Նորութիւններ

Հայաստանն ու Լիբանանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն

Հայաստանն ու Լիբանանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Բեյրութում լրագրողների հետ զրույցում Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշեց, որ այդ ուղղությամբ երկու երկրները նաև զգալի անելիք ունեն: «2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին երկու ուղղություններով շատ ակտիվ երթևեկություն կար: Երկու ավիաընկերություններ աշխատում էին, արդյունքում գրեթե ամեն օր թռիչներ կային: Ստացվում էր, որ օրական 150-200 հոգի երթևեկում…

Արագածոտնի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ հուլիսի 6-ին: Ընդունելությանը մասնակցեցին Ալագյազ, Զովասար, Կաթնաղբյուր, Բերքառատ, Արտենի, Թաթուլ, Աղձք, Վ.Բազմաբերդ, Անտառուտ գյուղական համայնքների, Թալին եւ Աշտարակ քաղաքների բնակիչներ: Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի: Նրանցից 6-ի դիմումները առողջական, սոցիալական, կենցաղային, աշխատանքային բնույթի էին: Մյուսները դրամական աջակցության խնդիր ունեին: Աշոտ Սիմոնյանը մանրամասն ծանոթացավ բարձրացված յուրաքանչյուր հարցին, հնարավորության դեպքում…

Նա ծիծաղում էր մահվան երեսին

Մարդիկ կան, որ ծիծաղում են կյանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակություն արարելու համար: Նմանները, որպես կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նյութական արժեքների մասին: Իր ապրած կյանքով հենց այսպիսին էր Արամը` ազնիվ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե զգար, որ նպաստում է ընդհանուր գործին: Արամ Պողոսյանը ծնվել է 1970թ. հուլիսի 6-ին Երևանում:…

Քննարկում ԱԺ–ում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ

Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի հերթական նիստը մեկնարկել է: Նիստը վարելու հերթը «Ելք» խմբակցությանն է: Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ առաջարկություն պետք է ներկայացնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բացի այդ Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ 15 օր ժամկետ են տվել արտախորհրդարանական ուժերին՝ ներկացնելու իրենց առաջարկները: Հիշեցնենք, որ արդեն իսկ իրենց առաջարկներն են ներկայացրել…

Հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին եւ նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն 

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀԲԽ ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի առաքելության հետ՝ պատվիրակության ղեկավար Իսֆանդյար Զաման Խանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են մասնագետներ Ֆիոնա Էլիզաբեթ Սթյուարթը, Տանյա Կոնիդարիսը, Անժելա Պրիգոժինան։ Հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Ավագ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հանդիպմանը քննարկվել են…

Ակնարկ. Երկու Հիմնովին Տարբեր Բանաձեւեր Եւ Համատեղուող Մօտեցումներ

Եւրոպական խորհրդարանը կողմ քուէարկած է Եւրոպական Միութիւն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնուած համագործակցութեան համաձայնագիրին եւ Եւրոպական Միութիւն – Հայաստանի Հանրապետութիւն յարաբերութիւններուն վերաբերող բանաձեւին: Անդրադարձ կատարուած է նաեւ Հայաստանի ներքին քաղաքական կեանքին, վերջին զարգացումներուն, յատուկ ուշադրութեան արժանացած է իշխանափոխութեան խաղաղ եւ սահմանադրական բնոյթը, կարեւոր նկատուած է Ընտրական օրէնսգիրքի բարեփոխումներու ներառական ընթացակարգի ապահովումը, ընդդիմութեան ներգրաւուածութիւնը բարեփոխումներու հոլովոյթին եւ ԵԱՀԿ-ի…

Ընտրություններն ամբողջովին պայմանավորված չեն լավ օրենքից, բայց լավ օրենսգիրքը նվազագույն անհրաժեշտ պայմանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: -Հունիսի 5-ը տոն էր Ձեզ համար, տոնականության ի՞նչ տրամաչափ կարող եք նկարագրել: -Չէի ասի տոն այն իմաստով, ինչ իմաստով մեծ տոներն են լինում: Գուցե դեռ այն աստիճանի վրա չենք, որ հասարակությունը գիտակցի, թե Սահմանադրությունը իր կյանքի ու կենսագործունեության համար ինչ կարևոր նշանակություն…

Պետք է ելնել խորհրդարանի շահերից

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի բնորոշմամբ՝ մարզերից Ազգային ժողով եկող պատգամավորները չեն նպաստել ո՛չ իրենց մարզերում քաղաքական ուժերի կայացվածությանը, ո՛չ մարզերի զարգացվածությանը, ո՛չ էլ մարզում քաղաքական մշակույթի ամրապնդմանը․ «Դրեք Հայաստանի պատմությունը նայեք վերջին 20-25 տարվա․ խորհրդարանում մասնակցություն ունեցող մարզերից ընտրված պատգամավորների թիվը և մարզերում քաղաքական մշակույթի զարգացումը։ Երանի թե, սրանք իրար հետ կապված…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 4-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ հիմնադրամի ֆինանսական հարցերի վարչության հարկային քաղաքականության բաժնի ավագ տնտեսագետ Մարտին Գրոտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան, ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Ավագ Ավանեսյանը, ԱՄՀ և նախարարության պատասխանատու աշխատակիցներ։ Արծվիկ Մինասյանը…