Հ.Յ.Դ. Մամուլ

Մեր Անժամանցելի Պարտաւորութիւնը

Հայաստանի անկախ պետականութեան հոյակերտման մեծ հաիւրամեակի սեմին, քաղաքամայր Երեւանի իշխանութիւնները յայտարարած են նախագծային մրցոյթ Արամ Մանուկեանի յուշարձանը կանգնելու օրինակելի առաջադրութեամբ։ Մեծ ոստիւն մըն է ասիկա մեր պետականութեան հարազատ արմատներուն վերադառնալու եւ պատմական ճշմարտութիւնը սերունդներու յիշողութեան մէջ ամրագրելու իր էական մտատեսիլով։ Կը շնորհաւորենք քաղաքապետ Տարօն Մարգարեանն ու բոլոր անոնք, որոնք կրցան այս նախաձեռնութիւնը իրականութեան վերածել յաղթահարելով…

Ուխտավայրը

Ժողովուրդները պատմութիւն կը կերտեն միայն այն ատեն երբ ունին արժանի առաջնորդներ, որոնք պատրաստ են ամենէն դժնդակ պայմաններու տակ իսկ առաջնորդելու սեփական ժողովուրդը՝ անսակարկ նուիրումով եւ գիտակցական զոհողութեամբ։ Մեր պատմութիւնը վկայ, որ մեր ժողովուրդը ունեցած է այդ առաջնորդները։ Նայինք մեր անցեալին, մանաւանդ մեր յեղափոխական անցեալին, ուր պիտի տեսնենք հպարտօրէն տողանցող շարքը մեր ազգային հերոսներուն եւ առաջնորդներուն։…

Վնասակար Են Թէ՛ Լալկանութիւնը Եւ Թէ՛ Յոխորտալը

ԵՐԿՈՒՔՆ ԱԼ ՄԵԶ ԽՈՑԵԼԻ ԿԸ ԴԱՐՁՆԵՆ Հարցը կը վերաբերի դիմատետրային միջավայրին։ Աւելի մասնայատուկ կերպով՝ հայ ֊ ատրպեճանական սահմանագծին վրայ պարբերաբար տեղի ունեցող բախումներու արձագանգներուն՝ դիմատետրի միջավայրէն ներս։ Արձագանգներ, որոնք բնականաբար չեն սահմանափակուիր միայն էլեկտրոնիկ աշխարհին մէջ։ Վերջին օրինակը մօտաւորապէս շաբաթ մը առաջ սահմանագիծին տեղի ունեցած արիւնալի միջադէպն էր, որ խլեց չորս հայ զինուորներու կեանքերը։ Կասկած…

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում է Յորիս Պոշետը

Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշետը: Սենատորին ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը եւ հանձնախմբի գրասենյակի եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը: Արցախի հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ողջունելով սենատորի այցն Արցախ, նշել է, որ Եվրոխորհրարանի հետ բարեկամության հանձնախումբը…

Ակնարկ. Պաքու Կը Կրակէ ԵԱՀԿ-ի Ուղղութեամբ. Հասցէականէն Դէպի Պատժելիութիւն Անցումի Անհրաժեշտութիւնը

Արցախի եւ Ազրպէյճանի սահմանագիծին վրայ միանգամայն երեք եւ ապա չորրորդ զոհ տալը ցնցիչ է անշուշտ եւ խորագոյն ցաւի կ՛առաջնորդէ համայն հայկական աշխարհը: Վերջին շրջանին նկատելի էր, որ շփման գիծի երկայնքին հայկական կողմը դիրքերը օժտած էր ռազմական արհեստագիտութեան համարժէք սարքերով, պաշտպանունակութեան աստիճանաչափը բարձրացնող եւ հակառակորդի շարժումներուն մինչեւ խորերը դիտարկող տեսանելիութեան գործիքակազմերով: Այս իրողութիւններուն իբրեւ անմիջական արդիւնք…

«Ապառաժ»ի խմբագրական. Ելնելով պետության գոյության փաստից

Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձությունները բավականին արագ զարգացումներ արձանագրեցին: Կարծես թե նախօրոք ծրագրված սցենարով Քաթարը հայտնվեց արաբական աշխարհի խորթ եղբոր դերում: Հիմնական մեղադրանքը թեև միջազգային ահաբեկչությանը նյութական միջոցներ հատկացնելն էր, սակայն խորքում Թրամփի` տարածաշրջան այցելության շեմին Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հասցեին հնչեցված իրանամետ հայտարարությունն էր: Մյուս կարևորագույն իրադարձությունը Թեհրանում տեղի ունեցած…

Փոխվենք, որ օրհներգը չփոխենք

Շառլ Ազնավուրն անվիճելի մեծություն է, աշխարհահռչակ հայ, որի խոսքը գետնին գցել, չհարգել, չլսելու տալ չի լինի: Մյուս կողմից էլ՝ մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ պաշտում ենք մեր մեծերին: Ահավասիկ, մենք Գարեգին Նժդեհի, Հովհաննես Թումանյանի, Չարենցի, Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու հետնորդն ու ժառանգորդն ենք: Բայց, ցավոք, մեր կոչումն ու միսիան հենց ժառանգորդ լինելով…

Քարոզչական Պատեհապաշտութիւն, Քաթար Եւ Հայաստան

Մ. Արեւելքի եւ տարածաշրջանի զարգացումները այսօր քարոզչական ուժեղ լուսարձակներու տակ են։ Քաթարի նկատմամբ Ս. Արաբիոյ ու իր մանր ֊ մունր վասալներուն կողմէ որդեգրուած պատժամիջոցներու «հիմնաւորումները» նոյնիսկ խաշած հաւը կրնան ծիծաղեցնել։ Չակերտեցինք «հիմնաւորումներ» բառը, որովհետեւ մինչ անցնող առնուազն 5 տարիներու ընթացքին Ս. Արաբիա եւ Քաթար ձեռք ձեռքի տուած առնուազն 7 ֊ 8 միլիառ տոլար ծախսեցին ՏԱՀԵՇի…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Հալեպում հանդիպել է հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հինգշաբթի, 8 Յունիս 2017-ին, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի ներկայութեամբ Հալէպի հայկական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն միջեւ հանդիպում մը տեղի ունեցաւ: Հանդիպման ընթացքին, Մարգարեան անդրադառնալով Սուրիոյ պատերազմի եօթ տարիներուն սուրիահայութեան ծաւալած աշխատանքներուն ըսաւ. «Սուրիոյ մէջ պատերազմի առաջին օրերէն իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօն Սուրիահայութեան Շտապ Օգնութեան Վերականգնումի Մարմնի կազմութեան նախաձեռնեց: Անցնող եօթ տարիներուն, մեր կազմակերպութիւնը փորձեց…

Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում։ Այդ մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։ «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» եւ Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաեւ Թուրքիային՝ հետեւել…