Հ.Յ.Դ. Մամուլ

Եթե պատգամավորին չխոչընդոտելու պահանջը պետք է լինի հակահեղափոխություն, ես հակահեղափոխական եմ

Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների նախագծի թեմային: «Մեր երեք ուժերը հարվածի տակ են, մեզ նորից բաժանում են հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Այս ձեւով չի կարելի գնալ ընտրությունների: Նույնը արեցին ավագանու ընտրություններին` բաժանելով սևի ու սպիտակի: Նորից դառնալու է այն, որ այստեղ բոլորը…

Նախքան արտահերթ ընտրությունների գնալը անհրաժեշտ է կատարել երեք կարևոր քայլ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ ՀՅԴ-ն «վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժամադրություն չի ստացել՝ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար»։ Ըստ նրա` իրենք միշտ ասել են ու շարունակում են մնալ այն տեսակետին, որ իրենք կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դեմ են դրանց անհապաղ անցկացմանը: «Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն…

«Ապառաժ»-ի խմբագրական. Բուռն քննարկումներ

Սեպտեմբերի 25-ից սկսած՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում արցախյան հարցի շուրջ քննարկումներն ու հայտարարությունները բուռն էին: Նախ, սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժնում ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ հարցը Արցախի Հանրապետության կարգավիճակը եւ անվտանգության հարցն է լինելու: Միաժամանակ, Ադրբեջանին կոչ…

Խմբագրական. Ժամանակի Ճշդումը՝ Ընդհանուր Յայտարարով

Երեւանի քաղաքապետական ընտրութիւններու ընդհանուր համապատկերէն ետք աւելի պարզ կը դառնայ, որ կայ շտապողականութիւն` խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները կազմակերպելու: Սահմանադրական կարգը արտահերթ ընտրութիւններու որոշման համար ներառած է հետեւեալ յօդուածը Յօդուած 92. Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնը. 1. Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնը տեղի կ՛ունենայ Սահմանադրութեան 149-րդ յօդուածին 3-րդ մասով, 151-րդ յօդուածին 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանուած պարագաներուն Ազգային ժողովի…

Ով է Դաշնակցականը. Դաշնակցականի Մերօրեայ Առաքելութիւնը Հայրենիքում

ՆՈԷԼ ՄԻՆԱՍԵԱՆ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան բազմաթիւ մտաւորականներ, ղեկավար դէմքեր եւ տեսաբաններ տարբեր ժամանակաշրջաններում փորձել են բնորոշել դաշնակցական մարդու կերպարը, նրա կազմակերպական, գաղափարական եւ բարոյական յատկանիշները՝ մի խօսքով դաշնակցականի դիմագիծը: Հաշուի առնելով այն փաստը, որ որեւէ կազմակերպութեան առաջադրած նպատակի իրագործումը եւ գործունէութեան արդիւնաւէտութիւնը ուղղակիօրէն շաղկապուած է մարդկային որակեալ գործօնի հետ, բնական է յեղափոխական եւ քաղաքական պայքարի…

Պատմական ալպոմի մը յանձնումը Հ.Յ.Դ. Երեւանի պատմութեան թանգարանին

Պատ­մու­թիւ­նը եւ պատ­մա­կան դէպ­քե­րը բա­րո­յա­կան ծան­րու­թիւն ու­նին մեր կեան­քին մէջ, ո­րով­հե­տեւ կը շնչա­ւո­րեն մեր ա­պա­գան ու ի­րենց թե­լադ­րա­կա­նու­թեամբ կը դաս­տիա­րա­կեն սե­րուն­դը: Ար­ձա­նագ­րե­լի այս­պի­սի ե­ղե­լու­թեան մը կեն­դա­նի օ­րի­նա­կը կը հան­դի­սա­նայ Հ.Յ.Դ. Բիւ­րո­յի ան­դամ, խմբա­գիր, գրող, ու­սու­ցիչ-դաս­տիա­րակ ու ազ­գա­յին գոր­ծիչ ընկ. Գաբ­րիէլ ­Լա­զեա­նի կող­մէ ­Գա­հի­րէի մէջ պատ­րաս­տո­ւած ու տպագ­րո­ւած Հ.Յ.Դ. պատ­մու­թեան լու­սան­կար­չա­կան փաս­տագ­րա­կան ալ­պո­մը: Ալ­պո­մին մէջ ընդգր­կո­ւած…

ԱԺ արտահերթ ընտրություններին կողմ ենք, բայց ոչ այսքան անհապաղ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշում է, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ են արտահայտվել, բայց ոչ` անհապաղ ընտրություններին: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Մենք ժամկետների հետ ունենք շատ հստակ մոտեցում, կան անհրաժեշտ քայլեր, որոնք կատարելու համար պետք է բավարար ժամանակ հատկացվի, մենք այդ անհրաժեշտ քայլերի մասին խոսել ենք: Հիմա բանակցություններին…

ԱՄՆ կոնգրեսականը Հայ դատի հանձնախմբի հետ քննարկել է «Ինջիրլիք» ռազմաբազայից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դեվին Նունյեսը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու հարցը: Այս մասին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: «Հանդիպման ընթացքում քննարկվել են կարեւոր հարցեր՝ սկսած Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումից, մինչեւ Թուրքիայում մեր «Ինջիրլիք» ռազմական բազայից որոշ գործառույթներ այլ վայր տեղափոխելու…

Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներին

ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Սեպտեմբերի 29-ին հյուրընկալել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին, Միկայիս Գիորգալասին և Կիպրոսից ՀՅԴ ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում էր Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: Նախարարը ողջունել է պատվավոր հյուրերին և հույս հայտնել, որ բարեկամական հարաբերություններից զատ կհաջողվի հաստատել…

Ակնարկ. Ռազմական Արդիւնաբերութեան Շուկան Աշխուժ Պահելու Համար

Պաշտօնական Պերլինը պարզ դարձուց, որ Գերմանիոյ, Ֆրանսայի, Ռուսիոյ եւ Թուրքիոյ վեհաժողովը, նուիրուած սուրիական Իտլիպի իրավիճակին, պիտի կայանայ հոկտեմբերին: Վեհաժողովի այս լրատուութիւնը ինքնին կը նախանշէ, որ սուրիական հակամարտութեան գլխաւոր հանգոյցին` Իտլիպի ճակատագիրի որոշումը Թեհրան-Մոսկուա առանցքէն կը տեղափոխուի միջազգային հարթութիւն` նկատի ունենալով, որ այսպիսով բանակցութիւններուն մէջ կը ներգրաւուին Եւրոպայի ամէնէն հզօր պետութիւնները եւս: Պէտք չէ շտապել նկատելու…