Նորութիւններ

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպեց ՀՅԴ Արցախի երիտասարդների հետ

Հունվարի 10-ի երեկոյան ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների հետ: Հանդիպման ժամանակ Արթուր Աղաբեկյանն անդրադարձավ երեք կարևոր հարցերի, որոնք հուզում են Արցախի երիտասարդությանը: Նախ՝ նա խոսեց Արցախում պատերազմի վերսկսման խոսակցություններից և հավաստիացրեց երիտասարդներին, որ պատերազմի վերսկսման վտանգ մոտակա տարիներին չկա և չի էլ կարող լինել: «Պատերազմը հեռու է մեզնից, որովհետև…

ԱԺ չորս խմբակցությունները Տիգրան Սարգսյանին եւ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կներկայացնեն

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն այսօր խորհրդարանում դռնփակ նիստ են գումարել, որի ընթացքում քննարկել են վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Խմբակցություններից յուրաքանչյուրը ներկայացրել է դրան անդրադառնալու իր նախագիծը։ Ամենային հավանականությամբ, ԱԺ 24-27-ի քարօրյայում այս խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը, հանդես կգան որոշման մեկ միասնական նախագծով, որը քառօրյայի օրակարգ կընդգրկվի որպես պարտադիր…

ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախումբը Հայոց հարցի պաշտպանության օրը կնշի ապրիլի 7-ին

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախումբն ապրիլի 7-ին` Հայոց հարցի պաշտպանության օրը, կանցկացնի օրվան նվիրված միջոցառումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս տարի Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվրված միջոցառումներ կանցկացվեն ինչպես Կալիֆոռնիայի Սենատում, այնպես էլ Նահանգային ժողովում, ուր ԱՄՆ օրենսդիրները Հայոց ցեղասպանության մասին ելույթներ կունենան: Դրան կհաջորդի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը:…

Ակնարկ. Անգարայի Տարանցիկ Հանգամանքը Եւ Պաքուի Փրկօղակը

«Ժընեւ-2»-ի 2-րդ փուլին նախապատրաստութեան առընթեր կը թէժանայ տարածաշրջանին եւ յատկապէս Սուրիոյ մէջ արմատաւորուած ծայրայեղ կրօնական խմբաւորումներու մաքրազտման օրակարգը: Արեւմուտքը եւ այս պարագային Միացեալ Նահանգները կը թուին խորապէս մտահոգուած ըլլալ այս խմբաւորումներուն վերահսկողութենէ դուրս ըլլալու իրողութեամբ: Կրօնական հանգամանքի շահարկումը, նման պատերազմական իրավիճակներու ընթացքին, եթէ կարճաժամկէտ դրուածքով մարտավարական որոշակի առաւելներ կ՛ապահովէ տուեալ կողմին, ապա երկար գիծի վրայ…

Թուրքական շահերի վտանգված լինելը Անկարային դրդել է հետ կանչել զորքերը Լիբանանից

Երկու հարց՝ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին -Այս օրերին խոսվում է ՄԱԿ-ի Յունիֆիլ խաղաղապահ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավվածության մասին: Մյուս կողմից՝ խաղաղապահ առաքելության իր ինքնաառաջադրումն է արել Թուրքիան: Ի՞նչ վերաբերմունք ունեն Լիբանանի քաղաքական ուժերը դրան՝ հաշվի առնելով նաեւ թուրքական գործոնի առկայությունը Մերձավոր Արեւելքի երկրներում: -Նախ ասեմ, որ Անկարան առաջին երկրներից էր, որ…

Լեռնային Ղարաբաղում չեն կարծում, թե Եվրոպան կոշտացրել է իր դիրքորոշումը

Լեռնային Ղարաբաղում չեն կարծում, թե Եվրոպան կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում. Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի տապալված նիստը Ղարաբաղի անվան հետ կապելը այստեղ համարում են շահարկում։ Քաղաքագետ Մասիս Մայիլյանը պնդում է՝ Եվրոպա ոչ միայն չի կոշտացրել ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը, այլ նաև շարունակում է մնալ միակ ֆինանսավորողը ղարաբաղյան քաղաքացիական հասարակության ձևավորման գործում։ Ի տարբերություն այլ…

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն առաջիկայում կամբողջացնի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքների հետ կապված ծրագրերի մշակման գործընթացն ընթացքի մեջ է, և մոտ օրերս այդ ծրագրերը պատրաստ կլինեն: «Արմենպրես»-ին հայտնեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության և կապի պատասխանատու Պետո Դեմիրճյանը: «Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն ստանձնել է Եվրոպայի տարածքում տարվելիք աշխատանքների համակարգողի դերը: Ծրագրերը քաղաքական բովանդակություն ունեն` հստակ քաղաքական պատգամով և ուղերձով: Հստակ…

Մենք կարող էինք խուսափել միանձնյա որոշումից

Որևէ ողբերգական բան տեղի չի ունեցել, և հարկավոր չէ հայտարարություն չստորագրելուն որևէ շրջադարձային նշանակություն տալ, բայց մենք ավելի շատ ոչ թե շահեցինք, այլ կորցրեցինք: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստան-ԵՄ խորհրդարանական նիստին մասնակցած` Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով Ստրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստի…

Սահմանադրական դատարանը մերժեց Արծվիկ Մինասյանի միջնորդությունը

Սահմանադրական դատարանը փետրվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ, ըստ էության, մերժեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»: Պատգամավորը, ով նաև ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է,…

Հունահայ համայնքը Շվեյցարիայի դեսպանին է փոխանցել մտահոգությունը Փերինչեքի գործի կապակցությամբ

Հունահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Հունաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին են փոխանցել Շվեյցարիայի կառավարությանը հասցեագրված հունահայության նամակ-խնդրագիրը` ներկայացնելով թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշման կապակցությամբ հայության մտահոգությունները: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Աթենքում լույս տեսնող «Ազատ օր» թերթի խմբագրությունից, թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյանը, հունահայոց ազգային վարչության ատենապետ Ստեփան Փափազյանն ու ՀՅԴ «Հայ դատի» հանձնախմբի…