Նորութիւններ

Ստեփանակերտը պետք է համալրի բանակցային ձեւաչափը

«Նոյյան Տապան»-ի հարցին է պատասխանում Լիբանանի «Ազդակ» օրաթրեթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը։ Պարոն Գանտահարյան, վարչապետի այսօրվա ուղերձում Արցախին վերաբերող հատվածը, Ձեր կարծիքով, համահո՞ւնչ էր արդյոք նրա մայիսյան հայտարարություններին եւ կառավարության ծրագրում Արցախի հարցին հատկացված բաժնին։ Կարծում եմ, որ ձեր նշած երեք տեքստերում արցախյան հակամարտության հետ կապված ասվածները փոխլրացնող են իրար, եւ հետեւաբար համահունչ են։…

Որոշում է կայացվել Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին եւ հուշահամալիրը վերանորոգելու մասին

«2016 թվականի դեկտեմբերին Հալեպի ազատագրումը անկյունադարձային եղավ սիրիահայերի համար. ներկայումս Հալեպը շատ ավելի կայուն վիճակում է գտնվում: Կային կենցաղային դժվար պայմաններ, որոնք այսօր արդեն տարբեր միջոցներով հաղթահարվել են, ճանապարհներն օրըստօրե բացվում են, լուծվել է ջրամատակարարման ու վառելանյութի խնդիրը, քիչ տատանումներով վերականգնվել է էլեկրտականությունը»,–«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամուլի…

Գյուղատնտեսությունը պարզ բիզնես չէ, այլ կենսակերպ է, ազգային անվտանգության խնդիր, ժողովրդագրական խնդիր

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը նոր չէ, որ ծանոթանում է գյուղատնտեսության ոլորտին: Մինչ այս պաշտոնը ստանձնելը նա Շիրակի մարզպետն էր, դրանից առաջ էլ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն էր: Այսինքն՝ նա ունի թե՛ կառավարման փորձ, թե՛ ի պաշտոնե միշտ կապված է եղել գյուղատնտեսության ոլորտի հետ: «Անկախը» զրուցեց Արթուր Խաչատրյանի հետ հասկանալու համար նրա ծրագրերը,…

Մի թիւրիմացութեան առիթով

ԴԱԼԻ ՂԱԶԱՐ, ԴԱԼԻ ՂԱԶՕ ԵՒ ՄԻՇԱ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ ՀՅԴ հերոսական պատմութեան մէջ երեք փայլուն անուններ, որոնց վերաբերեալ յաճախ թիւրիմացութիւններ են ծագել ընթերցողների մոտ, քանի որ ինչ-ինչ պատճառներով մէկի գործը վերագրուել է միւսին և զանազան, նոյնիսկ խիստ վաւերականութիւն ունեցող հրատարակութեանց մէջ պահպանուել է այդ անճշտութիւնը: Դալի Ղազարի իսկական անուն ազգանունն է Միքայէլ Բադալքէխեան կամ Բադալքեոխեան: Դալի Ղազօն՝…

Եթե որևէ մեկը փողոցներ չի փակել կամ գործադուլ ու դասադուլ չի արել, դա դեռ չի նշանակում, որ նա դեմ է բարեփոխումներին

Իշխանափոխությունից հետո, երբ ՀՅԴ-ն նորից կառավարության մաս կազմեց, այդ քաղաքական ուժի ներսում տարաձայնությունների ալիք բարձրացավ: Արդեն գրել ենք, որ Սփյուռքի կառույցները դժգոհություն էին հայտնել հայաստանյան դաշնակցականների քաղաքական դիրքորոշումների առնչությամբ: Ճգնաժամը հաղթահարվե՞ց` հարցրինք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանին: -Հաջորդ տարի կլրանա իմ կուսակցական ստաժի 30 տարին, ու ես 30 տարի լսում եմ,…

Ակնարկ. Շրջանցում, Որ Անպայման Ուղենշային Չէ

Հայ-թուրք յարաբերութիւններու հեռանկարային պատկերացումներու մասին խօսելով` վարչապետ Փաշինեան հիմնականին մէջ վերաբանաձեւած էր պաշտօնական Երեւանի դիրքորոշումը` կողմ ենք Անգարայի հետ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման` առանց նախապայմանի: Ճիշդ չէ, որ երրորդ երկրի հետ Անգարան պայմանական հարց արծարծէ յարաբերութիւններու բնականոնացման համար: Երեւանը կը շարունակէ առաջադրել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, որ նախ եւ առաջ կը նպատակադրէ ցեղասպանութիւններու կրկնութեան կանխարգիլումը: Փաշինեանի…

Ծրագիրը հավատ կներշնչի, եթե ուրվագծվեն նպատակների իրագործմանը տանող անելիքները

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթը Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ. Հարգելի գործընկերներ, մեր երկիրը ապրում է քաղաքական գործընթացների մի նոր փուլ: Անկախությունից մինչ օրս ձևավորված քաղաքական, տնտեսական և հասարակական արդեն կայացած կառույցների կողքին, մենք այսօր քննարկելու ենք քաղաքական մի նոր ծրագիր, որը պիտի շոշափելի տեսլական փոխանցի այսօրվա հոգեբանության մեջ ապրող մեր ժողովրդին:…

Հայ Դատին Աջակցութիւնը Վալելող Նիւսըմ Եւ Տէ Լէոն 2րդ Հանգրուան Հասան

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Յունիս 5ին տեղի ունեցած Քոնկրեսի, նահանգային օրէնսդիր մարմիններու ու այլ պաշտօններու նախնական ընտրութիւններու արդիւնքներուն համաձայն, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին զօրակցութիւնը վայելող գրեթէ բոլոր թեկնածուները՝ բացի մէկէն, կրցան Նոյեմբերին կայանալիք երկրորդ եւ վերջնական հանգրուանին մասնակցելու իրաւունքը ապահովել։ Անոնց շարքին էին՝ Քալիֆորնիոյ նահանգապետի ընտրութեանց թեկնածու Կեւըն Նիւսըմ, որ ստացաւ քուէներուն 33 տոկոսը, եւ Միացեալ…

Վարդան Շահպազ (Մինաս Տօնիկեան, 1872-1959). ­Հա­ւատ­քի ու ­Հա­ւա­տար­մու­թեան ­Ֆե­տա­յին

Հայ ժո­ղո­վուր­դի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ան­կեղծ զի­նո­ւոր­նե­րու եւ Դաշ­նակ­ցու­թեան անձ­նո­ւէր ֆե­տա­յի­նե­րու փա­ղան­գին մէջ իր ու­րոյն տե­ղը ու­նի ­Վար­դան Շահ­պազ, ո­րուն մա­հուան տա­րե­լի­ցը կ’ո­գե­կո­չենք ­Յու­նիս 8ին։ 1959ի ­Յու­նիս 8ին, ­Լի­բա­նա­նի մայ­րա­քա­ղաք Պէյ­րու­թի Հ.Յ.Դ. ­Ժո­ղովր­դա­յին ­Տան «­Հայ­րիկ»ի իր սե­նեա­կին մէջ, տե­սո­ղու­թիւ­նը կորսն­ցու­ցած՝ մեր աշ­խար­հէն առ­յա­ւէտ բաժ­նո­ւե­ցաւ 87ա­մեայ հայ յե­ղա­փո­խա­կանն ու դաշ­նակ­ցա­կան ֆե­տա­յին, որ ­Վար­դան Շահ­պազ ա­նու­նով անջն­ջե­լի իր…

Ամեն ինչ անելու ենք մարդկանց հույսերն արդարացնելու համար

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին կառավարությունը ութ նոր մարզպետ նշանակեց։ Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն է, ով փոխարինեց Կարեն Բոթոյանին։ Նորանշանակ մարզպետը պատմական գիտությունների թեկնածու է, 1999 թվականից՝ ՀՅԴ անդամ։ Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերից Բնապահպանության նախարարի խորհրդականն էր։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ իր անձի շուրջ շրջանառվող տեղեկությունների եւ աշխատանքային…