
Օգոստոսի 31-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 32 քաղաքացի՝ Կարբի, Նոր Եդեսիա, Մելիքգյուղ, Կոշ, Արտաշավան, Բյուրական, Փարպի, Սասունիկ, Օշական, Ուշի, Վ. Բազմաբերդ համայնքներից, Ծաղկահովիտի եւ Ապարանի խոշորացված համայնքների բնակավայրերից, Աշտարակ եւ Թալին քաղաքներից: Բնակիչները մարզպետին դիմեցին աշխատանքային, բուժօգնության, սոցիալական, կենցաղային եւ անձնական հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման համար համապատասխան…















