Նորութիւններ

Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի 116-րդ պատգամաւորական ժողով

ՊՈՍ­ԹԸՆ (Մա­սա­չու­սէց).- Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. Արե­ւել­եան շրջա­նի 116-­րդ Պատ­գա­մա­ւո­րա­կան Ժո­ղո­վը տե­ղի ու­նե­ցաւ Ապ­րիլ 4-էն 8, 2013-ին, Ուա­թըր­թաու­նի Սուրբ Ստե­փա­նոս եկո­ղեց­ւոյ սրա­հին մէջ, մաս­նակ­ցու­թեամբ շրջան­նե­րու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րու եւ հրա­ւիր­եալ­նե­րու: Ժո­ղո­վը ման­րա­մաս­նօ­րէն քննեց ներ­քին կազ­մա­կեր­պա­կան, երի­տա­սար­դա­կան, Հա­յաս­տան-Սփիւռք հար­ցեր եւ կա­տա­րեց առա­ջարկ­ներ, որոնք աւար­տին վերջ­նա­կա­նա­պէս հա­մադր­ուե­ցան բա­նա­ձե­ւի յանձ­նա­խում­բին կող­մէ: Պատ­գա­մա­ւոր­նե­րը կը ներ­կա­յաց­նէ­ին, զա­նա­զան շրջան­ներ, որոնց կար­գին` Տիթ­րոյթ, Շի­քա­կօ, Ռէյ­սին, Ֆլո­րի­տա,…

ՀՅԴ-ի քաղաքական պայքարի մարտավարությունը

Արմնյուզ հեռուստատեսության «Բանաձև» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ՀՅԴ-ն վերջին երկու տարում փորձում է դառնալ քաղաքական ընդդիմադիր գործընթացների սոսինձ` փորձելով միավորել ու միասնական ճակատ ձևավորել: Դա մասամբ հաջողվեց խորհրդարանական ընտրություններին: Միասնական թեկնածուի բանակցությունը ձախողվեց ՀՀ Նախագահի ընտրության նախօրեին և կրկին ձախողվեց Երևանի ավագանու ընտրության նախօրեին: Ավելին, ձախողվեցին նաև ՀՅԴ-«Ժառանգություն» բանակցությունները, թեև կուսակցությունը…

Խորհրդակցություն ՀՅԴ գրասենյակում

Այսօր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի խմբակցության պատգամավորներ, կուսակցական ընկերներ: Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի մասին ելույթով հանդես է եկել Արա Պուլուզյանը, ով մասնավորապես ներկայացրել է ՀՀ-ում տիրող…

Թուրքական լրատվամիջոցները շտապեցնում են. Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրենքը դեռ պատրաստ չէ

Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծ է պատրաստվել, որտեղ չի նշված «Հայոց ցեղասպանություն» եզրը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախագահ Հրաչ Վարժապետյանը: Նրա խոսքով՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը դեռ պատրաստ չէ եւ հրապարակված չէ,…

Ամերիկեան Մէյն Նահանգը Ընդունեց Եւ Ճանչցաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութիւնը

«Արմինիըն Ուիքլի» կը հաղորդէ, թէ Չորեքշաբթի, Ապրիլ 10ին, Մէյնի Նահանգային խորհրդարանն ու Ծերակոյտը վաւերացուցած են միացեալ բանաձեւ մը, որ Արցախի անկախութիւնը ճանչնալու կողքին՝ կոչ կ՛ընէ Միացեալ Նահանգներու գործադիր իշխանութիւններուն եւ Քոնկրեսին, որ «նեցուկ կանգնին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքին ու անոր ժողովրդավարական անկախութեան»: Բանաձեւը կը շեշտէ, թէ Ուաշինկթըն պէտք է «շինիչ մասնակցութիւն բերէ ռազմավարականօրէն կարեւոր այդ…

Այսօր հեղափոխության հնարավորությունը չկա, մարդկանց պետք չէ տաքացնել

Շարժման մեջ մեր հիմնական խնդիրը միշտ եղել է էներգետիկան պահելը. «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման շրջանակում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանի խոսքով՝ «հիմա և ամեն ինչ» տրամաբանությամբ առաջնորդվելը կամ հիասթափության, կամ զոհերի հանգեցնելու վտանգ պարունակող ուղի է: «Շարժումը պետք է կազմակերպվեր վերևից մինչև ներքև, որպեսզի ամեն մեկն, ով գալիս է հանրահավաքի իմանա իր…

Լիբանանի հայ համայնքը երկրի նոր վարչապետի նշանակումը

Լիբանանի քաղաքական օրակարգում կառավարության ձեւավորման հարցն է. նորանշանակ վարչապետ Թամամ Սալամը ապրիլի 9-ին ավարտել է կառավարության կազմի վերաբերյալ երկօրյա քաղաքական խորհրդակցությունները օրենսդիրների՝ այդ թվում նաեւ հայազգի պատգամավորների հետ: Լիբանանի խորհրդարանը կազմվում է կրոնական համայնքների ներկայացվածության սկզբունքով. մանդատներ ունեն հիմնական մահմեդական եւ քրիստոնեական ուղղությունները` այդ թվում Հայ առաքելական եւ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչները: Կառավարության պորտֆելները եւս բաժանված…

Բա էլ որտե՞ղ լիներ Դաշնակցությունը

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն, այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ պատգամավորներն ապրիլի 9-ին ժողովրդի կողքին չէին, ասաց, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանի՝ հարթակից նախկինում հնչեցված հայտարարություններում առաջարկվել էին լուծումներ, որոնք, սակայն, չընդունվեցին: «Մենք առաջարկել էինք լուծում, որպեսզի այս սցենարը չլիներ: Ցավալիորեն, ով պատասխանատու է շարժման համար, չլսեցին մեզ: Հիմա Դաշնակցությունն…

Սրանք քաղաքական ընտրություններ են ու ոչ թե քաղաքապետի՝ այլ ավագանու

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Մինչ մայիսի 5-ն իրենց նախընտրական ծրագիրն ու անելիքները ներկայացնելու համար Երեւանի ավագանու Դաշնակցության համամասնական ցուցակի անդամներն արդեն պատրաստ են: Նախըտրական ծրագիրը մշակված է, այն կներկայացվի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: “Մի քանի օրից կսկսենք նաեւ հրապարակային հանդիպումները ,բակային հանդիպումներ փորձում ենք օգտվել նաեւ ռադիոյի համացանցի հնարավորություններից։ Մեր նախընտրական…

Այս պայքարում հստակություն է պետք

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի այն հարցին թե ինչու ապրիլի 9-ին ՀՅԴ-ն ժողովրդի կողքին չէր` պատասխանեց` ով կար այնտեղ, որ մենք լինեինք: «Մենք ժողովրդի մեջ էինք, միշտ նրանց կողքին ենք, բայց երեկ անելիք չունեինք»,-ասաց Ռուստամյանը` հավելելով, թե այս պայքարում հստակություն է պետք: «ՀԵՆԱՐԱՆ»