած էր Բաքուի իշխանութիւններուն «հաւաստիք» տալով, որ հայկական կողմի պատասխանը «յաջորդ» ազրպէյճանական նախայարձակման ըլլալու…

Խմբագրական. Լիզպոնէն 5, 8 Եւ 35 Տարի Ետք (Լիզպոնի Գործողութեան 35-ամեակին Առիթով)

Լիզպոնի հերոսներուն թողած պատգամներուն եւ փոխանցած ուղերձներուն մէջ կարմիր թելի նման կ՛անցնի իրաւատիրոջ կարգավիճակով հայոց համազգային իրաւունքներու վերատիրացման գաղափարը: Գերագոյն զոհաբերումի հիմնական պատճառը այդ իրաւունքներու բարձրաձայնումն է, լռութեան պատի քանդումը եւ միջազգային հանրութեան ու քաղաքական շրջանակներուն հայկական հիմնահարցերու վրայ կեդրոնացումը: 35 տարի առաջ, օրուան պայմաններուն մէջ այդ իրաւունքը հիմնականին մէջ կը վերաբերէր Հայոց ցեղասպանութեան ճանաչման…