Նորութիւններ

Նոր Սփիւռք Եւ Քաղաքականութիւն

Անցնող քսանամեակի վերիվայրումներէն եւ խարխափումներէն ետք, հայ-թրքական փրոթոքոլներու վտանգաւոր ռիսկային գրաւէն ետք, հայկական դիւանագիտութիւնը կարծես թէ ազգային շահի պաշտպանութեան բանական հունը կը մտնէ: «Ազգային շահ» ըսելով հոս պիտի հասկնանք արտաքին քաղաքականութեան այն ուղղուածութիւնը, որ ներազգային ոլորտին մէջ համախոհութիւն կը յառաջացնէ եւ, առ այդ, պետական նախաձեռնութիւններուն կ՛ապահովէ ե՛ւ հայրենաբնակ հայութեան, ե՛ւ Սփիւռքի զօրակցութիւնը: Նախարար Էտուարտ Նալպանտեանի…

ԼՂՀ խորհրդարանի հայտարարությունը

Մարտի 16-ին Ղրիմի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց իր ապագան ինքնուրույն տնօրինելու օգտին: Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն, այդպիսով, դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ևս մեկ նախադեպ, որով հերթական անգամ հաստատվեց, որ միջազգային իրավունքում պետության տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը ողջունում են Ղրիմի ժողովրդին̀…

Յոռեգոյն Ցեղասպանութիւնը` Հայրենահանումը

«… Ես այդ երկրի վրայ իմ գոյութիւնը պահել էի մինչեւ 1915: Մինչեւ 1915 ես իմ երկրի մէջ էի ու նշանակութիւն չունի, թէ այդ երկրի վրայ ինչ դրօշակ կը ծածանուէր, կամ իմ աշխատանքի հարկը հայոց թագաւորը կը ստանար, թուրքի սուլթանը, թէ ռուսաց ցարը. սա նշանակութիւն չունի: Ինձ համար նշանակութիւն ունի իմ ծագած հողին վրայ հայերէն լեզուով…

Մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին և դադարեցնել օգնություն տրամադրել Ադրբեջանին

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կոչ է արել ամերիկահայերին էլեկտրոնային նամակի միջոցով դիմել սենատորներին և ներկայացուցիչներին աջակցություն ցուցաբերել երկու կարևոր հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը: 1.Մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին և դադարեցնել օգնություն տրամադրել Ադրբեջանին: Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների հանձնաժողովները առաջիկա շաբաթների ընթացքում հատկացումների հանձնաժողովներում ներկայացնելու են 2015թ. ֆինանսական…

Հոլանդիայի հայտնի գործիչները կոչ են անում աշխարհին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հոլանդիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախապատրաստում է մի շարք խորհրդանշական միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հոլանդիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Մասիս Աբրահամյանը, իրենք իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները համապատասխանեցրել են Եվրոպայում գործող Հայ դատի մյուս հանձնախմբերի հետ: «Փոխանակվել ենք առաջարկություններով ու մի շարք գործողություններ կան, որ միասին պետք է…

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն իրականում փոխվել է

aparaj.am- ի հարցազրույցը ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ – Պարոն Մանոյան, արդեն տեղեկություններ են հրապարակվել, ըստ որի՝ Թուրքիայում ստեղծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի հատուկ հանձնաժողով, ինչը գործելու է Թուրքիայի վարչապետի անմիջական վերահսկողության ներքո: Ի՞նչ եք կարծում, այդ հանձնաժողովը որքանո՞վ է խոչընդոտելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախատեսվող ծրագրերի…

Ակնարկ. Ուքրանիայէն Սուրիա` Աշխարհաքաղաքական Քերականութեան Իրականացումը

Աշխարհագրական տարբեր միջավայրերու մէջ ռուսական յենակէտերու գրաւման-պահպանման նպատակով մղուող պատերազմներու հրատապութեան կարգով առաջնային դիրքերու ժամանակաւոր փոփոխութիւններ տեղի կ՛ունենան: Ուքրանիան եւ Խրիմը յայտնի պատճառներով Արեւմուտք-Հիւսիս բախումնային իրավիճակը տեղադրած են աշխարհաքաղաքական կեդրոններու ուշադրութեան կիզակէտին: Մէկ կողմէ միջազգային օրէնքի ինքնորոշման սկզբունքի համահնչեղութեան նկատառումով ժողովրդավար հանրաքուէի եղանակը ի գործ կը դրուի, միւս կողմէ զինուժ կը կուտակուի խնդրոյ առարկայ տարածքներու…

ՀՀ գլխավոր հյուպատոսը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված ասուլիսին

Սանկտ Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոնում կայացել է մամուլի ասուլիս՝ նվիրված Սանկտ Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին, որի կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետության, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսությունները և Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասուլիսին բացման խոսքով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային…

Ֆինանսների նախարարը մանիպուլյացիայի է ենթարկում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահ է, որ կառավարությունը և նրա առանձին անդամներ ցնցումների մեջ են, դա արդեն ակնհայտ փաստ է, և չկարողանալով պատասխանել քաղաքացիական ակտիվիստներին եւ քաղաքական ուժերին, վերջիններիս մեղադրում են չեղած կամ կեղծ գործողությունների մեջ: Yerkir.am-ի հետ զրույցում Մինասյանը հայտարարեց, որ թե մարտի 7-ի բողոքի ակցիայի, թե մնացած բոլոր բողոքի ակցիաների հիմնական…

Թորոնթոյի մէջ կայացած ՀՅԴ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի զօրակցական նուիրահաւաքին գոյացաւ 76,600 տոլար

Մարտ 14-ին, Թորոնթոյի Հայ Կեդրոնի սրահին մէջ տեղի ունեցաւ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի հանգանակային ձեռնարկներու շարքին երրորդը, որուն ներկայ գտնուեցան աւելի քան 150 Հայ Դատի զօրակիցներ։ Երեկոն վարեց Տոքթ. Խաժակ Գուլաճեան, որ նախ հակիրճ տեղեկութիւն տուաւ «Հայ Դատ» հասկացողութեան մասին ինչպէս նաեւ պատմական ակնարկ մը՝ Հայ Դատի յանձնախումբերու կազմութեան, նշելով որ Հայ Դատի քաղաքական-քարոզչական գործունէութեան…