
Խոսելով Սերժ Սարգսյանի հետ ունեցած վերջին հանդիպման մասին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մի շատ հասարակ ու հասկանալի բան ասաց՝ ոմանք շտապեցին սխալ հետևություններ անել: Նրա այս դիտարկումը, կարծես, նորմալ ընկալում ունեցավ քաղաքական ողջ դաշտի կողմից: Վստահ ենք` նաև ԲՀԿ-ի: Սակայն, չգիտես ինչու, ԲՀԿ-ական կայքերից 7or.am-ը շարունակում է շտապողական և սխալ հետևություններ անելու ընթացքի մեջ…















