
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը: Տարածաշրջանում Իրանի ազդեցութեան զսպման, Իրանին մեկուսացնելու նպատակով Իսրայէլը քաղաքական լուրջ ակտիւութիւն է դրսեւորում՝ փորձելով մեծացնել ամերիկա-իսրայէլական հակաիրանական ալեանսի դաշնակիցների աշխարհագրութիւնը: Ռազմաքաղաքական այս հակամարտութեան ֆոնին, Կովկասի կտրւածքով, կրկին անգամ կտրուկ աճել է ադրբեջնական գործօնի…















