Հ.Յ.Դ. Մամուլ

Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ Դեյվիդ Ուորներին

Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ, Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին: Ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ Դեյվիդ Ուորների գործադրած ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը: «Կարծում եմ, այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Արցախում վերջին տարիներին, վկայում են…

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը

Սիրեի հայրենակիցներ, Վերջին երկու օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության եւ ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է եւ սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարեւորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիների իրավունքների իրացումը: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե՛ իշխանությունների եւ թե՛ հասարակության համար: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի ԿԿի Ներկայացուցիչ Տարօն Տէր Խաչատուրեանի Խօսքը

1918 Մայիս 28ի, այսինքն՝ մեր Առաջին Հանրապետութեան հարիւրամեակի անհուն հպարտանքին առիթո՛վ է որ հաւաքուած ենք այս գիշեր, այստեղ: Պատկերացուցէք, որ Հայոց Ցեղասպանութենէն երեք տարիներ ետք, Սարդարապատեան խոյանքներով կերտուած, Հայաստանի՝ թէեւ կարճ, սակայն իր տարողութեամբ մեր ազգին համար բախտորո՛շ անկախութեամբ ամրագրուած Հանրապետութեան հարիւրամեակն է այսօր: Առանց տարակուսանքի կը հաստատենք՝ պանծալի՛ թուական մըն է մեր նորագոյն պատմութեան…

Որոշակի խուճապային տրամադրություն կա, դրա համար փորձում են գները բարձրացնել

Հիմա որոշակի խուճապային տրամադրություն կա, դրա համար փորձում են գները բարձրացնել: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով «Երևան Սիթի»-ում մոտ 20 տոկոսով մսամթերքի թանկացման փաստին: Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի սուպերմարկետների սպառնալիքը, որ եթե իրենք մտնեն հարկային դաշտ, գները կաճեն, գյուղնախարարը պատասխանեց, որ պետության հետ որևէ մեկն իրավունք չունի սպառնալիքի…

Ֆրանսահայ համայնքը դրական է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին

Ֆրանսահայ համայնքը շատ դրական է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ ժողովրդական պայքարի արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությանը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Կարող եմ ասել, որ հայկական աշխարհը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մեջ շատ լավ ընկալեց այս փոփոխությունը, այն անհրաժեշտ էր: Երբ հայ ժողովուրդը…

Երեխաները գյուղնախարարությունում

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախարարությունում հյուրընկալեց աշխատակիցների երեխաներին՝ նրանց նվիրելով խորհրդանշական ցորենի սերմերով փոքրիկ պարկեր։ -Մենք որոշեցինք այս խորհրդանշական նվերն ընծայել մանուկներին` ցորենի սերմեր, ցորենի հատիկներ… Այս սերմի մեջ ամբարված է կյանքի խորհուրդը, երկրի ուժը: Մանուկները մեր ապագան են, երկրի ուժը, և, իրենց հետ տանելով կյանքի այս խորհրդանիշը, այն աճեցնելով,…

«Ապառաժ»ի խմբագրական. Հայկական պետականության վերականգնման հարյուրամյակ

Հայոց պետականության վերականգնումից անցավ 100 տարի: Հայաստանի Հանրապետությունը 100 տարեկան է: Թեեւ այս 100 տարին բաժանվում է երեք հանրապետությունների ժամանակաշրջաններով, սակայն, 100 տարի է, որ բացարձակ իրողություն է Հայկական պետությունը: Ինչքան անցնում է ժամանակը, այնքան ավելի է շեշտվում այն օրերին պետականության վերականգնման կարևորությունը եւ անհրաժեշտությունը: Հաճախ հնչում է այն տեսակետը, որ Հայաստանի Հանրապետության հռչակումը հետեւանքն…

Գեղարքունիքը զարգացնելու հսկայական պոտենցիալ կա

Հայաստանի ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքը, առաջին անգամ կղեկավարի դաշնակցական մարզպետ: Խոսքը ՀՅԴ ԳՄ անդամ, 36-ամյա Իշխան Սաղաթելյանի մասին է, ով ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից է: Նոր կառավարության կազմում ընգրկվելու, Գեղարքունիքի մարզում առկա խնդիրների, մարզի զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Իշխան Սաղաթելյանի հետ: -Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը նոր կառավարությունում: -Շատ վճռական…

ԱԱԾ-ի բացահայտած խախտումների մասին ՀՅԴ-ն դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնում

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրություններ հիմնելու վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած վերջին հաղորդագրությունը բուռն քննարկումների տեղիք տվեց: Քննարկման առարկան հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեման էր, որի իրագործման համար օգտագործվել էին հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Ըստ ԱԱԾ տվյալների` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով…