
Երևանի կենտրոնում հուլիսի 17-ին, տեղի ունեցավ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացումը: Արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ: «Արամ Մանուկյանի արձանի տեղադրման նախաձեռնությունը ՀՅԴ-ինն է, բայց տեղադիրքի որոշումը կայացվել է համապատասխան պատկան մարմինների հետ քննարկումների, խորհրդակցությունների արդյունքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ…















