Նորութիւններ

Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի

ՀՅԴ անդամ, խմբակցության նախկին պատգամավոր Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոս: Հրամանը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ից: ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ, ինչպես հայտնի է, նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան: Որոշ ընդդիմադիր պատգամավորներ և քաղաքագետներ գտնում են, որ սա համագործակցություն է իշխանության հետ: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան…

STOP կառավարությանը. անակնկալ նվեր` վարչապետին

Ուսանողի օրվան` նոյեմբերի 17-ին ընդառաջ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր երթ էր կազմակերպել դեպի կառավարություն` բողոքելով ուսման բարձր վարձերի, ցածր կրթաթոշակի, արտագաղթի, կոռուպցիայի, մոնոպոլիայի, անարդյունավետ կառավարման եւ այլնի դեմ: Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop էր ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է ծանր կացության առջև: Միության 50-ից ավելի ուսանողներ…

Վտանգաւոր Եռանդ

Ատրպէյճան ունի պաշտպանութեան նոր նախարար մը, որ կարծէք յաւակնութիւնն ունի դառնալու պատերազմի նախարար: Նշանակուելէն ի վեր արդէն իսկ երկու անգամ ճակատային դիրքեր այցելած այս նախարարը, իր պաշտօնական հանդիպումներուն ընթացքին չի մոռնար շեշտել «գրաւուած տարածքները ազատագրելու» իր յանձնառութեան վճռականութիւնը: Վստահ ենք, որ Զաքիր Հասանով, որ իր նախկին՝ Ատրպէյճանի ներքին զօրքերու հրամանատարի պաշտօնին վրայ գտնուած ժամանակ իսկ,…

Օրուան մտածումը – Ո՞վ Պէտք Է Պատժուի… «Օրէնքի Ողջ Խստութեամբ». «Նժդեհական» Իշխանաւո՞րը, Թէ «Ցեղակրօն» Բողոքողը

Ինչ որ պատահեցաւ օրեր առաջ, Երեւանի կեդրոնական Մաշտոց պողոտային վրայ, «Ցեղակրօն» ցուցարարներուն եւ «Նժդեհական» իշխանաւորներու հրահանգը կատարող ոստիկաններուն միջեւ բորբոքած բիրտ բախումներով, կը սպառնայ նախերգանքը դառնալ քաղաքացիական ընթացիկ խռովութենէ մը շատ աւելի ծանրակշիռ ճգնաժամի մը։ Պատահածը նախազուշացումն է անխուսափելի այն աղէտին, որուն պիտի յանգի տարիներէ ի վեր մեր հայրենիքին մէջ կուտակուող դժգոհութեան ահաւոր սառցակոյտը, եթէ…

Հանր. նախագահը հանդիպում է ունեցել Իրանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ

Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները երէկ հանդիպում են ունեցել հանր. նախագահ դոկտ. Ռոհանիի հետ: Հանդիպմանը ներկայ էին՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, հրեաների պատգամաւոր Սիամաք Մերէ Սեդեղը եւ զրադաշտականների պատգամաւոր դոկտ. Էխթիարին: Հանդիպման սկզբում, պատւիրակութեան անունից Ռոբերտ Բեգլարեանը շնորհաւորական խօսքեր ուղղեց հանրապետութեան նորընտիր նախագահ դոկտ.…

Պոլսոյ Մէջ ՀՅԴ-Քրտամէտ ԽԺԿ Աննախընթաց Հանդիպում

Երեքշաբթի, Նոյեմբեր 12ին, ՀՅԴի եւ Թուրքիոյ քրտամէտ Խաղաղութիւն եւ Ժողովրդավարութիւն կուսակցութեան (ԽԺԿ) բարձրաստիճան պատուիրակութեանց միջեւ աննախընթաց հանդիպում մը տեղի ունեցաւ Պոլսոյ մէջ: Նաեւ, 1923էն ի վեր, առաջին անգամ ըլլալով է, որ ՀՅԴի պաշտօնական պատուիրակութիւն մը Պոլիս կ՛այցելէ: Քրտամէտ կուսակցութեան պատ-ուիրակութիւնը կը գլխաւորէր կուսակցութեան Արտաքին յարաբերութեան յանձնախումբի ատենապետ ու Թուրքիոյ խորհրդարանի անդամ Նազմի Կիւրը, իսկ ՀԵԴի…

Արմեն Ռուստամյանը վստահ է, որ ՄՄ-ին անդամակցելու մասին հայտարարությունը ճիշտ էր

Tert.am-ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սահմանները՝ ընդդիմություն, ոչ ընդդիմություն, այլընտրանքային, իշխանական, ոչ իշխանական ուժեր, Հայաստանում մի տեսակ լղոզված են, հայտարարեց. «Գծերի մասին եք խոսում, ես էլ ասում եմ՝ ի՞նչ գիծ, եթե գծեր քաշելու բոլոր ժողովրդավարական մեխանիզմները բացակա են: Եթե ընտրությունը որպես…

Հայաստանը պետք է չեղյալ համարի թուրքական արձանագրությունները Ցեղասպանության հարյուրամյակից շատ առաջ

Հայաստանն այլևս չի կարող իրեն թույլ տալ սպասել: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 18 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, և Հայաստանի նախագահը պետք է հետ կանչի իր կառավարության ստորագրությունն այդ չարաբաստիկ Արձանագրություններից: Հայաստանը չի կարող մեղադրվել այդ քայլի համար, քանզի թուրք պաշտոնյաները մշտապես հայտարարել են, որ նրանք մտադիր չեն վավերացնել Արձանագրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում…

Արտագաղթի կասեցման ՀՅԴ ծրագրի վերջնական տարբերակը՝ նոյեմբերի վերջին

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Դաշնակցության ներկայացրած՝ Հայաստանից արտագաղթի կասեցման եւ երկրում արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծման մասին ծրագրին, «Ժողովուրդ»- ին հայտնեց, որ ծրագրի վերջնական տարբերակը պատրաստ կլինի արդեն նոյեմբերի վերջին: -Պարո՛ն Մինասյան, ի՞նչ քայլեր եք իրականացնում` կյանքի կոչելու համար ՀՅԴ-ի մշակած արտագաղթի կասեցման ծրագիրը: -Ինչպես գիտեք, մենք հայտնել ենք, որ արտագաղթի տեմպերի նվազեցման…