Հ.Յ.Դ. Մամուլ

Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին ընդունել է ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին ու նշել, որ Արցախն ունի հարուստ մշակույթ ու չնայած բազում խոչընդոտների՝ հնարավորության դեպքում այն ներկայացվում է եվրոպական տարբեր երկրներում՝ միջազգային փառատոնների, զբոսաշրջային էքսպոների շրջանակում։ Եվրախորհրդարանի պատգամավորները՝ Մարտին Զոնեբորնը, նրա տիկինը՝ Կլաուդիա Թուրսարկիսյանը, Թոմ Հայնթերը…

Անգելա Մերկելը սխալվել է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելության մասին: «Ես շոկի մեջ էի եւ հիմա այստեղ եմ, որպեսզի ուղղեմ տիկին Անգելա Մերկելի սխալը: Նա բացահայտ չի արտասանել «ցեղասպանություն» բառը: Այդ զազրելի իրականությունն ունի անուն՝ ցեղասպանություն՝ հիմնվելով Եվրոպական պառլամենտի…

Աշխատանք, թե՞ շրջակա միջավայրի պաշտպանություն

Արդեն տևական ժամանակ տարբեր ձևաչափերով բարձրացվում են մի շարք հիմնախնդիրներ՝ մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսացող հանքարդյունաբերության հետագա զարգացման վերաբերյալ: Հանրությանն ուղղակի վերաբերող այս հիմնախնդիրները հավաքական իմաստով կարելի է բաժանել երկու խմբերի՝ – շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող բնապահպանական ռիսկեր, – հանքարդյունաբերության ճյուղի ձեռնարկությունների հետագա տնտեսվարման հնարավորություններից կախված՝ աշխատողների համար աշխատանքը և կայուն եկամուտը կորցնելու ռիսկեր:…

Հրազդանում կստեղծվի Հայաստանում չորրորդ ազատ տնտեսական գոտին

Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին հարցը: Ըստ նախագծի՝ մինչև 2043թ. այդ գոտում կներգրավվի 200 շահագործող, մինչև 2021թ.` 50…

Չի կարող հրապարակի որոշումը համարվել ամբողջ ժողովրդի որոշում

Օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ իր խոր մտահոգությունն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա, մասնավորապես անդրադառնալով ՀՀ վարչապետի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հնչեցված ելույթին, շեշտել էր, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական եւ…

Գյուղնախարարությունը մանրածախ ցանցում ուղղակիորեն գների վրա ազդելու մեխանիզմներ չունի. պետք է գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնենք

Գյուղնախարարությունը մտադիր է Հայաստանում տոհմային կազմի փոփոխության վերաբերյալ ծրագիր իրականացնել. դա ներառված է բյուջետային հայտում. Արթուր Խաչատրյան Եթե ուզում ենք գյուղմթերքի գներն իջեցնել, պետք է նախարարության աջակցությամբ գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնենք. արդյունավետությունը որ բարձրանա, բերքը կշատանա, և ինքնարժեքն էլ կիջնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ գյուղատնտեսության նախարարությունը մանրածախ ցանցում…

Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավորի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման կազմով այցելությունները թույլ են տալու ընդլայնել Գերմանիայում և Եվրոպայում Արցախի բարեկամների…

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրախորհրադարանի պատվիրակությանը

Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրախորհրադարանի պատվիրակությանը՝ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությանը՝ ուղղված հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի Հանրապետության հետ Եվրախորհրդարանի համագործակցությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում…

Միքայել Մանուկյանին զրպարտում են. պարզաբանում

Այսօր որոշ կայքերի «Մամուլի տեսություն» բաժնում իբրեւ «Ժամանակ» թերթի նյութ, հրապարկվել է ՀՅԴ Երեւանի ավագանու ցանկը գլխավորող Միքայել Մանուկյանին վերաբերող մի հոդվածից հատված, որն իրականության հետ աղերս չունի։ Առ այդ, հարկ ենք համարում պարզաբանել։ 1in.am կայքում, օգոստոսի 28-ին, ժամը 18։04 հրապարակվել է Սոնա Հարությունյանի ստորագրությամբ մի հոդված՝ https://www.1in.am/2414873.html, ուր ակնհայտ կեղծ և արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ…

Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ առաջին եռյակը

ՀՅԴ ԳՄ անդամ Վահագն Մատինյանը ԿԸՀ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ՀՅԴ գրանցման հայտը: Մատինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ ցանկը բաղկացած է 77 անդամից: Ցուցակը գլխավորում է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը: Երկրորդ համարն է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, իսկ երրոդը` Երևանի քաղաքի ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանն…