Նորութիւններ

Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ Դեյվիդ Ուորներին

Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ, Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին: Ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ Դեյվիդ Ուորների գործադրած ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը: «Կարծում եմ, այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Արցախում վերջին տարիներին, վկայում են…

Մամլո հաղորդագրություն

Մոսկվայի Հայ դատի եւ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակները համատեղ, սույն թվականի հունիսի 4-ին, ժամը 11:00-ին, «Ռուս հայկական համագործակցություն» կազմակերպության մամլո սրահում, կազմակերպում են կլոր-սեղան քննարկում՝ Հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանումը ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում թեմայով: Կլոր սեղանին մասնակցելուն հրավիրված են ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներ, վերլուծաբաններ ինչպես նաեւ հայկական թեմաները լուսաբանող ռուս փորձագետներ: Կլոր սեղանի…

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը

Սիրեի հայրենակիցներ, Վերջին երկու օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության եւ ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է եւ սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարեւորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիների իրավունքների իրացումը: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե՛ իշխանությունների եւ թե՛ հասարակության համար: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի ԿԿի Ներկայացուցիչ Տարօն Տէր Խաչատուրեանի Խօսքը

1918 Մայիս 28ի, այսինքն՝ մեր Առաջին Հանրապետութեան հարիւրամեակի անհուն հպարտանքին առիթո՛վ է որ հաւաքուած ենք այս գիշեր, այստեղ: Պատկերացուցէք, որ Հայոց Ցեղասպանութենէն երեք տարիներ ետք, Սարդարապատեան խոյանքներով կերտուած, Հայաստանի՝ թէեւ կարճ, սակայն իր տարողութեամբ մեր ազգին համար բախտորո՛շ անկախութեամբ ամրագրուած Հանրապետութեան հարիւրամեակն է այսօր: Առանց տարակուսանքի կը հաստատենք՝ պանծալի՛ թուական մըն է մեր նորագոյն պատմութեան…

Որոշակի խուճապային տրամադրություն կա, դրա համար փորձում են գները բարձրացնել

Հիմա որոշակի խուճապային տրամադրություն կա, դրա համար փորձում են գները բարձրացնել: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով «Երևան Սիթի»-ում մոտ 20 տոկոսով մսամթերքի թանկացման փաստին: Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի սուպերմարկետների սպառնալիքը, որ եթե իրենք մտնեն հարկային դաշտ, գները կաճեն, գյուղնախարարը պատասխանեց, որ պետության հետ որևէ մեկն իրավունք չունի սպառնալիքի…

Նախարարը հորդորում է սուպերմարկետների կառավարիչներին զերծ մնալ գնագոյացման վրա ազդող հայտարարություններից

ՀՀ կառավարությունը սպասում է թանկացումների հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներին իր հետագա քայլերն իրականացնելու համար։ Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ «Հաշվի առնելով, որ հարցը ՏՄՊՊՀ գործառույթների դաշտում է, առաջին հերթին՝ պետք է սպասենք իրենց ուսումնասիրություններին, նրանք ունեն նաև ազդեցության հնարավորություն, այսինքն՝…

Ֆրանսահայ համայնքը դրական է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին

Ֆրանսահայ համայնքը շատ դրական է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ ժողովրդական պայքարի արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությանը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Կարող եմ ասել, որ հայկական աշխարհը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մեջ շատ լավ ընկալեց այս փոփոխությունը, այն անհրաժեշտ էր: Երբ հայ ժողովուրդը…

Երեխաները գյուղնախարարությունում

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախարարությունում հյուրընկալեց աշխատակիցների երեխաներին՝ նրանց նվիրելով խորհրդանշական ցորենի սերմերով փոքրիկ պարկեր։ -Մենք որոշեցինք այս խորհրդանշական նվերն ընծայել մանուկներին` ցորենի սերմեր, ցորենի հատիկներ… Այս սերմի մեջ ամբարված է կյանքի խորհուրդը, երկրի ուժը: Մանուկները մեր ապագան են, երկրի ուժը, և, իրենց հետ տանելով կյանքի այս խորհրդանիշը, այն աճեցնելով,…

«Ապառաժ»ի խմբագրական. Հայկական պետականության վերականգնման հարյուրամյակ

Հայոց պետականության վերականգնումից անցավ 100 տարի: Հայաստանի Հանրապետությունը 100 տարեկան է: Թեեւ այս 100 տարին բաժանվում է երեք հանրապետությունների ժամանակաշրջաններով, սակայն, 100 տարի է, որ բացարձակ իրողություն է Հայկական պետությունը: Ինչքան անցնում է ժամանակը, այնքան ավելի է շեշտվում այն օրերին պետականության վերականգնման կարևորությունը եւ անհրաժեշտությունը: Հաճախ հնչում է այն տեսակետը, որ Հայաստանի Հանրապետության հռչակումը հետեւանքն…