Հ.Յ.Դ. Մամուլ

Հայ Դատը Կոչ Կ՛ընէ Դիմելու Թրամփին՝ Հայաստանին Աջակցելու Հարցով

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ կ՛ընէ ամերիկահայութեան, որ Միացեալ Նահանգներու նոր նախագահ Տանըլտ Թրամփին դիմէ, Հայաստանին եւ Արցախին աջակցութիւն ապահովելու նպատակով։ Այս նպատակին համար, Հայ Դատի կայքին վրայ պատրաստուած է Սպիտակ տան ուղարկուելիք նամակ մը, որուն մէջ լուսարձակի տակ կ՛առնուին ամերիկահայութիւնը յուզող հարցեր, ներառեալ՝ հայ-ամերիկեան յարաբերութիւններու սերտացում, Արցախի անկախութեան եւ ապահովութեան երաշխաւորում, ինչպէս նաեւ՝…

Ակնարկ. Համաձայնեցուած Յայտարարութիւններու Տրամաբանութիւնը

Ասթանայի բանակցութիւններու նախօրեակին Սուրիոյ կառավարական պատուիրակութիւնը գլխաւորող` ՄԱԿ-ի մօտ Սուրիոյ մնայուն դեսպան Պաշշար Ժաաֆարիի յայտարարութիւնը լուսարձակներ կը խլէ. ըստ Ժաաֆարիի, «Թուրքիան Սուրիոյ գերիշխանութիւնը ոտնահարող, ահաբեկչական կազմակերպութիւններուն աջակցող եւ խաղաղ լուծումը արգելակող պետութիւն մըն է, հետեւաբար անոր հետ երկխօսութիւն պիտի չկատարենք»: ՄԱԿ-ի մօտ Սուրիոյ մնայուն դեսպանին, այսինքն` պաշտօնական Դամասկոսին նախապայմանային այս մօտեցումը բաւական կարծր է եւ…

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամը ընտրվել է ավստրալական նահանգի վարչապետ

ԱՄՆ Հայ Դատի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է ընտրվել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամ Գլեդիս Բերեջիքլյանը՝ փոխարինելով Մայք Բերդին: Հայ Դատի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 46-ամյա Բերեջիքլյանը ներկայացնում է նահանգի «Ազատական» կուսակցությունը: Նա դեռ երիտասարդ հասակում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ավստրալիայի հայկական համայնքի կյանքին, եղել է Հայ Մարմնակրթական…

Քաղաքականացում՝ Փոխան Հայապահպանումի

Ստիպուած ենք այս հին (բայց օրին լուծուած) վէճին անգամ մը եւս անդրադառնալու, իբրեւ ամբողջական թղթածրար: Սփիւռքը ապրող, կենսունակ եւ յարափոփոխ է՝ իր իրագործումներով եւ ձախողութիւններով: Անիկա ապրող օրկանիզմ մըն է՝ իր առողջ ու «հիւանդ» յատկանիշներով: Նաեւ տրուած ըլլալով, որ Սփիւռքը զերծ չէ համաշխարհային եւ հայաստանեան զոյգ թատերաբեմերու զարգացումներէն, անիկա կ՛ազդուի այդ բոլոր փոփոխութիւններէն, որոնք տեղի…

Սուրիոյ Պատերազմ.- Ասթանա՝ Աւարտին Սի՞զբը, Թէ Չաւարտող Սկիզբ Մը

Յունուար 12-ին Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարութեան խօսնակը յայտարարեց, որ սուրիական տագնապի լուծման նպատակով բանակցութիւններու նոր փուլը տեղի պիտի ունենայ Յունուար 23-ին, Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայի մէջ: Նախաձեռնութիւնը հետեւանք էր Հալէպի ճակատամարտին պետական ուժերու յաղթանակին՝ քաղաքի արեւելեան թաղամասերէն հակապետական ուժերու հեռացումով եւ Դեկտեմբեր 22, 2016-ին յայտարարուած զինադուլով: Բանակցութիւններու փուլը Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմանի նախաձեռնութիւն է: Երեք մրցակից ուժեր, որոնց…

«Հայրենիք»ի խմբագրական. Փայլան…փայլք եւ պատիժ

Յունուար 12-ին, Թուրքիոյ խորհրդարանին մէջ սահմանադրական փոփոխութիւններու վերաբերեալ նախագիծի քննարկումին ընթացքին, ականատես եղանք հրմշտուքի եւ թոհուբոհի զանազան հոսանքներու պատկանող երեսփոխաններու միջեւ ծագած սուր վիճաբանութեան առթիւ: Զարմանալին այն է թէ, հազիւ 24 ժամ ետք, յաջորդ օրն իսկ, այդ միեւնոյն խնդրահարոյց տիպարներուն մեծ մասը, այս անգամ միասնաբար կը բողոքէին ու կը «քարկոծէին» քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան անդամ,…

Յեղափոխական Դաշնակցութիւնը Յեղափոխականութեան Աղբիւր

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան անուան մէջ, յեղափոխական բառը ունեցած է եւ միշտ ալ պիտի ունենայ բազմերես իմաստ ու պիտի ընկալուի իբրեւ մնայուն պատգամ, որովհետեւ ինչպէս արդարատենչ ու պահանջատէր այլ ժողովուրդներու համանման կուսակցութիւններն ու կազմակերպութիւնները, Դաշնակցութիւնն ալ հայութեան կեանքին մէջ յեղաշրջում յառաջ բեaրաւ ուժական, գաղափարական, ընկերային, մշակութային, քաղաքական, քարոզչական եւ, մէկ խօսքով, հաւաքականութեան կեանքի բոլոր ոլորտներուն…

Յուրաքանչյուրը քեզ յուրովի է հիշում

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի նամակը Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ Սիրելի Հրանտ, Դժվար է հավատալ, որ արդեն տասը տարի է՝ դու մեզ հետ չես մարմնապես։ Դժվար է հավատալ, որովհետև դու այլապես միշտ էլ ներկա ես եղել այս տասը տարիներին․ քո մասին, գաղափարներիդ, ասածներիդ և չասածներիդ մասին այնքան է խոսվել և խոսվում է, որ դժվար է…

Մենք քարոզչական աշխատանք ենք ծավալելու համապատասխան ձեւաչափով

20 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է «Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին» օրենքը: Այս թեմայի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի հետ: -«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ քվեարկեց Սահմանադրության նոր նախագծին: Կառույցի ներկայացրած ո՞ր առաջարկների ընդունման…

Մոսկվան զգուշացնում է Մինսկին եւ վիժեցնում արտահանձնումը

Ադրբեջանի արտգործնախարարի հետեւյալ հայտարարությունը հատուկ դիտարկման եւ վերլուծման անհրաժեշտության առաջ է կանգնել. «Միանգամայն համոզված եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ամենայն լրջությամբ, ստատուս քվոն կփոխվի, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը և կապահովվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը»։ Սա պաշտոնական Բաքվի կողմից մեղադրանք եւ ամբաստանություն է ուղղված Մոսկվային, հետեւյալ պարզ տրամաբանությամբ։ Նախ այն, որ ՌԴ-ն մինչ այժմ…