Նորութիւններ

Ակնարկ. Անգարայի Ձեռագիրն Ու Օճալանի Ստորագրութիւնը

ՔԱԿ-ի արգելափակեալ ղեկավար Ապտիւլլա Օճալանի նամակը, ուղղուած` հայ ժողովուրդին, պարզագոյն բանաձեւումով խառն ուղերձներ (միքստ մեսեճըզ) կը փոխանցէ ընթերցողին: Նախ կարելի չէ անտեսել այն երեւոյթը, որ միեւնոյն կուսակցութեան ղեկավարներէն Պեսէ Հոզաթ հայկական լոպին մեղադրած էր Թուրքիոյ ուրուական պետութիւններէն մէկը ըլլալու յանցանքով, որուն հերքումի ձեւով մեկնաբանուեցաւ Օճալանի նամակը: Խառն ուղերձի տրամաբանութեան մէջ կ՛իյնայ սկսելու համար նամակի այն…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Այցելեց Նշանակեալ Վարչապետին

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի մէկ պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին ընկերներ Յակոբ Խաչերեան եւ Սեպուհ Յովնանեան, ընկերակցութեամբ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի, երէկ այցելեց նշանակեալ վարչապետ Թամմամ Սալամի: Հանդիպումին ընթացքին ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչը վարչապետ Սալամին փոխանցեց կուսակցութեան կեցուածքը` նոր կազմուելիք կառավարութեան գծով: aztagdaily.com

Փարիզի քաղաքապետութեան թեկնածու Անն Հիտալկօ հանդիպում ունեցաւ ՀՅԴ Պատուիրակութեան հետ

Փարիզի քաղաքապետութեան թեկնածու ընկերվարական Անն Հիտալկօ ՀՅԴ-ի պատուիրակութեան մը կողմէ ընդունուած է Փարիզի Հայ Մշակոյթի Տան մէջ: Թաղապետական ընտրութիւններուն երկու ամիս մնացած, հակառակ իր խիստ ծանրաբեռնուած ժամամանակացոյցին, ան չէ վարանած ընդառաջելու հրաւէրին եւ Յունուարի վերջաւորութեան ամբողջ յետմիջօրէ մը յատկացուցած է այս տեսակցութեան: Փարիզի համար իր ընդհանուր յանձնառութիւնները ներկայացնելէ ետք, ընկերվարական թեկնածուն շեշտը դրած է ազատութեան…

Հայաստանի Քաղաքական Անդամալուծութեան Վտանգը

Տարին լաւ չսկսաւ Հայաստանի համար։ Յունուար 18ին բողոքի ցոյցով Ազատութեան հրապարակը գրաւած բազմահազարանոց հաւաքը, այլ մանաւանդ ժողովրդային դժգոհութեան այդ ալիքին անտեսումն ու արհամարհումը օրուան իշխանութեանց կողմէ, հասկնալիօրէն չեն կրնար լաւ սկիզբի մը ազդանշանը նկատուիլ մեր երկիրին, նաեւ հանուր հայութեան համար։ Մինչ Թուրքիա եւ Ատրպէյճան, միջազգային բեմահարթակի վրայ, հաստատաքայլ յառաջ նետուած են՝ Հայկական Իրաւունքն ու Պահանջատիրութիւնը…

1905-ին Սուլթան Համիտի դէմ կատարուած մահափորձին մասին Թուրքիոյ մէջ նոր գիրք մը հրատարակուած է

Իսթանպուլի Մայր Քաղաքապետութեան Մշակոյթի Կեդրոնը հրապարակած է գիրք մը, որուն նիւթն է Օսմանեան կայսրութեան բռնապետ Սուլթան Ապտիւլ Համիտի դէմ կատարուած 1905-ի մահափորձին թաքուն կէտերը։ Գիրքը պատրաստուած է Փրօֆ. Հալուք Սէլվիի կողմէ եւ կը կրէ «Մահափորձ՝ Սուլթանին» անունը։ Գիրքին հեղինակը այս մահափորձը կը ներկայացնէ շարք մը փաստաթուղթերով, որոնք ցարդ ոչ մէկ տեղ հրատարակուած են։ Անշուշտ այս…

Հանդիպում Ռումանիոյ մէջ Զուիցերիոյ դեսպանին հետ

Յունուար 30, 2014-ին, Ռումանիոյ Հայ Դատի յանձնախումբի նախաձեռնութեամբ, եւ ռումանահայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիս. Յակոբեանի հրաւէրով, հանդիպում մը տեղի ունեցաւ Ռումանիոյ մէջ Զուիցերիոյ դեսպան Ժան Իւպեր Լեպեթի հետ, Առաջնորդարանէն ներս: Հանդիպման նպատակը դեկտեմբեր 17-ի եւրոպայի մարդկային իրաւանց դատարանի վճիռն էր, արդարացնելով թուրք քաղաքական գործիչ Տողու Փերինչեքի հայցն ընդդէմ Զուիցերիոյ, որ Զուիցերիոյ մէջ դատապարտուած էր…

The Washington Post-ը կարևորում է Հայոց ցեղասպանության պատմության ուսուցումը դպրոցներում

Ամերիկյան The Washington Post թերթի խմբագրակազմը նահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իր ընդդիմադիր դիրքորոշումից և այսօր բացահայտ ու աներկբա խոսում է Հայոց ցեղասպանության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը` վկայակոչելով թերթի վերջին հրապարակումը, ուր «Կարծիքներ» բաժնում անդրադարձ է կատարվում ԱՄՆ օրենսդիրների միջնորդությամբ մի շարք նահանգների դպրոցական ծրագրերում կատարված փոփոխություններին:…

Կառավարության հաճախակի գործուղումների հետեւանքով պատգամավորներին տեղեկատվությունը չի տրամադրվել

ԱԺ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Նաիրիտ ՓԲԸ»-ի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որն առնչվում էր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, Դաշնակցություն խմբակցությունն ակնկալում էր ստանալ կառավարությունից, սպասում էր, որ կառավարությունը կներկայացնի պատշաճ տեղեկատվություն, սակայն կառավարության հաճախակի գործուղումների հետեւանքով տեղեկատվությունը չի տրամադրվել, ուստի առաջարկվում է մեկ տարով հետաձգել այն, և հարցը քննարկել փետրվարի 24-27…

Լիբանանահայերը խանդավառված են այդ երկիր հայ խաղաղապահների գործուղմամբ

Հայաստանն ակնկալում է ՄԱԿ-ի Յունիֆիլ խաղաղապահ առաքելության կազմում Լիբանան գործուղել մեկ դասակ: Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որոշմանը միանշանակ գնահատական տալը դեռևս վաղ է, սակայն դա արդեն բանակցությունների առարկա է: «Արդեն շուրջ մի տարի է, գուցե մի քիչ պակաս, որ այս բանակցությունները վարվում էին հայկական կողմի և…

Թուրքական արխիվները հաստատում են Ցեղասպանության փաստը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա այցելության ժամանակ կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իր հերթին` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան պատմաբանների համար բացել է արխիվները, ավելին` պատմաբանների աշխատանքը հնարավորինս դյուրացնելու համար օրենքներ են փոխվել: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախագահի…