Նորութիւններ

Թույլ մի տվեք Ալիևին ներխուժել Ամերիկայի քաղաքացիական կյանք

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նահանգային օրենսդիրներին՝ «Դեմ արտահայտվել Ամերիկայի քաղաքացիական կյանքում կոռումպացված Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի արտաքին միջամտությանը»: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը: Նամակում մասնավորապես նշվում է. «ԱՄՆ նահանգային սիրելի օրենսդիրներ. Ես Ձեզ գրում եմ և զգուշացնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճնշում է գործադրում մեր…

Համանախագահներն ու Հայաստանը խոսում են մեկ լեզվով, Ադրբեջանը` մեկ այլ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը բնութագրում է ծանր, քանի որ բանակցություններում կողմերից մեկը` Ադրբեջանը, չի ցանկանում համաձայնել միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող լուծման տարբերակին եւ փորձում է փոխել մոտեցումները: Հետեւելով բանակցությունների ընթացքին` Կիրո Մանոյանը տպավորություն է ստացել, որ կողմերը երկու տարբեր լեզուներով են…

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն ակտիվ աշխատում է Շվեյցարիայի դեսպանների հետ ՄԻԵԴ որոշման բողոքարկման համար

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի առաջնային խնդիրը Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման բողոքարկման հարցն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության և կապի պատասխանատու Պետո Դեմիրճյանը, Եվրոպական մի շարք երկրներում` Բելգիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Կիպրոսում, Ռումինիայում, արդեն բանակցություններ են տարվում Շվեյցարիայի դեսպանների հետ` մինչև մարտի 17-ը ՄԻԵԴ որոշման վերանայման դիմում ներկայացնելու…

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը Հայաստանում բնակվող սիրիահայ 500 ընտանիքի պարենային սննդամթերք կտրամադրի

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը, հավատարիմ մնալով, իր սկզբունքներին ու նպատակներին, շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը, մասնավորապես` հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին: «Օգնիր եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ ժամը 12:00-18:00-ը, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է սննդամթերք: Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ…

Բարի Գալուստ. Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ Եւ Լիազօր Դեսպան Վահան Յովհաննիսեանին Քաղաքական Գործիչ, Հնագէտ, Պատմաբան Եւ Վիպասան

Հայաստանի Ազգային ժողովի Հայ յեղափոխական դաշնակցութեան խմբակցութեան եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը նշանակուած է Գերմանիոյ մէջ Հայաստանի դեսպան: Հայաստանի նախագահի մամլոյ գրասենեակէն կը յայտնեն, որ նախագահ Սերժ Սարգսեանը, ղեկավարուելով Հայաստանի սահմանադրութեան 55-րդ յօդուածի 8-րդ կէտով, որոշած է Վահան Յովհաննիսեանը նշանակել Գերմանիոյ Դաշնակցային Հանրապետութեան մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը` Պերլին): Նախագահին մէկ այլ…

Ուքրանիոյ համար փոխանցման այս շրջանին՝ զերծ մնալն է Ատրպէյճանի խաւիարային դիւանագիտութենէն եւ նիւթական աջակցութենէն

Նամակ Եւրոմիութեան արտաքին յարաբերութեանց եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչին, Եւրոպական յանձնաժողովի փոխ նախագահին Ձերդ գերազանցութիւն, Կարդալով այն լուրը, թէ Եւրոպական Միութիւնը իբր Ուքրանիոյ ճգնաժամի լուծում, կը պատրաստուի նիւթական աջակցութեան առաջարկ ներկայացնել՝ (http://euobserver.com/foreign/122996) որ առաջարկուած էր Եւրոպական միութեան դեսպաններուն Եւրոպայի քաղաքական եւ անվտանգության յանձնախումբ փետրուար 3-ի նիստի ընթացքին, եւ որ այդ նիւթական աջակցութեան գումարը պիտի տրամադրուի…

Հրեշին սպանողը հրեշ չդառնա՝ սա է գաղափարը

«Հրապարակ»- ի հարցազրույցը ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ Խորհրդարանական չորս ուժերը` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», պարբերաբար համախմբվում են այս կամ այն խնդրի շուրջ եւ լուծումներ պահանջում: Այդ պահանջներն ուղեկցվում են խրոխտ ելույթներով ու իշխանության հովանու տակ գործող Սահմանադրական դատարան դիմելու փորձերով: Մինչդեռ առանձին պատգամավորներ կոչ են անում սկսել հենց բուն՝ իշխանափոխության պահանջից, սակայն…

Սկանդալ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում

Ստրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստը սկանդալային ավարտ է ունեցել: Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ավարտին կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնություն կայացնել եզրափակիչ հայտարարության շուրջ: Առաջին դեպքն է, երբ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցությունն ավարտվում է առանց հայտարարության: Մեր խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում շտապեց մեղադրել եվրոպացիներին՝ փաստաթղթում…

Վահան Հովհաննիսյանը հանդիպել է Վեռներ Հարթմանի հետ

Գերմանիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Վահան Հովաննիսյանը Գերմանիայի խոշոր գյուղատնտեսական արտադրողներից մեկի` Վեռներ Հարթմանի հետ փետրվարի 5 -ին միասին այցելել են Բեռլինում բացված «Ֆրութ Լոջիստիքս» միջազգային ցուցահանդես, որտեղ Վեռներ Հարթմանի ընկերությունը ներկայացված է իր ծավալուն տաղավարով: Հիշեցնենք, որ Վեռներ Հարթմանը վերջերս այցելել էր Ղարաբաղ և քննարկել այնտեղ լուրջ ներդրումային ծրագրեր: Հարթմանն ու Հովհաննիսյանը քննարկել են Արցախում…

Տողու Փերինչեքի հարցով՝ Յունահայութիւնը նամակ յանձնեց Զուիցերիոյ կառավարութեան

Յունաստանի մօտ Զուիցերիոյ դեսպան պրն. Լորենցօ Ամպերկին հետ հանդիպում մը ունեցաւ երէկ Հինգշաբթի 6 Փետրուար 2014ին, յունահայ գաղութը ներկայացնող քառանդամ պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Խորէն եպս. Տողրամաճեանի եւ մասնակցութեամբ Յունահայոց Ազգային Վարչութեան ատենապետ պրն. Արա Մանկոյեանի, անդամ տոքթ. Ստեփան Փափազեանի եւ ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի կողմէ տոքթ. Յակոբ Աւագեանի։ Հանդիպման նպատակն էր…