
ՀՅ Դաշնակցությունը Ազգային Ժողովի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանին հղած նամակում առաջարկում է ձեւավորել «Նաիրիտ» գործարանն ու դրա խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Չնայած ներկայացված առաջարկին` Դաշնակցությունը մեծ ակնկալիքներ չունի խորհրդարանական մեծամասնությունից: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց առաջարկի ընդունման հավանականությունը քիչ է, բայց եթե խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը խոհեմություն ունենա,…















