
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ներկայացված 5 խմբակցություններից 2-ը կողմ են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկված՝ նախագահական մոդելին անցում կատարելու դրույթին, 2-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ վերապահումներ ունի ներկայացվածի վերաբերյալ: Կիսանախագահական մոդելից նախագահական մոդելին անցում կատարելու տարբերակին կողմ են ԼՂ ԱԺ մեծամասնություն կազմող «ժողովրդավարություն» ու «Հայրենիք» խմբակցությունները: Դեմ են՝ «Դաշնակցություն» ու «Վերածնունդ» խմբակցությունները, իսկ «Շարժում-88»-ը, թեև կողմ է…















