
Կյանքից անժամանակ հեռացավ մեր հրաշալի բարեկամը` էությամբ ու մտածողությամբ ազգային մարդ, հայկական տնտեսության մեջ անգնահատելի ներդրում կատարած գործարար-բարերար Հրանտ Վարդանյանը: Պարզ, անմիջական, ավանդապաշտ, իր գործին ու ընտանիքին, իր երկրին անմնացորդ նվիրված մարդու բացառիկ կերպար էր նա և, որպես այդպիսին, Դաշնակցության համար հարազատ ու թանկ գործընկեր: Մեր անկեղծ վշտակցությունն ենք հայտնում Վարդանյան ընտանիքին, մտերիմներին ու բոլոր…















