Նորութիւններ

Մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թե մեզ, այլ հայ ժողովրդի համար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ներկա է եղել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որից հետո հյուրընկալվել է Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ճաշկերույթին: Օրվա առիթով նա իր սրտի խոսքն է ասել ներկաներին: «Երբ փոքր-ինչ հայտնի մարդկանց զավակները մեծանում են, փորձում են ծնողներից անջատվել:…

ՀՅԴ-ն Հունաստանի դեսպանատան առջև զորակցական հավաք է կազմակերպում

ՀՅԴ Գերագույն Մարմնի քարոզչական և հանրային կապերի հանձնախումբը Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության առջև կազմակերպում է զորակցական հավաք: «Հարգելի՛ հայրենակիցներ, բարեկամ Հունաստանին պատուհասած անտառային հրդեհների ողբերգական հետևանքներին անտարբեր չմնալով՝ առաջարկում ենք այսօր երեկոյան՝ 18:15-ին հավաքվել ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան մոտ՝ հարգելու զոհերի հիշատակը և բարոյական աջակցություն հայտնելու հույն ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՅԴ-ն ցավակցություն է հայտնում Հունաստանին

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը խորապես ցավակցում է եղբայրական հույն ժողովրդին՝ Աթենքի մերձակայքում հրդեհների պատճառած անդառնալի մարդկային կորուստների և վնասների կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում նաև զոհերի հարազատներին: Լիահույս ենք, որ հույն ժողովուրդը կհաղթահարի այս ծանր փորձությունը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին 25 հուլիս 2018

Մեր կյանքը հայապահպանման համար մղվող մեծ պատերազմ է

Հուլիսի 24-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում: Հանդիսության ընթացքում հյուրերից շատերը հանդես եկան ելույթներով, սակայն եզրափակիչ ելույթը վերապահվեց Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության ատենապետ` եղբայր Գառնիկ Մկրտիչյանին. «100 տարին երկար ժամանակ է մարդու կյանքի համար, սակայն կարճ, այն էլ շատ կարճ ժամանակ է…

Արիստակէս Զօրեան (Կարօ) 1871-1897. Խանասորի արշաւանքի նահատակը

Էլի՜ մի զոհ… Ի՞նչ փոյթ սակայն… զո՞հի առջեւ միթէ պիտի ընկճւէք դուք, ընկերներ: Հայաստանի տարաբախտ մայրերին մէկն էլ աւելացաւ. հեկեկում է նա՝ որդեկորոյս մայրը, եւ նրա սիրտ կտրատող հառաչանքների հետ ձեր ողբը եւս հնչում է, ընկերներ: Թանկագին, անմոռաց Արիսի մահն է, որ ողբում էք: Լացէ՛ք, այդ արցունքները պարծանքով կը լցնեն ձեր սիրտը. այդ մահը նոր…

25 Յուլիս 1897. Խանասորի Արշաւանքին 121ամեակը. Հայրենատէր Հայուն ազգային ինքնավստահութեան վերականգնումը

Յու­լիս 25ի այս օ­րը, 121 տա­րի ա­ռաջ, թրքա­կան եւ ռու­սա­կան կայս­րու­թեանց տի­րա­պե­տու­թեան տակ երկ­փեղ­կո­ւած, այ­լեւ ա­նոնց մի­ջեւ կռո­ւախն­ձոր դար­ձած Հա­յաս­տան Աշ­խար­հը ապ­րե­ցաւ ազ­գա­յին ու ռազ­մա­քա­ղա­քա­կան իր ինք­նավս­տա­հու­թեան վե­րա­կանգ­նու­մի հպար­տա­ռիթ պա­հը։ Ինչ­պէս որ ­Խա­նա­սո­րի Ար­շա­ւան­քին մաս­նա­կից­նե­րէն եւ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման լու­սա­ւոր ռահ­վի­րա­նե­րէն ­Գա­լուստ Ա­լո­յեան հե­տա­գա­յին պի­տի գրէր իր սրտա­բուխ բա­նաս­տեղ­ծու­թեան՝ ի­րե­րա­յա­ջորդ սե­րունդ­նե­րու կող­մէ պահ­պա­նո­ւած ու պան­ծա­ցո­ւած յե­ղա­փո­խա­կան…

ՀՅԴ գաղափարական առաջադրանքները ժողովրդային դարձնողը Հ.Մ.Ը.Մ.-ն է

Հուլիսի 24-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում: Օրվա առիթով ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքչյանը: «Հ.Մ.Ը.Մ.-ի հիմնադրման 100-ամյակը հուշում է այս ծավալուն կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարեկից լինելը: Պատմական իրադրությունների բերումով, սակայն, Հ.Մ.Ը.Մ.-ն առավելաբար իր աշխատանքները ծավալեց սփյուռքյան տարածքում, հատկապես`…

ԱՀ պետական նախարարը ընդունել է Այնճար քաղաքի քաղաքապետին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսայանը հուլիսի 24-ին ընդունել է Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգէս Խօշեանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լիբանան արցախյան գյուղատնտեսական վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորությունների վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վարդգէս Խօշեանը կարևորել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի քույր քաղաք Այնճարի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, նշել, որ նախատեսվում է լիբանանահայ ներուժի ներդրմամբ զարկ…

ՀՄԸՄ-ի 100-ամեակի Փառաշուք Տօնակատարութիւն` Պետական, Ազգային, Հոգեւոր, Քաղաքական Եւ Համաժողովրդային Լայն Մասնակցութեամբ

Հուլիս 24ին, Հայաստանն ու հայութիւնը իրենց արժանի յարգանքն ու գնահատանքը ընծայեցին մէկ դարեայ «կամաւոր բանակ»-ին` ՀՄԸՄ-ին, որ Պոլիսէն մինչեւ Պէյրութ, Հալէպ, Լոս Անճելըս, Փարիզ, Սիտնի ու Մոսկուա եղաւ աշխարհասփիւռ հայութեան ամէնէն բազմամարդ ու ամէնէն աշխուժ երիտասարդական կազմակերպութիւնը. ապրեցաւ ու գործեց ազգային անժամանցելի արժէքներով, բարոյական վեհ սկզբունքներով եւ մարդակերտման ու հայակերտման մնայուն առաջադրանքներով: ՀՄԸՄ-ի հանդէպ ցուցաբերուած…

Հեղափոխական ալիքի վրա եկած իշխանությունը չպետք է կրկնի նախորդների սխալները

Որևէ խոչընդոտ չկա, որ ՀՅԴ-ն մտնի այս ընտրապայքարի մեջ, բայց վերջնական որոշումը կկայացնի Գերագույն մարմինը. ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն կմասնակցի՞ Երեւանի ավագանու ընտրություններին: «Մասնակցության հարցը կլուծի Գերագույն մարմինը, որովհետև շատ խնդիրներ կան` այս պայմաններում ի՞նչ ձևով ենք գնում ընտրության` մասնակցության նախկին ձևաչափո՞վ, թե՞ ինչ-որ նոր ձևաչափով:…