Նորութիւններ

Արցախում երկու կողմերն էլ խնդիրների լուծմանը հնարավորինս անցնցում են փորձում հասնել

Եթե խորքային պատճառներ չլինեին, չէր կարող մեկ դեպքը նման ցնցումներ առաջացնել ու ժողովուրդ ոտքի հանել: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ խոսելով Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիայի և դրա պատճառների մասին: Եղիազարյանը նշեց, որ հունիսի 1-ին Արցախում, կարելի է ասել, կենցաղային հողի վրա ընդհարում տեղի ունեցավ…

Արցախի պետությունն ու հասարակությունը համակողմանիորեն կլուծեն բոլոր խնդիրները

Ստեփանակերտում անվտանգության ծառայողների եւ քաղաքացիների միջեւ ծագած կենցաղային վեճը, որը ավարտել է ծեծկռտուքով, գրավեց ինչպես հայրենական, այնպես նաեւ սփյուռքյան հասարակության ուշադրությունը: Միջադեպը այնքան ուշագրավ չէր, որքան դրան իբրեւ բողոքի հակազդեցություն կազմակերպված բողոքի ցույցը, որը իր հերթին առիթ տվեց հակացույցի: Հետեւողների ենթագիտակցությունում ձեւավորվեց այն համոզումը, որ նման միջադեպեր նախապես եւս տեղի էին ունենում, սակայն դրանք տեղի…

Իշխան Սաղաթելյանը հանդիպեց մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների հետ

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շրջայց կատարեց մարզպետարանի աշխատասենյակներում, որի ընթացքում զրուցեց ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս գործունեությանը, տվեց ցուցումներ ու հանձնարարականներ: Աշխատակիցներն էլ իրենց հերթին մարզի ղեկավարին ներկայացրին իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու անելիքները: «Բացի այս ճանաչողական այցը ես նախատեսում եմ առանձին հանդիպում բոլոր ստորաբաժանումների հետ, որտեղ ոլորտ առ ոլորտ վեր…

Կառավարությունը ներկայացրած ծրագրում ոչ թե քանակական նպատակներ է իր առաջ դրել, այլ որակական

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունը ներկայացրած ծրագրում ոչ թե քանակական նպատակներ է իր առաջ դրել, այլ որակական, ինչպիսին մթնոլորտի փոփոխությունն է: «Կառավարությունը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի հիման վրա, և ելնելով տվյալ պահի իրողությունից՝ որոշում է կայացվել մշակել այնպիսի ծրագիր, որն անցումային կհանդիսանա, հետևաբար՝ Կառավարության այս…

Անենք այն, ինչ պետք է այսօր անենք

ԱՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանի հայտարարությունը հունիսի 4-ին ԱՀ Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստին «Մենք կատաստրոֆայի ծայրին ենք: Սիստեմի կրիզիսը հասել է այստեղ: Եվ ինչն է դրա պատճառը: Այն, որ ամսի 1-ին երեխաները դուրս եկան ինչ-որ բողոք հայտնելո՞ւ: Ոչ: Այն խնդիրները, որ կուտակվել են թե Հայաստանում, թե Արցախում, թե ընդհանրապես մեր շուրջ: Մենք խոսում էինք…

Պահանջում են, ուրեմն պետք է անենք

ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ելույթը հունիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստին «Հարգելի գործընկերներ, Խորհրդային շրջանում, երբ մենք ավելի երիտասարդ էինք, նայում էինք եւ տեսնում, թե ինչպես է սպիտակ տան դիմաց ցուցարարը նախագահից պահանջում իր իրավունքները չոտնահարել: Մենք՝ որպես խորհրդային քաղաքացիներ, շատ զարմանում էինք. ոնց կարելի է երկրի ղեկավարից նման բան պահանջել: Հազար փառք,…

Մենք պետք է ապրենք պարզ ու հասարակ, ժողովրդի հետ համաքայլ

Հունիսի 4–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստի ժամանակ պատգամավորական հայտարարությունով հանդես եկած ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի ամբողջական ելույթը «Հարգելի գործընկերներ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը` մասնավորապես, և ՀՅԴ Արցախի կառույցը` ընդհանրապես, չէին կարող անտարբեր և անմասն մնալ Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: Մենք պետք է լուրջ գիտակցենք,…

Գեղամավան գյուղում բացվել է մանկական խաղահրապարակ

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 3-ին հայրենի Գեղամավանում ներկա է եղել համայնքի ջանքերով կառուցված նոր խաղահրապարակի բացման արարողությանը: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեղի է ունեցել Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի նախաձեռնությամբ և համայնքի ջանքերով կառուցված խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել գյուղի մեծ ու փոքր բնակիչները, ինչպես նաև հյուրեր: Հանդիսավոր արարողությամբ…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել աշխատակազմի հետ

Հունիսի 1-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն անցավ իր պարտականությունների կատարմանը: Մարզպետարանում նա հանդիպեց աշխատակազմի ղեկավարության եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ընդունելով շնորհավորանքները՝ մարզպետը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում են այն ծրագրերը, որոնք սկսել էին համատեղ իրականացնել մարզում վերջին մեկ տարում: Աշոտ Սիմոնյանը լավատեսորեն նկատեց, որ այն խնդիրները, որոնց անդրադարձել են 8-9 ամիս առաջ, համահունչ են ներկայիս…

4 Յունիս 1918. Բաթումի նուաստացուցիչ Պայմանագրի դառն ու դաժան դասերը

1918 ի այս օ­րը՝ ­Յու­նիս 4ը կը խորհրդան­շէ հա­յոց նո­րա­գոյն պատ­մու­թեան սեւ թո­ւա­կան­նե­րէն մէ­կը։ Հա­յաս­տա­նի վեր­ջին բե­կո­րին վրայ ­Մարտ 1918ին յար­ձա­կած թրքա­կան բա­նա­կին դէմ, Մա­յիս 22էն 30 հե­րո­սա­բար դի­մադ­րե­լէ, յաղ­թե­լէ, զայն նա­հան­ջի մղե­լէ եւ ­Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թիւ­նը հռչա­կե­լէ ետք, ­Թիֆ­լի­սի ­Հա­յոց Ազ­գա­յին ­Խոր­հուր­դը, ­Մա­յի­սի սկիզ­բէն Պա­թում ու­ղար­կո­ւած Անդրկով­կա­սեան ­Սէյ­մի կա­ռա­վա­րա­կան պա­տո­ւի­րա­կու­թեան հայ մաս­նա­կից­նե­րուն՝ այ­լեւս ար­դէն իբ­րեւ…