Նորութիւններ

Սպիտակ տունը ցուցադրության կհանի Հայոց ցեղասպանության որբերի գորգը

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Կոնգրեսի և հայ համայնքի երկար ամիսների ճնշումների արդյունքում, Սպիտակ տունը վերջապես պատրաստվում է ցուցադրության հանել Հայոց ցեղասպանության որբերի գորգը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Նախագահը հստակ որոշում ունի կայացնելու: Եթե Հայոց ցեղասպանության որբերի գորգը հրապարակայնորեն ցուցադրելու մասին Նախագահ Օբամայի որոշումը իրական…

Արթնանալու ժամանակն է

Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը աշխարհի ամենամեծ և կարևորագույն գրքի ցուցահանդեսում` «Ֆրանկֆուրտեր Բյուխմեսսե»-ում ներկայացրել է իր «Մանդիլիոն» վեպի անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակները: Վահան Հովհաննիսյանը նաեւ խոսք է հղել իր գրքի ընթերցողներին, որն ամբողջությամբ ներակայացնում ենք ստորեւ: Սիրելի’ ընթերցող Եթե ընդամենը 3 տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ինձ վիճակված է…

ԼՂՀ նախագահը մասնակցել է ազգային հերոս «Բեկորին» նվիրված միջոցառմանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում ներկա է գտնվել Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառմանը: Երկրի ղեկավարը հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելը, նրանց սխրանքները մատաղ սերնդին ներկայացնելը կարեւոր է համարել քաղաքական, բարոյական եւ դաստիարակչական տեսանկյուններից: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի…

ՀՅԴ-ն կծանոթանա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին կարծիք կհայտնի դրան ծանոթանալուց հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ հայեցակարգը նոր է հրապարկվել եւ իրենք բնականաբար չեն հասցրել ծանոթանալ դրան: ՀՅԴ-ին մոտ 8-10 օր է անհրաժեշտ հայեցակարգին ծանոթանալու, քննարկումներ անցկացնելու եւ կարծիք հայտնելու համար: Հիշեցնենք, որ հրապարակվել…

Հայ դատը Մարդասիրական մրցանակ կշնորհի Մերձավոր Արևելքի հիմնադրամին

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակը Մարդասիրական մրցանակ կշնորհի Մերձավոր Արևելքի հիմնադրամին` Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և վերահաս ոչնչացումից հարյուր հազարավոր հայերի փրկելու համար: Համաձայն «Ասպարեզ» պարբերականի, մրցանակը կշնորհվի նոյեմբերի 2-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի ամենամյա ընդունելության ժամանակ: Մերձավոր Արևելքի հիմնադրամը իրավահաջորդն է հանդիսանում 1919թ. օգոստոսի 6-ին ստեղծված…

Սիրիայում կան գյուղեր, որտեղ միայն ծագումով հայեր են ապրում…

Այսօր շատ է խոսվում իսլամացած հայերի մասին, հատկապես` Թուրքիայում ապրող: Սակայն, ծագումով հայեր ապրում են նաև Արաբական որոշ երկրներում, Սիրիայում, ինչի շուրջ էլ «Հայերն այսօր»-ը զրուցել է Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռէիսեանի հետ. -Եթե խնդիրը միայն կրոնական տեսանկյունից պետք է դիտենք, ապա այդ մարդկանց…

Նախագահը ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին (Հունաստան): Հանրապետության Նախագահը Գասպար Կարապետյանին, ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար, հանձնել է ՀՀ պետական բարձր պարգև՝ Մխիթար Գոշի մեդալ, որով նա պարգևատրվել էր Անկախության տոնի առթիվ: Նախագահը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել Գասպար Կարապետյանին:

Հանդիպում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեում

Երեկ ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում հյուրընկալվել է Կիպրոսը ներկայացնող Եվրոպական Միության խորհրդարանի պատգամավոր, Եվրոխորհրդարանում Եվրամիություն–Հայաստան բարեկամության խումբի նախագահ դոկտ. Էլենի Թեոխարուսը: Էլենի Թեոխարուսին ուղեկցում էին իր օգնական Իոաննիս Խարալամպիտիսը եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբի նախագահ՝ Գասպար Կարապետյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ…

Բակո Սահակյանն ընդունել է

Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանն արծարծվել են Եվրոպա-Արցախ փոխգործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է,…

Ովքե՞ր են այդ զոհերը

Հարցնում է Արմեն Ռուստամյանը Արմեն Ռուստամյանը գիտեր, որ Գագիկ Ծառուկյանն ուզում է նախագահ դառնալ։ Այդ պատճառով էր Դաշնակցությունն ուզում փոխել Սահմանադրությունը. «Մենք ասում էինք, որ նախագահի պաշտոնը էդ լիազորություններով վերացնել հիմա, ոչ թե նախագահի աթոռից հետո, որովհետեւ ով գալիս է էդ նախագահի աթոռին նստում է, բացարձակապես չի մտածում էդ համակարգը փոխելու մասին»։ Դաշնակցական պատգամավորը դեմ…