
Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների քաղաքական բեմերում 1915-ի Հայկական Ցեղասպանութեան ճանաչման վերջին յաջողութիւններից յետոյ եւ Ֆրանսիական խորհրդարանի նոյնօրինակ օրինագծի քուէարկման նախօրեակին` Թուրքիայի կողմից արծարծուած Հայաստան-Թուրքիա երկխօսութիւն սկսելու հարցի կապակցութեամբ, Հ.Յ.Դ.Բիւրոն յայտարարում է. Հաստատելով երկու հարեւան երկրների միջեւ ազատ երկխօսութեան միջոցով հարցերը լուծելու սկզբունքը, Հ©Յ©Դաշնակցութիւնը հրամայական է համարում, որ Հայաստան-Թուրքիա միջ-պետական յարաբերութիւնների հաստատման որեւէ նախաձեռնութիւն զերծ լինի…












