
Անդրադառնալով շաբաթ օրը Հայաստանի նախագահի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին արած հայտարարությանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է՝ ճիշտ կլիներ, եթե նախագահը չանդրադառնար այդ հարցին։ «Նախագահին սխալ են ներկայացրել այդ օրենքը։ Նա չպետք է նման կտրուկ հայտարարություններ անի, առավել ևս, որ գործը գտնվում է Սահմանադրական դատարանում, և ինքն էլ նշում է, որ, միգուցե, օրենքում…















