
ՀՅԴ 120-ամյակի առիթով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին շնորհավորական ուղերձ է հղել «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: «Մեր կուսակցության անունից շնորհավորում եմ անձամբ Ձեզ եւ Ձեր կուսակցության անդամներին` Դաշնակցության 120 ամյակի առիթով: Դաշնակցությունն իր գոյության առաջին օրվանից եղել է հակական պետականության եւ ժողովրդի պայքարի առաջին շարքերում: Արտերկրում ՀՅԴ-ն իրեն դրսեւորել է որպես հիմնական ազգային…














