Հ.Յ.Դ. Մամուլ

Ակնարկ. Մոսկուան Պաքուին Կ՛առաջարկէ Խաղալ Ռուսական Ռուլեթ

Նախագահ Փութինի այցելութիւնը Պաքու հասկնալիօրէն աւելի բարձրացուց արդէն իսկ որոշակի նախադրեալներու հիման վրայ Երեւանի մէջ ստեղծուած մտահոգութեան ալիքը։ Տարաբնոյթ մեկնաբանութիւններ կը շարունակեն հեղեղել մամլոյ ասուլիսներու, մեկնաբանական յօդուածներու եւ վերլուծական փորձերու առանցքային նիւթերով յագեցուող տարածքները։ Այս բոլորը սկսան, երբ հրապարակուեցաւ Ռուսիոյ կողմէ Պաքուն սպառազինելու համար վաճառուած զինուժի տարողութիւնը։ Դէպի Պաքու նկատուող ռուսական ջերմացումի այս աստիճանաչափի կտրուկ…

Հոկտեմբերի 27-ին Վրաստանը կընտրի նոր նախագահի

Հոկտեմբերի 27-ին Վրաստանը կընտրի նոր նախագահի: Նոր, ոչ միայն նրա համար, որ կավարտվի Սաակաշվիլու տասնամյա ղեկավարությունը, այլև նրա համար, որ հոկտեմբերի 27-ին ընտրված նախագահի «գործառույթը» կտարբերվի նախկին նախագահից: Հայտնի է, որ անկախության ձեռքբերման օրից Վրաստանում հաստատված էր այսպես կոչված նախագահական ղեկավարության ձևը: Վերջինս նշանակում էր, որ նախագահը երկիրը կառավարողն է: Նրա իշխանության տակ է կենտրոնացված…

Արթուր Աթայանը դատարանի վճռով չի կարող առաջադրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում

Կապանի նախկին քաղաքապետ ՀՅԴ-ական Արթուր Աթայանը չի կարող առաջադրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, քանի որ դատարանի որոշմամբ երկու տարի իրավունք չունի ընտրովի եւ պետական պաշտոններ զբաղեցնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արթուր Աթայանը՝ արձագանքելով այն տեղեկություններին, թե ՀՅԴ-ի հավանական թեկնածուն նա է թիվ 38 ընտրատարածքում: Նա հիշեցրեց, որ իր դեմ քրեական գործ…

ՀՅԴ ԼԵՄ-ի «Անուշ Հայրենիք» Ծրագիրը Սիսիանի, Նոր Նորքի Եւ Մարտունիի Մէջ

Ուրբաթ, 9 օգոստոսին 10 ԼԵՄ-ականներ գործուղուեցան Հայաստան` իրականացնելու համար ՀՅԴ ԼԵՄ-ի Կեդրոնական վարչութեան նախաձեռնած ու կազմակերպած «Անուշ հայրենիք» ծրագիրը: Ծրագիրը, որ կ՛իրականացուի յաջորդական չորրորդ տարին ըլլալով, այս տարի կ՛ընդգրկէ երեք տարածքներ: Երեք յաջորդական տարիներ Սիսիանի մէջ ընդհանուր ճամբարներ իրականացնելէ ետք, այս տարուան ծրագիրը կը կեդրոնանայ 12-16 տարեկան պատանիներու վրայ` երիտասարդներու 60 հոգինոց խումբի մը կեդրոնացեալ…

Արցախ այցելողների Բաքվի սև ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին

Ադրբեջանի ղեկավարները միգուցե տեղյակ չեն, թե իրենց անճարակ ստորադասները ինչ ահռելի վնասներ են հասցնում սեփական երկրի շահերին և հեղինակությանը: Նախագահ Ալիևը պետք է կարճատև դադար վերցնի՝ հայերին ուղղված ամենօրյա սպառնալիքներից և մի փոքր ավելի ուշադրություն դարձնի իր կառավարության ներքին «թշնամիներին»: Նախ սկսենք նրանից, որ ադրբեջանցի պաշտոնյաները հաշվել չգիտեն: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օրեր առաջ հրապարակեց…

Հոսանքն Ի Վեր

Այսօր «Ասպարէզ»ի 105րդ տարեդարձն է: Հպարտանա՞նք: Ինչո՞ւ ոչ: Դիմանալու, գոյատեւելու տրամադրութեամբ ճամբայ չենք ելած ու մեր ապագան այդ մտայնութեամբ չէ, որ կը ծրագրենք: Այո՛, գիտակից ենք, որ կը թիավարենք հոսանքն ի վեր, գիտակից ենք, որ առարկայական բոլոր պայմանները ուրիշ բան կը թելադրեն, ուրիշ բան կրնան գուշակել: Առաջին օրէն իսկ չենք ընդունած ենթարկուիլ այդ պայմաններուն, եւ…

Հայկական Եկեղեցւոյ Հիմնադրամը Թուրքիոյ Ներքին Գործոց Նախարարութենէն Պահանջած Է Տրամադրել «Ազգութեան Ծածկագիրով» Հայերու Ցանկը

Թուրքիոյ Ս. Երից Մանկանց հայկական եկեղեցւոյ հիմնադրամի տնօրէն Նազար Էօզսահակեան դիմած է Թուրքիոյ ներքին գործոց նախարարութեան բնակչութեան եւ քաղաքացիներու հարցերով վարչութեան` տեղեկատուութեան ազատութեան մասին օրէնքին հիմամբ պահանջելով թիւ 2 ծածկագիրը կրող անձերու ցանկը: Նազար Էօզսահակեան տեղեկացուցած է, որ իրենք եկեղեցւոյ հիմնադրամի ընտրութիւններուն համար կ՛ուզեն ունենալ Պոլսոյ շրջանին մէջ բնակող հայերու ցանկը: «1923-էն մինչեւ հիմա բնակչութեան…

Նոր քողազերծում՝ Թուրքիայի խտրականութեան երեսից

Իւրաքանչիւր երկրի Սահմանադրութիւնը այդ երկրի պետութեան Հիմնական օրէնքն է: Սահմանադրութիւնը հիմնական սկզբունքների հաւաքածոյ է, ըստ որի՝ կառավարւում է տւեալ պետութիւնը: Սահմանադրութիւնը պետութեան օրէնսդրութեան հիմքն է. ըստ Սահմանադրութեան է, որ սահմանւում են՝ պետական կառուցւածքը, իշխանութեան մարմինների իրաւասութիւնները, ժողովրդի քաղաքացիական իրաւունքները եւ ազատութիւնները: Այդպէս է նաեւ Թուրքիայի Սահմանադրութիւնը, որով պիտի առաջնորդւի այդ իշխանութիւնը եւ կառավարութիւնը: Թուրքիայի Սահմանադրութեան…

«Ազդակ»ի Խմբագրական. Ներազգային Համաձայնութիւն Սեւրի Հիմամբ Սահմանագծուած Հայաստանի Իրաւատիրութեան Շուրջ

Ոչ շատ հեռու անցեալին, ընդամէնը հինգ-վեց տարի առաջ Սեւրի դաշնագիրին եւ յատկապէս Ուիլսընեան իրաւարար վճիռին մասին յօդուած գրողները կը նկատուէին առաւելապաշտներ, ամբոխահաճոյական նպատակներով շարժողներ, ասպարէզականներ նոյնիսկ (քարիերիսթ իմաստով): Իրաւագիտական քննարկումը Սեւրի եւ Ուիլսընեան վճիռի անբեկանելիութեան մասին մասնագիտական ոլորտի խնդիր է: Նշենք պարզապէս, որ իրաւարար վճիռներու պարտադիր էութիւնը հիմնովին կը տարբերի երկկողմ պայմանագրային համաձայնութիւններու պարագաներէն, ուր…

Որտեղ գործում է հոգևորականը կյանքի հոգեւոր փոփոխությունը միանշանակ է

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» տեղեկատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը: – Ինչպիսի՞ն է այսօր Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հոտի վիճակը: Ի՞նչ աշխատանքներ է տարվում,նրանց ավելի ներգրավելու համարեկեղեցական կյանքին: – Շնորհակալություն,աշխատանքները բազմազան են, առաջին հերթին եկեղեցու արարողությունները, ամենօրյա ժամերգություններ, պատարագներ, տոնական, պատարագներ, եկեղեցում ուրբաթ օրերի ժողովական…