Հ.Յ.Դ. Մամուլ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետ Հարիրիի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Րաֆֆի Աշգարեան, երէկ այցելեց վարչապետ Սաատ Հարիրիի: Հանդիպումէն ետք երեսփոխան Յ. Բագրատունի յայտնեց, որ հանդիպումին ընթացքին Կեդրոնական կոմիտէն ողջունած է վարչապետ Հարիրիի` իր հրաժարականը յետս կոչելու կեցուածքը, որ կարելի է նկատել ընդառաջում…

Ակնկալում ենք ավելի արդյունավետ փոփոխություններ

ԱԺ-ում քննարկվում է 2018 թվականի բյուջեի նախագիծը: ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ բյուջեի նախնական տարբերակի շուրջ իրենց տեսակետը հայտնել են: «Ասել ենք, որ դիտարկում ենք բյուջեն իբրև տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող, որոշ չափով գոտիները ձգող և հետագա զարգացումներին պատրաստվող: Կա վստահություն կառավարության բարեփոխումների նկատմամբ: Լիահույս ենք, որ նույնիսկ…

Պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված տոնակատարույթունների նախապատրաստական աշխատանքներ

Դեկտեմբերի 5-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հրավերով տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցում էին Կենտրոնական կոմիտեի անդամներ, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, «Ապառաժ» թերթի խմբագիր Արա Պուլուզյանը: Հանդիպման քննարկման հիմնական թեման հայոց պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցն էր: Նշվեց, որ անհրաժեշտ է կապ…

Հալէպի Մէջ ՀՄԸՄ-ի 100-Ամյակի ՁԵռնարկներուն Մեկնարկը Կատարուեցաւ

Հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեանի, կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան, նախաձեռնութեամբ ՀՄԸՄ-ի 100-ամեակի Կեդրոնական Յանձնախումբին, Շաբաթ, 25 Նոյեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7:00-ին ԱՄԺ Տան «Լ.Շանթ» սրահէն ներս ՀՄԸՄ-ի 100-ամեակի ձեռնարկներուն մեկնարկի հանդիսութիւնը տեղի ունեցաւ: Ձեռնարկին ներկայ էին Սուրիոյ խորհրդարանի անդամ ժիրայր Րէիսեան, Ազգ. Վարչութեան անդամներ, ՀՄԸՄ-ի Շրջ. Վարչութեան…

Առաջադեմ Առաջին հանրապետությունից մեկ դար անց ժամանակն է Հայաստանում քրեականացնել ընտանեկան բռնությունը

Րաֆֆի Արտալճյան Հոդվածի հեղինակը ֆինանսների և տեխնոլոգիաների մասնագետ է և սփյուռքահայ քաղաքական գործիչ, ով անկախացման տարիներից ի վեր Հայաստանում զբաղվել է հասարակական ձեռներեցությամբ: Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի և Չիկագոյի համալսարանի Բութի բիզնեսի դպրոցի շրջանավարտ է: Առաջադեմ Առաջին հանրապետությունից մեկ դար անց ժամանակն է Հայաստանում քրեականացնել ընտանեկան բռնությունը Մայր Հայաստանը՝ Երևանի թերևս ամենաբարձր արձանը, իր…

Կայացել է ՀՅԴ ՀԵՄ-ի եռօրյա սեմինարը

Պռոշյանում կայացել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Երևան մարզի սեմինարը: Դեկտեմբերի 1-3-ը կայացած եռօրյա սեմինարի ընթացքում տարբեր թեմաներով դասախոսություններ, զրույց-քննարկումներ են եղել քաղաքական մի շարք թեմաների, Մադրիդյան սկզբունքների, Ջավախքի ու ջավախքահայության ներկա կացության մասին: Սեմինարի ավարտին Պռոշյանի պանթեոնում տեղի է ունեցել խոստման արարողություն, որի ընթացքում 10 նորագիրներ միացել են ՀՅԴ ՀԵՄի մեծ ընտանիքին։ yerkir.am

«Դաշնակցություն» խմբակցության հետ քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանի և Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը: Խմբակցության անդամների կողմից հարցեր են տրվել Ազգային Ժողով ներկայացված ԱՀ 2018թ. բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ: Կառավարության հետ քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության անդամները հնչեցրել են չօգտագործվող բնակֆոնդի…

Կարագի գնի բարձրացման պատճառները

ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունը Յուրաքանչյուր տարի մեր հանրության մոտ արդարացի դժգոհություն է ձևավորվում մի շարք սոցիալական նշանակության ապրանքների թանկացման ժամանակ, մասնավորապես՝ կարագի, մսի, շաքարավազի, ձվի և այլն: Չնայած այն հանգամանքին, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում միջին գնաճային ճնշումը կազմել է 1 տոկոս, այնուամենայնիվ, մեր հասարակությունը չափազանց զգայուն…

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ Ադրբեջանի մի շարք փաստարկներ չեզոքացվեցին

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություններ է տալիս ԵՄ-ի հետ խորացնել նաև տնտեսական հարաբերությունները: Միաժամանակ, նա Tert.am-ի հետ զրույցում համաձայնեց այն տեսակետի հետ, որ շրջանակային համաձայնագրում տնտեսական հատվածը՝ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ համեմատած, ավելի քիչ է: Ռուստամյանը գտնում է,…

«Հայրենիք»ի խմբագրական. Թալիշ… Օճախ եւ պատնէշ

Շինարարութեան յատուկ ձայներ, որոնց մերթ ընդ մերթ կը միանայ թռչնազգիներու ճռուողիւնը: Այսպէս՝ ծիծեռնակը վերստին կը շինէ իր բոյնը: Տարեվերջէն առաջ իսկ, Մարտակերտ շրջանի Թալիշ գիւղին բնակիչը պիտի վերադառնայ «տուն, քաղցր տուն», վերստին մշակելու եւ հերկելու իր հողը, վերստին արածելու իր հօտն ու երամակը: Այսպէս, ծխնելոյզէն պիտի ճախրի մուխը, յաւելեալ փայլք մը տալով Մռաւ լերան արեւելեան…