Հ.Յ.Դ. Մամուլ

Մուրադ Փափազյանը պատմական որակեց Ժորժ Քեփենեկյանի ընտրությունն այս պաշտոնում

Ժորժ Քեփենեկյանը ֆրանսիական Լիոնի նոր քաղաքապետն է: Լիոնի քաղաքային խորհուրդը քիչ առաջ այդ պաշտոնում ընտրեց հենց հայ թեկնածուին: Խորհրդի 72 անդամից նրա թեկնածության օգտին քվեարկեց 49-ը: 67-ամյա հայ գործիչը հաջորդեց Լիոնը 2001 թվականից ղեկավարած Ժերար Կոլոմին, որն էլ Ֆրանսիայի նոր ձեւավորված կառավարությունում արդեն նշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնում: Հաղորդվում է, որ Լիոնի քաղաքապետի պաշտոնը…

Ակնարկ. Անթափանցելի Սահմաններ Եւ Ներքին Ապահովութիւն

Լիբանանեան բանակը կը նախապատրաստուի Արսալի ճակատամարտին: Որոշ ժամանակէ ի վեր արդէն Լիբանանի զինեալ ուժերը բազմաթիւ յաջող գործողութիւններով կը շարունակեն կանխարգիլել ահաբեկչութեան թափանցումը Լիբանան: Տարածաշրջանի զինուորական իրադարձութիւնները կը յուշեն, որ երբ սահմանները թափանցելի դառնան, երբ ոտնձգութիւնները շատնան, ահաբեկիչներու ելումուտը հեզասահ կը դառնայ եւ իրողապէս խնդրոյ առարկայ կը դառնայ որեւէ երկրի տարածքային ամբողջականութիւնը: Սահմաններու անսասանութիւնը երկրի գերիշխանութեան…

Ակնարկ. Քաղաքական Պահու Հասունացման Տեսութիւնը

Ազրպէյճանի ռազմական յանցագործ ըլլալու դիմագիծին մասին հաստատումները սկսած են հնչել միջազգային կառոյցներու մէջ: Ապրիլեան պատերազմի ընթացքին կատարուած բարբարոսութիւններուն մասին թէ՛ Արցախի եւ թէ՛ Հայաստանի Հանրապետութեան համապատասխան գերատեսչութիւնները դիւանագիտական ներկայացուցչութիւններու եւ միջազգային կառոյցներու ուղարկած էին թղթածրար Ազրպէյճանի կողմէ ի գործ դրուած ամէնէն անմարդկային վայրագութիւններուն: Փաստացի այս տուեալները, լուսանկարները եւ պատերազմական օրէնքները գլխիվար շրջող բոլոր աքթերուն համարժէք…

«Ապառաժ»-ի խմբագրական. Համագործակցությունն անշրջելի է

2017 թվականի հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության նախագահի ընտրության օրն է: Այս նախագահական ընտրությունները կատարվելու են Ազգային ժողովի միջոցով: Անկախ Արցախի պատմության մեջ սա երկրորդ անգամն է, որ Ազգային ժողովն ընտրում է Հանրապետության նախագահ: Այս նախագահական ընտրությունները կարելի է համարել անկյունադարձային՝ 2017 թվականի փետրվարին Արցախի ժողովրդի հավանությանն արժանացած Սահմանադրությանն անցնելու տեսակետից: Այժմ, արդեն իսկ առարկայորեն կարող…

Յամեցող հակադաշնակցականութիւնը

(ՍԱՄՈՒԷԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ ՊԱՐԱԳԱՆ) Մինչ մեր ժողովուրդը Հայաստանի մէջ եւ Սփիւռքի տարածքին կը պատրաստուի մեծ շուքով նշելու Հայաստանի Հանրապետութեան հարիւրամեակը, հայրենի որոշ պետական այրերու, քաղաքական շրջանակներու եւ մտաւորականներու մօտ նշմարելի կը դառնայ մեր անկախ պետականութեան կայացումը լիարժէք կերպով չընկալելու եւ մեր հանրապետութեան հիմնադիր սերունդի բախտորոշ դերակատարութիւնը նսեմացնելու դատապարտելի երեւոյթները։ Ազգայնօրէն մտահոգիչ պէտք է ըլլայ նման վերաբերմունք…

Երկու տասնյակից ավելի երիտասարդներ դաշնակցականի երդում տվեցին

Այս օրն առանձահատուկ էր երկու տասնյակից ավելի դաշնակցական երիտասարդների համար: Նրանք հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու երդում են տվել Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի շիրմին: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանի Կեդր. Դրամատունը Լուր Չունի, Որ Գալ Տարի Հարիւրամեակ է

Քանի մը օր առաջ, 11 Յուլիսին, Հայաստանի Կեդրոնական դրամատունը յայտարարեց, թէ որոշած է յառաջիկայ տարի հրապարակել նոր թղթադրամներ, որովհետեւ «ՀՀ գալիք տարի նշելու է դրամաշրջանառութեան՝ ՀՀ ԴՐԱՄի ներդրման 25ամեակը, որի ընթացքում ձեւաւորուել են աւանդոյթներ, որոնք օրինակելի եւ ուսուցանելի են դարձել նաեւ միջազգային մակարդակում»։ Կեդր. դրամատունը կ’աւելցնէ, որ ներկայիս գոածածուող 2րդ սերունդի թղթադրամները «աստիճանաբար իրենց տեղը…

Փորձառու մարդիկ անհրաժեշտ էին անցումային խնդիրները կարգավորելու համար

Լևոն Մկրտչյանը՝ ՀՅԴ մարզպետների փոփոխության մասին «Մարզպետներն անցել են այլ աշխատանքի։ Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք, կամ չպահենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով դաշնակցական մարզպետների փոփոխությունը։ Ըստ նրա՝ 1 տարվա…

Ժամանակավոր դժվար իրավիճակից դուրս գալու ելքերն արդեն երևում են

«Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության հերթական այցն էր Արցախի հանրապետություն աննախադեպ ձևաչափով՝ բոլոր մշտական հանձնաժողովների ղեկավարների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը: «Յուրաքանչյուր հանձնաժողով իր զուգահեռ հանձնաժողովի հետ աշխատանք կատարեց, պլանավորեց հետագա անելիքները, խմբակցություններն…

Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբի կազմում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հանդիպեց ՀՅԴ Արցախի ԿԿ և ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ: Աղվան Վարդանյանը ներկայացրեց այցի նպատակը, տեղեկացրեց Արցախի պաշտոնական շրջանակների հետ տեղի ունեցած հանդիպումների մասին: Քննարկվեցին ՀՀ և Արցախի ներքին քաղաքականությանը վերաբերող մի…