Նորութիւններ

Հանդիպում ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների հետ

ՀՅԴ պատվիրակությունը, Բյուրոյի անդամ, Կենտրոնական Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, Ռամալլահում հանդիպում է ունեցել Պաղեստինյան ինքնավարության ՖԱԹՀ կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնց գլխավորել է ՖԱԹՀ Կենտրոնական կոմիտեի եւ Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամ Նաբիլ Շաաթը:

Սոցինտերնն ամփոփել է 2 հանդիպումների արդյունքները

Ամփոփելով անցյալ տարի Երեւանում եւ Բաքվում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները` Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանի հանձնախումբը հերթական հանդիպումն անցկացրել է այս տարվա մայիսի 2-3-ը Ալմաթիում (Ղազախստան): Հանդիպման հիմնական թեմաներն են` 1. ԱՊՀ երկրներում ժողովրդավարության զարգացումը եւ խոսքի ազատության ապահովումը: 2. Կենտրանական Ասիայում սոցիալ-դեմոկրատական զարգացման հիման վրա ապագայի ծրագրի մշակումը: 3. Խաղաղություն եւ անվտանգություն. փոխըմբռնման…

Ջահերով երթ` Արցախում

Ապրիլի 23-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀՅԴ Արցախի երիտասարդական թեւը եւ «Արամ Մանուկյան» ուսանողական միությունը ջահերով երթ են կազմակերպել` նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Երթը մեկնարկել է Սուրբ Հակոբ եկեղեցու մոտից եւ շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Մինչ այդ Սուրբ Հակոբ եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգեհանգստի արարողություն է կատարել: Երթին…

Հիշատակի միջոցառում` Հոլլանդիայում

Ապրիլի 22-ին կայացաւ Հայոց մեծ եղեռնի զոհերուն նուիրուած յիշատակի երեկոյ Գ.Կիւլպենկեան սրահէն ներս, Ալմելո: Հանդիսութեան կազմակերպիչներն էին Հոլանտայի հայ դատի յանձնախումբը և Ալմելոյի Գ. Լուսաւորիչ եկեղեցւոյ ու ՀՄԸՄ-ի վարչութիւնները: Նախքան սրահ մտնելը, ծաղկեպսակներ զետեղուեցան եկեղեցւոյ շրջափակին մէջ տեղադրուած 1915-ի Հայոց ցեղասպանութեան յուշարձանի մօտ: Հանդիսութեան ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան Տիկ. Ձիւնիկ Աղաջանեանը, տասնեակ հայ,…

Գիշերային ցույց՝ Հոլանդիայում

Հոլանդիայի ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը ոգեշնչվելով Հայաստանում դաշնակցական երիտասարդների օրինակով արդեն երրորդ տարին անընդմեջ ապրիլի 23-ին կազմակերպում է գիշերային ցույց Հայոց Մեծ Ցեղասպանության նահատակների հիշատակին:Այս տարի էլ հարյուրավոր երիտասարդներ իրենց լույսերով երթը (անվտանգության տեսանկյունից Հաագայում ջահերով ցույց չի թյուլատրվում) սկսեցին Նիդեռլանդների խորհրդարանի մոտ գտնվող հրապարակից: Այս անգամ երիտասարդները որոշել էին ամբողջ երթի ընթացքում ազգային-հեղափոխական…

Հրանտ Մարգարյան. Մենք նման չենք մյուսներին եւ լավ է, որ նման չենք

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին – Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ կա: Ինչպե՞ս պետք է գործել: Որքանո՞վ եք հնարավոր համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի պահանջը ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն են առաջ քաշում: – Ոչ մի բան ինքնանպատակ չի: Ամեն ինչ արվում է հանուն մեր երկրի, մեր ժողովրդի: Մենք հարցերին պետք է մոտենանք…

ՀՅԴ Բյուրոն ընդունեց Ռընե Ռուքեին

Ողջունելով հյուրին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ Ռընե Ռուքեի հետ ՀՅԴ-ի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եւ հիմնված են եղել փոխադարձ վստահության վրա: Մեր ընկերը չի բավարարվել միայն Հայստանի Հանրապետություն այցելելով, եւ որպես Ֆրանսիայի Ազգային ժողովի երկարամյա պատգամավոր նա այցելեց նաեւ Արցախ եւ իր գործընկերների հետ բարձրաձայնեց եւ շարունակում է բարձրաձայնել ի նպաստ…

Մասնակցեց «Արդար Ռուսաստանի» համագումարին

Ապրիլի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակ­ցության համագումարը։ Այն ամփոփել է մարտ ամսին տեղի ունեցած մի շարք նահանգների խորհուրդների ընտրությունների արդյունքները« ուր կուսակցու­թյունը բարելավել է իր արդյունքները և փոփոխություններ է կատարել կանոնա­դրու­­թյունում։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաև Հունգարիայի, Բուլղարիայի,…

Հրանտ Մարգարյան. Ներքաղաքական վիճակը՝ սեւ եւ սպիտակի համատեքստում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Դե Ֆակտո» ամսագրին: -Պարո՛ն Մարգարյան, ներկայիս ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: -Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատում եմ վատ, որովհետեւքաղաքական դաշտը գնալով բեւեռացվում է` ճիգ գործադրելով սեւի եւ սպիտակի բաժանման մեջ ցույց տալ ամբողջ քաղաքական դաշտը, որը չի համապատասխանում իրականությանը: Կա սեւը իր տարբեր երանգների հետ, եւ կան տարբեր գույներ: Իսկ…

Հաղորդագրութիւն. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողով Նիւ Ճըրզիի մէջ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի, Ամերիկաներէն եւ Աւստրալիայէն Կեդրոնական Կոմիտէներու եւ Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու ներկայացուցիչներ անցնող շաբաթավերջին հաւաքուած էին Նիւ Ճըրզիի մէջ, Հայ Դատը առաջ տանելու նպատակով խորհրդաժողով գումարելու։ Խորհրդաժողովը անդրադարձաւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման եւ ճիշտ ու արդար կարգաւորման, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան, Վրաստանի Ջաւախք շրջանի ինքնավարութեան եւ ընկերային-տնտեսական զարգացման եւ աւելի զօրաւոր…