Հ.Յ.Դ. Մամուլ

Հայ Դատը Հետաքննութիւն Կը Պահանջէ՝ Իսրայէլէն Ատրպէյճան Արտածուող Զէնքերու Հարցով

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ ըրած է Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան, որ պաշտօնական հետաքննութիւն բանայ Իսրայէլէն Ատրպէյճան կատարուած հաւանական ապօրինի արտածումներուն հարցով, որոնք կրնան կապ ունենալ 2017ի Յուլիսին՝ իսրայէլեան անօդաչու սարքով մը Արցախի վրայ կատարուած յարձակումին հետ։ Արդարեւ, նշեալ յարձակումին ընթացքին կրնան գործածուած ըլլալ ամերիկեան արտադրութեամբ գործիքներ։ Նախարարութեան յղուած նամակին մէջ, Հայ Դատը…

Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց Փաշինյան-Պուտին հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենք

Շատ մտահոգիչ հայտարարություններ են կատարվում, և դա խոսում է այն մասին, որ առաջացել են ինչ-որ խնդիրներ մեր հարաբերություններում. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով Հայ-Ռուսական հարաբերություններին: «Ես կարծում եմ` մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր և նշանակալից են, որ ցանկացած խնդիր էլ պետք է ստորադասվի»,- նշեց նա: Միևնույն ժամանակ պատգամավորը…

Վահրամ Բալայանի հանդիպումները Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ

Արդեն տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 2-4-ը Արցախի Հանրապետության օրվա առիթով ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի հանձնախումբի հրավերով Լիբանանում էր գտնվում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը: Այցի ընթացքում Վահրամ Բալայանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» կոմիտեի հրավերով այցելեց Աղբալյան ակումբ եւ հանդիպում ունեցավ կոմիտեության ընկերների հետ։ Զրույցից հետո Վահրամ Բալայանը իր հրատարակած «Շուշի»…

Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագթնաժողովի հիւրընկալն է լինելու: Թեհրանի գագաթնաժողովը հետեւելու է նոյն ձեւաչափով, Սոչիում եւ Անկարայում կայացած գագագթնաժողովներին, որոնց արդիւնքում թէեւ լուրջ յաջողութիւններ արձանագրւեցին ահաբեկչութեան դէմ պայքարի գործում, այդուհանդերձ, դրանք չկարողացան հասնել Սիրիայում համապարփակ խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը, որը…

Փորձենք հաջողել փորձնական պիլոտային ծրագրի հարցում

Հայաստանը թե՛ թռչնամսի, թե՛ խոզի եւ թե՛ տավարի մսի առումով ինքնաբավ չէ, դեֆիցիտ կա: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի խոսքերով` «ուզենք, թե չուզենք, պետք է միս ներմուծենք«: Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախարար Արթուր Խաչատրյանի հետ: -Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում անցած տարվա ընթացքում նվազել է ցորենի բերքատվությունը: Հայաստանում…

Ակնարկ. Թրքական Շեղումներ` Մոսկուա – Անգարա – Թեհրան Առանցքէն

Միջազգային քաղաքականութեան մէջ ընդհանրապէս ընկալեալ օրինաչափութիւն է, որ տուեալ երկրի առաջին դիւանագէտը կը տարբերի իր հռետորութեամբ, յայտարարութիւններու ընթացքին օգտագործած պատուհան բաց ձգող ըսելաձեւերով, յաճախ երկիմաստ կամ բազմիմաստ ուղերձ փոխանցող հրապարակումով: Յաճախ ալ կը նկատուի դերերու բաշխում, երբ այս կամ այն երկրի գործադիր առաջին դէմքը կարծր յայտարարութեամբ կամ կամուրջ քանդող խօսքով հանդէս կու գայ, զուգահեռ կամուրջ…

Մի՛ Փորձէք

ՅԱՐՈՒԹ ՄԿՐՏԻՉԵԱՆ Վերջին 128 տարիներուն ընթացքին քիչ չեն եղած այն մարդիկը, որոնք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը նկատած են դաւաճան կուսակցութիւն. անոնցմէ շատեր փորձած են նոյնիսկ հայ ժողովուրդի գլխուն եկած բոլոր դժբախտութիւնները վերագրել Դաշնակցութեան: Դժբախտաբար, այսօր ալ կան անձեր, որոնք կը յամառին քննադատել մեր ազգային զարթօնքը կերտած այս կուսակցութիւնը: Փաստն այն է, որ վերջերս հակադաշնակցական պայքարը, Հայաստանէն…

Օսմանեան Արդի Կայսրութիւնը՝ Վիժելու Վրայ

ՄԱՐՏԻԿ ՄԱՏԷՆՃԵԱՆ Բոլորս կը յիշենք վերջին վեցամսեակին եւ յատկապէս նախորդ շաբաթներուն Թուրքիոյ հռետորական բարբանջանքները: Օրինակ՝ օր մը նախագահ Էրտողան յայտարարեց որ իսլամական խալիֆայութիւնը պիտի վերականգնեցնէ (արաբական երկիրներ դէմ արտայայտուեցան ծրագիրին): Ան նաեւ յատարարեց, որ «Թուրքիա շարունակութիւնն է Օսմանեան փառապանծ կայսրութեան (ուրեմն այսօրուան Թուրքիան իր նախնիներուն ոճիրին համար պարտադրաբար յանցաւոր է): Ապա ան զգայացունց յայտարարութիւն մը…

Հնարավո՞ր է, արդյոք, պատճառը հեղափոխությունից հետո Աղաբեկյանի մի քանի քննադատական հրապարակումներն էին

Մուշեղ Մուրադյան Մոտ չորս ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով Հայաստան էի ուղևորվում հեղափոխության ամենաթեժ պահին, ինձ մղող ուժը հայրենիքիս, հայրենակիցներիս ու իմ ունեցած արդարության ծարավն էր, ինչպես նաև հեղափոխության առաջնորդի ազնվության ու հայրենասիրության նկատմամբ ունեցած անվերապահ հավատը: Սակայն, այն ժամանակ մտքովս չէր կարող անցնել, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց, արդարության պակասի զգացումը պետք է…

Լսածին հավատանք, թե՞ տեսածին

Օրերս կարդացի, հետո կարդացածիս չհավատալով նաև ուշադիր լսեցի նոր Հայաստանում քաղաքացու հաջողության հասնելու ՆՈՐ բանաձևը, որը հռչակում է Հայաստանի նոր կառավարությունը. «… Հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ և թիկունք, ինչպես նաև լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել՝ յուրաքանչյուրի հաջողությունը կախված…