Հ.Յ.Դ. Մամուլ

«Լիզպոնի Մէջ Բոցավառած Ջահը Ձերն Է, Հայ Երիտասարդնե՛ր, Հատուցումի Ու Ազատագրութեան Կռիւը Ձեզ Կը Սպասէ»

Լիզպոնի Գործողութեան 32-Ամեակի Ձեռնարկին Հաստատեց Յակոբ Բագրատունի Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատունը խուռներամ եւ մարդաշատ էր երէկ` կիրակի, 26 յուլիս 2015-ի երեկոյեան ժամը 8:00-էն սկսեալ: Տարբեր տարիքի հայորդիներ փութացած էին իրենց յարգանքի տուրքը մատուցելու այն հերոս տղոց` Սիմոնի, Սագոյի, Վաչէի, Արայի եւ Սեդրակի, որոնք 32 տարիներ առաջ նահատակուեցան Հայ դատի ու պահանջատիրութեան ուժանակին ցնցումին հետ իրենց…

«Գագիկ Ծառուկեան» Բարեգործական Հիմնադրամը 100,000 Ամերիկեան Տոլարով Իր Մասնակցութիւնը Կը Բերէ Ազգային Միացեալ Վարժարանի Կառուցման Աշխատանքներուն

Շաբաթ, 25 յուլիս 2015-ին, առաւօտեան ժամը 9:30-ին, նորակառոյց Ազգային միացեալ վարժարան այցելեց Հայաստանի Ազգային Ողիմպիական կոմիտէի նախագահ, բարերար Գագիկ Ծառուկեան` ընկերակցութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի, Ազգային իշխանութեան եւ վարչութիւններու անդամներուն, քահանայ հայրերու, լիբանանահայ կառոյցներու պատկան միութիւններու ներկայացուցիչներուն: Ծառուկեան մօտէն ծանօթացաւ վարժարանի շինարարական աշխատանքներուն եւ յայտնեց, որ «Գագիկ Ծառուկեան» բարեգործական հիմնադրամը 100,000 ամերիկեան…

Պելճիքայի Խորհրդարանը Կը Ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը

ՊՐԻՒՔՍԵԼ.- Հինգշաբթի, 23 Յուլիսին, Պելճիքայի խորհրդարանի լիագումար նիստը բացարձակ մեծամասնութեամբ հաստատեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ մը: Չորեքշաբթի օր սկսած քննարկումները գրեթէ միաձանութեամբ ի պաշտպանութիւն էին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին նկատմամբ, որուն դրականօրէն արձագանգած էին Պելճիքայի խորհրդարանի գրեթէ բոլոր խմբակցութիւններու ներկայացուցիչները: Այս բանաձեւին վաւերացումով, Պելճիքայի խորհդարանը կու գայ միանալու երկրի դաշնակցային կառավարութեան ու Ծերակոյտին, որոնք վաղուց…

«Հայեր Յիշէ՛ք Նուիրական Այս Օրը»

(ԽԱՆԱՍՈՐ Է ԱՄԷՆ ԿՈՂՄ) Ուրեմն այսպէս։ 120 տարի առաջ, Վանի հայութիւնը կեանքի եւ մահուան ֆիզիքական պայքարի մէջ էր։ Այս պայքարը կը մղէին նորակազմ երեք կուսակցութիւնները, իրենց մարտական ուժերով՝ հնչակեան Մարտիկի, դաշնակցական Պետոյի եւ արմենական Աւետիսեանի գլխաւորութեամբ։ Օտար հիւպատոսներ կը միջնորդեն եւ համաձայնութիւն կը գոյանայ. դէպի Պարսկաստան ազատ ելք տալ հայկական զինեալ խումբերուն։ Նահանջի ճամբու կիսուն,…

Ակնարկ. Ո՞վ Է «Թուրքիոյ Ազգային Միասնականութիւն»-ը Հարուածողը

Սուրուճի գործողութիւնը Թուրքիոյ տարածքին կատարուած միջադէպերէն եւ ռմբահարումներէն կ՛առանձնանայ եւ նոր իրավիճակի մը նախաբանի հանգամանքը կը ստանայ հետզհետէ: «Իսլամական պետութիւն» ընդդէմ քրտական ուժեր պատերազմը կը տարուէր թրքական սահմաններէն դուրս, յատկապէս Իրաքի եւ Սուրիոյ մէջ: «Իսլամական պետութեան» կողմէ քրտական կեդրոնին դէմ իրականացած յարձակումը Սուրուճի մէջ պատերազմի տեղափոխութեան լուրջ նախադրեալ կրնայ նկատուիլ: Եւ այստեղ անտեղի չեն այն…

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դիրկ Վան Դեր Մաելենն իր ելույթում նշել է, որ հստակ կերպով պետք է գործածել իրականությունն արտահայտող եզրույթը: Բելգիայի աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Մարկո Վան Հեեսի խոսքով էլ, ընդունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, Բելգիան կշահի հանրության վստահությունը: Բանաձեւի քվեարկությունը սպասվում է…

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի Նախագահը Կը Դատապարտէ Սուրուճի Մէջ Տեղի Ունեցած Պայթումը

Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան Դաշնակցութեան Եւրոպայի կառոյցին անունով դատապարտած է Թուրքիոյ մէջ տեղի ունեցած պայթումը: «Այս ահաբեկչութիւնը յատկապէս հրէշաւոր է անով, որ Սուրուճի մէջ հաւաքուած երիտասարդները կը պատրաստուէին երթալ Արաբ Բունար եւ իրենց նպաստը բերել քաղաքի վերանորոգման գործին», ըսած է Կարապետեան: Ան նաեւ շեշտած է, որ ՏԱՀԵՇ ահաբեկչական խմբաւորումը Թուրքիոյ իշխանութիւններուն ցոյց…

ՀՅԴ ճամբարները կամուրջ` հայրենիքի եւ սփյուռքի միջեւ

ՀՅԴ կողմից իրականացվող երիտպատանեկան ճամբար-բանակումների ծրագիրը որ մեկնարկել է 1993 թվականից, երբ Արցախում պատերազմը դեռ ավարտված չէր: Ճամբարների կազմակերպման առաջին տարիների հիմնական նպատակն էր Արցախի պատանիների համար հետաքրքիր առօրյայի ապահովումը: ՀՅԴ կառույցների կողմից կազմակերպած առաջին պատանեկան բանակումը՝ սկաուտական անվան տակ կայացել է 1994թ. օգոստոսին՝ Մարտունու շրջանի Աշան գյուղում, իսկ առաջին երիտասարդական բանակումը՝ 1993թ. մայիս-հունիս ամիսներին՝…

Պատերազմի սպառնալիք` ցայտնոտից

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ հանձնարարել է` հայկական կողմից իրենց բնակավայրերի գնդակոծման դեպքում մեծ տրամաչափի զինատեսակներից կրակ բացել հրաձգային զինատեսակների համար անհասանելի հայկական դիրքերի, ռազմական օբյեկտների և բնակավայրերի ուղղությամբ: Ըստ էության` Հասանովը հանձնարարել է անցնել հրետանային միկրոպատերազմի նոր փուլի: Այսպիսով` Բաքուն հայտարարում է ապրիլից հաստատված հրադադարի ռեժիմից դուրս գալու մասին: Դա հայկական զինուժի կողմից…

Ակնարկ. Ապամեկուսացուող Թեհրանը Եւ Երեւանի Նոր Դերը

Հայկական վերլուծական ոսպնեակը բնականաբար իր լուսարձակները պիտի կեդրոնացնէ Իրան-Արեւմուտք յարաբերութիւններու բնականոնացման իբրեւ հետեւանք` նախ Հայաստանի Հանրապետութեան կրելիք անմիջական հետեւանքներուն եւ տարածաշրջանին մէջ հակառակորդներ Թուրքիոյ եւ Ազրպէյճանի ունեցած դերակատարութեան փոփոխութեան վրայ: Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ կիսաշրջափակուած Հայաստանի Հանրապետութեան ցամաքային բաց երկու ելքերէն մէկը` Վրաստանը անշուշտ տարանցիկութեան կարգավիճակով կ՛օգտուի այս կացութենէն եւ ապրանքաշրջանառութեան երկկողմանի ելումուտէն կը քաղէ…